Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին (տեսանյութ)

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին:

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաեւ՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետեւ ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի եւ եղբայրների՝ Արմեն եւ Արամ Սարգսյանների հետ, շնորհավորել նրանց Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Զրուցակիցները հուշեր են պատմել Սպարապետի մասին, հիշել նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ դրվագներ:

Տպել
299 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը