Փեսան համընդհանուր զորահավաք է հայտարարում

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ երկրում իշխող ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտին (որն, ի դեպ, առավելապես ձեւավորվում է հենց իրեն պատկանող կամ իր ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներով), ու իշխանություններին նկատի ունենալով՝ եզրակացրել, թե «սրանք մարդ չեն», հետեւաբար՝ օր առաջ «սրանց պետք է հեռացնել»: Դեռ մի կողմ թողնենք, որ մարդկությունից ու մարդկային որակներից խոսում է մեկը, որը հանրությանը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի փեսա, աներոջ իշխանության տարիներին դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, հիմա էլ երկրից փախած է, որովհետեւ «անցնում է» կամ կարող է անցնել մի քանի հնչեղ քրեական գործերով: Ընդհանրապես՝ «մարդկային որակները» շահարկելը նորություն չէ: Օրինակ՝ երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է օրինախախտ վարորդին, սա, որպես կանոն, սկսում է ինչ-որ պաշտոնյաների անուններ տալ, հետո՝ կաշառք առաջարկել, իսկ եթե ոչինչ չի ստացվում, եւ այնուամենայնիվ պատժվում է՝ փնթփնթում է, թե «դե հո զոռով չի, մարդ չեք, էլի»: Այսինքն՝ ոստիկանը «մարդ կլիներ», եթե կաշառք վերցներ ու չգրանցեր խախտումը, իշխանությունները «մարդ կլինեին», եթե աչք փակեին նախկինում կատարված հանցագործությունների ու անձամբ իր արածների վրա (հաշվի առնելով աներոջ երբեմնի կարգավիճակը), եւ այլն: Չէ՞ որ իրենց իշխանության տարիներին հենց այդպես էլ եղել է. եթե յուրայիններից մեկը որեւէ խախտում է թույլ տվել (օրինակ՝ առանց վերեւներին զեկուցելու կաշառք է վերցրել), իրենք «մարդ են եղել» ու պատասխանատվության չեն ենթարկել: Մի թեթեւ կուլակաթափ են արել, եւ վերջ:

Ու քանի որ երբեմնի թիվ մեկ փեսային այսօրվա իրավիճակը չի բավարարում, նա հանդես է գալիս կոչով՝ «սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով եւ շատ արագ»: Ափսոս՝ չի կոնկրետացնում, թե ովքեր են այդ «բոլորը» եւ ովքեր պիտի համատեղեն իրենց ուժերը: Որովհետեւ եթե զորահավաք է հայտարարվում, անպայման պիտի հստակեցնել, թե ում է դա վերաբերում: Եթե մասնակի զորահավաք է՝ պետք է հստակեցնել մասնագիտական խմբերը, եթե համընդհանուր զորահավաք է՝ պետք է նշել տարիքային շեմը, եւ այլն:

Միքայել Մինասյանը, ենթադրաբար, համընդհանուր զորահավաք է հայտարարում (աներոջ քրգործը մտել է հաջորդ փուլ), իսկ սա նշանակում է, որ իշխանությունների դեմ ակտիվ պայքար պիտի սկսեն. ա) նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հեղափոխության արդյունքում զրկվել են ոչ միայն պաշտոններից, այլեւ արտոնյալ պայմաններով բիզնեսներ վարելու հնարավորությունից, եւ իհարկե՝ նրանց հարազատներն ու հարակից «շահառուները», բ) քրեական աշխարհի ներկայացուցիչները, որովհետեւ խիստ դիսկոմֆորտի մեջ են հայտնվել՝ իրենց «պանյատներով» ապրելու համար հիմա կարող են փռվել ասֆալտին, գ) նախկին օլիգարխները, որովհետեւ եթե անգամ հիմա իրենց բիզնեսներն առանձնապես չեն տուժել, միեւնույն է՝ իրենք դիսկոմֆորտի մեջ են` զրկվել են օլիգարխիկ «կայֆերից», դ) մանր-մունր քաղաքական ուժերն ու գործիչները, որովհետեւ «հաճախորդությունը» շահավետ բիզնես էր, ու հիմա չկա, ե) պետական համակարգում ծվարած ու անցյալը երանությամբ հիշող չինովնիկները, զ) օտարերկրյա կապիտալով գործող հիմնարկների սեփականատերերը, որոնք կարող են իրենց աշխատակիցներին դուրս բերել փողոց, է) վճարովի ֆեյքերը, ը) եւ իհարկե՝ այն շարքային քաղաքացիները, որոնց ուղեղները հաջողվել է լվանալ մեկուկես տարի շարունակվող քարոզչության արդյունքում:

Համաձայնվեք՝ լուրջ «զորք» է: Առավել եւս՝ եթե դրան գումարվում են նաեւ հսկայական ֆինանսական միջոցները: Իսկ սրան դիմակայելու համար իշխանությունները միայն մի ռեսուրս ունեն՝ հասարակության մեծամասնության աջակցությունը: Եվ՝ այն գիտակցումը, որ այդ «զորքի» հրամանատարները մարդկային արժեքներից խոսելու իրավունք չունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11249 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ