Երևան
12 °C
Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում բնակվող Մինասյանները չեն շտապել ազատվել տոնական եղևնուց: 2020 թվականը կարևոր ձեռքբերումների տարի է դարձել նրանց համար. 26 տարի կիսակառույցում բնակվելուց հետո վերջապես բարեկարգել և ավարտուն տեսքի են բերել տունը: Ընտանիքի կրտսեր զավակն էլ՝ ավագ եղբայրների նման, աշնանն ուսանող է դարձել՝ իրականացնելով կյանքից անժամանակ հեռացած մոր երազանքը: Հունվարի երկրորդ կեսին միայն տոնական եղևնին ուրախ տրամադրությամբ հավաքող երեք երիտասարդներն ու ընտանիքի հայրը կարևոր են համարում դրական տրամադրության ուժը: Որոշել են՝ տանն այսուհետև միայն լուսավոր տրամադրություն է լինելու:

Մինասյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Տան ավագ որդին՝ 25-ամյա Հրաչը, ծրագրի մասին տեղեկացել է մեկ այլ շահառուից՝ հարևան Դարպաս գյուղում բնակվող ընկերոջից: Իսկ նախորդ տարվա ամռանն արդեն՝ ծրագրում ընդգրկվելուց հետո, մեծ թափով շինարարական աշխատանքներ է սկսել: Դրանց միացել են հարևաններն ու բարեկամները: Գործը կարողացել են ավարտին հասցնել կարճ ժամկետներում: Մինասյանների կիսակառույցը տուն է դարձել յոթ ամսում: Դժվարությունների երկարուձիգ տարիների հուշերը մնացել են անցյալում:
«Ավագ որդուս երազանքն իրականություն դարձավ: Այժմ էլ ես ցանկություն ունեմ. ուզում եմ, որ տղաներս ընտանիք կազմեն ու արվածը վայելեն: Այն, ինչ արեցին մեզ աջակցող կազմակերպությունները, ուրախություն և հույս է տվել ոչ միայն մեր ընտանիքին, այլև գյուղին: Մենք մեզ մենակ չենք զգում»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիկ Մինասյանը: «Ծրագրի ամենալավ կողմերից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տունը կառուցում: Երկրորդն արագ իրականացվող շինարարությունն է: Այն, ինչն առանց աջակցության հնարավոր է իրականացնել 10-15 տարվա ընթացքում, ավարտին է հասցվում մեկ տարվա մեջ: Կա նաև հոգեբանական կարևոր ազդեցություն. մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, և դա նրանց ուժ ու վստահություն է փոխանցում»,- ասել է ընտանիքի ավագ տղան՝ Հրաչ Մինասյանը:

Գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 208 ընտանիքի հաջողվել է հաղթահարել ոչ միայն իրենց ֆինանսական, այլև հոգեբանական խնդիրները:

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT