Երևան
12 °C
Աշխարհը շարունակում է սգալ լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահը: NBA-ը հետաձգել է «Լոս Անջելես Լեյքերսի» ու «Լոս Անջելես Քլիփերսի» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր: Երկրպագուները չեն մխիթարվում: Մարզական եւ ոչ մարզական պարբերականները ողջ աշխարհում անդադար գրում են նրա մասին, նրան հրաժեշտի խոսք են ասում ու ընտանիքին ցավակցություն են հայտնում քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին նախագահ Բարաք Օբաման, հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Քիմ Քարդաշյանն ու Վիկտորիա Բեքհեմը, ճանաչված ֆուտբոլային ակումբներ ու ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Ռեալը», «Բարսելոնան», Լիոնել Մեսսին, որը նրա հետ մոտ է եղել, Կրիշտիանու Ռոնալդուն, Իկեր Կասիլյասը, թենիսիստներ Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը, բասկետբոլի նրա գործընկերները եւ այլք: Բոլորի ուղերձը մեկն է՝ լեգենդները չեն մահանում:
Իր կարիերայի ընթացքում բասկետբոլում եւ դրանից դուրս այդ լեգենդն աչքի է ընկել տարբեր պատճառներով: Համաշխարհային մամուլում առանձնացնում են դրանցից մի քանիսը, որոնցով մարզիկը հայտնի է, եւ որոնք ինչ-որ հետք են թողել նրա կյանքի ու կարիերայի վրա:
1. Օրինակ՝ հայտնի է, որ նրան ծնողները Քոբի անունը տվել են ճապոնական հայտնի մսի տեսակի անունով՝ Kobe, որը ճանաչված է իր փափկության ու նրբության համար:
2. Նա եղել է NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստը, որն այնտեղ հայտնվել է անմիջապես ավագ դպրոցից: Դա տեղի է ունեցել 1996 թ., երբ Բրայանթը 17 տարեկան է եղել: Նա հայտնվել է «Լոս Անջելես Լեյքերսում»:
3. Բրայանթը ստիպված է եղել ընտրություն կատարել ֆուտբոլի ու բասկետբոլի միջեւ: Բասկետբոլ սկսել է խաղալ 3 տարեկանից, սակայն մանուկ հասակում հետաքրքրվել է նաեւ ֆուտբոլով, երկրպագել է իտալական «Միլանին»: Իտալիայում ապրելու տարիներին նա կարող էր ֆուտբոլիստ դարձած լինել, եթե չդիտեր NBA-ի հանդիպումները:
4. Նրա հայրը նույնպես բասկետբոլիստ է եղել եւ խաղացել է NBA-ում:
5. Ամերիկացի մարզիկը մաքուր խոսել է նաեւ իտալերենով եւ իսպաներենով:

6. Իր մականունն ընտրել է հենց ինքը՝ Սեւ Մամբա: Այդպես որոշել է Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմը դիտելուց հետո: Սեւ Մամբան գլխավոր հերոսուհու մականունն է:
7. Նրան մեղադրել են բռնաբարության մեջ: 2003 թ.՝ ամուսնությունից 2 տարի անց, նրան մեղադրել է հյուրանոցի աշխատակցուհին: Բասկետբոլիստն ընդունել է, որ նրանց միջեւ ինչ-որ բան եղել է, սակայն հերքել է, որ ոտնձգություն է արել նրա նկատմամբ: Սա մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում եւ բացասական ազդեցություն ունեցել նրա վարկանիշի վրա: Մի քանի ճանաչված կազմակերպություններ, այդ թվում՝ McDonald’s-ն ու Nutella-ն, խզել են նրա հետ ունեցած պայմանագրերը: Դատական գործը հետագայում իր լուծումն ստացել է դատարանի պատերից դուրս:
8. 2006 թ. հունվարի 22-ին «Տորոնտոյի» դեմ խաղում նա 81 միավոր է հավաքել: Սա 2-րդ արդյունքն է NBA-ում: Ավելի շատ միավոր 1 խաղում միայն Ուիլթ Չեմբերլենն է հավաքել՝ 100: Իր ողջ կարիերայի ընթացքում Բրայանթը վաստակել է 33 643 միավոր, եւ սա 4-րդ ցուցանիշն է NBA-ի պատմության մեջ: Երկար տարիներ նա 3-րդն էր, սակայն իր մահվան հենց նախօրեին «Լեյքերսի» մեկ այլ հանրահայտ բասկետբոլիստ՝ Լեբրոն Ջեյմսը, գերազանցեց նրան: Հենց այդ մասին է Բրայանթի վերջին գրառումը «Թվիթերում». «Շարունակում ես առաջ տանել խաղը: Հարգանքներս, եղբա՛յր»,- գրել է Բրայանթը:

9. Նա 20 տարի՝ մինչեւ 2016 թ., հանդես է եկել «Լեյքերսի» կազմում: NBA-ի 5-ակի չեմպիոն է (2000, 2001, 2002, 2009 եւ 2010 թթ.): ԱՄՆ թիմի կազմում օլիմպիական կրկնակի չեմպիոն է: Ոսկի նվաճել է Պեկին 2008-ում ու Լոնդոն 2012-ում:
10. Կարիերան ավարտելուց հետո (2016 թ.) մանկական գրքեր է գրել ու մուլտֆիլմ է նկարահանել: «Սիրելի բասկետբոլ» կոչվող մուլտֆիլմի տեքստը հենց ինքն է կարդացել: 2018 թ. դրա համար «Օսկարի» է արժանացել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Նա դարձել է առաջին նախկին պրոֆեսիոնալ մարզիկը, որը երբեւէ նոմինացվել է «Օսկարի» կամ ստացել այն:
«Սիրելի բասկետբոլ»
41-ամյա Բրայանթի մասնավոր ուղղաթիռը կործանվել է հունվարի 26-ին: Նրա հետ զոհվել է եւս 8 անձ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանան: Նշվում է, որ Բրայանթը հաճախ է օգտվել մասնավոր ինքնաթիռից: Ինչպես հաճախ, այս անգամ էլ օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը, որին մամուլը ներկայացնում է՝ որպես փորձառու օդաչու: Ըստ լրատվամիջոցների՝ թռիչքից առաջ մառախուղ է եղել, եւ Զոբայանն այդպիսի եղանակային պայմաններում թռիչքի թույլտվություն ստացել է: Ընթացքում նա օգնություն է խնդրել, սակայն շուտով անհետացել է: Րոպեներ անց բնակիչներն ահազանգել են վթարի մասին: Իրավապահ մարմինները դեպքի վայրում շարունակում են աշխատանքները:

Բրայանթն ու Վանեսան պայմանավորվածություն են ունեցել, որ միասին նույն ուղղաթիռով չեն թռչի:

Բրայանթն ամուսնացած էր: Նա ու կինը՝ Վանեսան, բացի Ջիանայից, եւս 3 դուստր ունեն: Բասկետբոլիստի հուղարկավորության մասին մանրամասներ դեռ չեն ներկայացվում: Այս օրերին մինչդեռ մամուլը շարունակաբար թարմացնում է եղած տեղեկատվությունը, բասկետբոլիստի երկրպագուները ծաղիկներ են տանում Լոս Անջելեսի Staples Center մարզհամերգային համալիր, որտեղ «Լեյքերսն» անցկացնում է իր տնային խաղերը:

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT