«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Դեկտեմբերի 14-ին Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կատարված արդեն 2-րդ լյարդի փոխպատվաստումից հետո հիվանդի վիճակը լավ է, նա օր օրի առողջանում է, լյարդը գործում է: Հիվանդանոցում նախապատրաստվում են մոտ ապագայում 3-րդ վիրահատությունը կատարել: Այս մասին, մեզ հետ զրույցում, նշեց կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն Հայրապետ Բարսեղյանը:

24-ամյա կնոջը փոխպատվաստել են քրոջ լյարդի մի մասը: Բժշկի խոսքով՝ փոխպատվաստված լյարդն արդեն բավականաչափ մեծացել է եւ կամաց-կամաց իր տեղն է զբաղեցնում: Պացիենտը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ինչպես ներկայացրեց Բարսեղյանը, լյարդը նման հատկություն ունի, այն որոշ ժամանակ հետո նորից աճում է, վերականգվում է եւ դառնում այնքան, որքան՝ տվյալ օրգանիզմին անհրաժեշտ է:

Այս վիրահատությունն, ըստ Բարսեղյանի, մի քանի անգամ ավելի բարդ գործընթաց է, քան սրտի, երիկամի եւ մյուս օրգանների փոխպատվատումները: Այն ռիսկային է ե՛ւ դոնորի, ե՛ւ ռեցիպիենտի համար: Այդ պատճառով մինչ վիրահատությունը հայ բժիշկները բավական երկար ժամանակ նախապատրաստվել են, արտերկրի տարբեր կլինիկաներում փորձառություն ստացել:

Այժմ նրանք համագործակցում են Մոսկվայի Բուռնազյանի անվան բժշկական կենտրոնի հետ: Վերջին 2-2.5 տարիների ընթացքում մասնագետները մի քանի անգամ այնտեղ եղել են, վերապատրաստվել, այնտեղից փորձառու վիրաբույժներ եկել, մասնակցել են վիրահատություններին:

«Մենք պլանավորել ենք, որ առայժմ համատեղ աշխատանքը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեր կազմած աշխատանքային խումբը լիարժեք այդ փորձը ձեռք բերի: Իհարկե դեռ շատ անելիքներ ունենք, շատ բաներ կան, որ պետք է ընթացքում սովորենք, եւ շատ նորություներ կան, որ փորձի հետ միասին կգա»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ փորձը հնարավոր կլինի ձեռք բերել, երբ հնարավորինս շատ վիրահատություններ կատարվեն, իսկ այստեղ դրա կարիքը զգացողները շատ են, որոնք ստիպված են լինում գնալ արտերկիր՝ վիրահատվելու:

Հետաքրքրվեցինք, դեռեւս ապրիլի 24-ին կատարված առաջին վիրահատությունից հետո պացիենտի վիճակով, ինչին ի պատասխան, բժիշկը նշեց, որ սկզբում նրա մոտ հետվիրահատական բարդություններ էին առաջացել, սակայն ամեն ինչ անցյալում է, եւ նա լիարժեք առողջ մարդ է: Նա, այնուամենայնիվ, գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ հաճախ է գալիս հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 24–ին վերոնշյալ կենտրոնում առաջին անգամ Հայաստանում կատարվել էր լյարդի փոխպատվաստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4555 դիտում

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը