Երևան
12 °C
Երեկ զենքը ձեռքին՝ «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած եւ կրակոցներ արձակած 32- ամյա Արթուր Թորոսյանը աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ: Նա, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է 2019-ի հոկտեմբերին:
«Բերկուտ» անվտանգության ծառայության տնօրեն Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվելու պատճառով չի հետաքրքրվել, մտածել է, թե բարձրագույն կրթություն ստացած տղա է, հավանաբար ուզում է իր մասնագիտությամբ աշխատել.
«Ինքը մի բուհ արդեն ավարտել էր, Կառավարման ակադեմիայում էլ սովորում էր, իմ կարծիքով՝ երեւի իր մասնագիտությամբ էր ուզում գնալ, աշխատել»,- իր երկուսուկես տարվա աշխատակցի մասին ասաց Հարությունյանը եւ շարունակեց. «Իմ շփումը իր հետ շատ չի եղել, բայց ինչքանով ես գիտեմ, որպես պահնորդ, նորմալ է իրեն դրսեւորել, գրագետ տղա, այսպես ասեմ: Անգամ ինձ համար զարմանալի էր, որ հնարավոր է՝ այսպիսի բան անի»:
Մեր հարցին՝ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր երկուսուկես տարվա ընթացքում չի՞ նկատվել նրա մոտ՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն չի նկատել, այլեւ գիտի, որ աշխատանքի ընդունվելուց առաջ բժշկական զննություն է անցել, որ պահնորդի որակավորում ստանա:
«Այսինքն՝ այդ ամենը ինքը անցել է: Միգուցե ինչ-որ բաներ իր մոտ հետո ի հայտ են եկել, ես դա կարող էի չտեսնել, որովհետեւ մեր հարաբերությունները ամենօրյա չէին»,- հավելեց նա:
Խոսելով այն մասին, թե որտեղից զենք կարող էր հայտնվել Արթուր Թորոսյանի մոտ՝ «Բերկուտ»-ի տնօրենն ասաց, որ իրենց մոտ զենքով ծառայություն ընդհանրապես չկա. Արթուր Թորոսյանը պահնորդ է աշխատել «Բերկուտ»-ի համազգեստով, լոգոտիպով, բայց՝ առանց զենքի:
Փորձեցինք զրուցել նաեւ Արթուր Թորոսյանի մոր՝ Արտաշատի գրադարանում աշխատող տիկին Հասմիկի հետ: Թորոսյանի մորաքույրը մեզ փոխանցեց, որ իր քույրը շատ վատ է զգում, քիչ առաջ շտապօգնությունը նրան ներարկում է արել եւ քնած է: Մորաքույրն ասաց նաեւ, որ ոչինչ չունեն ասելու:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան՝ քիչ առաջ հայտնեց, որ ձերբակալված անձը ցուցմունք չի տվել եւ պահանջել է հանրային պաշտպան ներգրավել:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։40-ին, ՀՀ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա»-ում զինված անձ կա, դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբեր: Զինված տղամարդու հետ բանակցություններ էր վարել անձամբ Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների արդյունքում անձը հանձնել էր զենքը, ոստիկանապետի մեքենայով տեղափոխվել ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հյուրանոց ներխուժած անձը Արտաշատի բնակիչ Արթուր Թորոսյանն է:
Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը, 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT