2020թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք հայ ֆուտբոլիստների ուղղությունը Ղազախստանն է: Այս շրջանում հաճախ են տեղեկություններ հայտնվում այն մասին, որ ՀՀ հավաքականի այս կամ այն ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում այնտեղ կամ էլ արդեն պայմանագիր է կնքել: Վերջիններից մեկը, ում ապագան տեսնում էին Ղազախստանում, ՀՀ հավաքականի 26-ամյա խաղացող Արսեն Բեգլարյանն է:

Արսեն Բեգլարյան

Դարպասապահը փորձել է համալրեր «Կիզիլ-Ժարի» շարքերը, սակայն չի ստացվել: Ինչպես տեղի լրատվամիջոցները փոխանցում են, նա ընկերական հանդիպման է մասնակցել, բայց չի կարողացել համոզել գլխավոր մարզչին: Հիմա մասնագետը, ըստ տեղեկությունների, այլ տարբերակ է փնտրում, իսկ ֆուտբոլիստն արդեն հեռացել է թիմի ճամբարից:

Գոռ Մալաքյան

ՀՀ հավաքականի՝ անհաջող փորձաշրջան անցած ֆուտբոլիստներից է նաեւ Գոռ Մալաքյանը: ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիայի» 25-ամյա կիսապաշտպանն էլ չկարողացավ մնալ «Ժետիսուում»: Վերադարձել է «Արարատ-Արմենիա» ու դեռ չգիտի՝ ինչ կլինի հետագայում:

«Ժետիսուում» այս օրերին փորձում է ամրապնդվել ՀՀ ընտրանու մեկ այլ անդամ՝ 30-ամյա Հայկ Իշխանյանը: Պաշտպանը փորձաշրջան է անցնում ու ընկերական հանդիպման է մասնակցել: Հետագայի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան:

Ղազախական լրատվամիջոցները ՀՀ հավաքականի եւս մի քանի ֆուտբոլիստների են  տեսնում իրենց թիմերում: Ըստ մամուլի՝ Կարագանդայի «Շախտյորի» կազմը համալրելուն մոտ է 29-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: 26-ամյա Արման Հովհաննիսյանին էլ ուղարկում են «Օկժետպես»: Նշվում է, որ «Գանձասար-Կապանի» խաղացողն արդեն պայմանագիր է համաձայնեցրել: Կիսապաշտպան Էդգար Բաբայանի անունն էլ կապում են «Կայրաթի» հետ:

Հայաստանի հավաքականի որոշ ֆուտբոլիստներ արդեն գիտեն՝ ղազախական որ թիմում են խաղալու հաջորդ մրցաշրջանում: «Արարատ-Արմենիայից» «Տոբոլ» է տեղափոխվել Պետրոս Ավետիսյանը: Ընտրանու 2 այլ ֆուտբոլիստներ էլ Ղազախստանում արդեն նորեկ չեն ու ոչ թե պարզապես թիմ են գտնում այնտեղ, այլ առաջադիմում են: «Կայսարում» հաջող մրցաշրջան անցկացրած կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան շարունակելու է չեմպիոնի՝ «Աստանայի» կազմում: Պաշտպան Կամո Հովհաննիսյանն էլ «Ժետիսուից» տեղափոխվել է «Կայրաթ»:

Ղազախական թիմերի՝ հայ ֆուտբոլիստների նկատմամբ եղած հետաքրքրությունը պայմանավորված է վերջերս երկրում ընդունված որոշմամբ: Դրա համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության ֆուտբոլիստներն այլեւս լեգիոներ չեն համարվում, եւ հետեւաբար ակումբները չեն վարանում հայ ֆուտբոլիստներ հրավիրել: Վերջիններիս համար էլ ղազախական առաջնությունը բավականին գրավիչ է հատկապես ֆինանսական առումով:

Դավիթ Յուչենկոն՝ աջից

Ղազախստանում լեգիոներների վերաբերյալ ընդունված նոր որոշումից հետո այնտեղ է հայտնվել նաեւ ռուսաստանցի հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Պայմանագիր է կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստը, այսպես ասած, լեգիոներների թվի սահմանափակման օրենքի տուժածներից է: Երկար տարիներ հրավիրվում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական եւ համաձայնության չէր գալիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Պատճառներից մեկն այն էր, որ, եթե հագներ ՀՀ ընտրանու մարզաշապիկը, ապա Ռուսաստանում կսկսեր լեգիոներ համարվել ու չէր հետաքրքրի ռուսական ակումբներին:

Վերջերս Ռուսաստանը նույնպես հետեւեց Ղազախստանի օրինակին: Սպորտի նախարարության՝ 2019թ. դեկտեմբերի 3-ի հրամանով՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն այնտեղ նույնպես լեգիոներ չեն համարվի: Հրամանն ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից: Ռուսաստանի հետ կապված, սակայն, խոսակցություններն այդքան էլ շատ չեն: Էդգար Բաբայանի մասին տեղեկություններ կան, ըստ որոնց, նրա  ծառայություններով է հետաքրքրված Եկատերինբուրգի «Ուրալը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2632 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս