Երևան
12 °C
Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հանձնման արարողությանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք: Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

Նախորդ տարի՝ նույն ծրագրի շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ԱԻՆ-ին էր հանձնել 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և մեկ կարգավար մեքենա: Ելույթի իր խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ ամիսներ անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա Հայ-Ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, միևնույն ժամանակ փաստելով, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամական կապերը միայն դիվանագիտական հարաբերություններով չեն պայմանավորված և բնավ դրանցով չեն սահմանափակվում: «Հայ-Ճապոնական բարեկամության երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայություն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 մլրդ 540 մլն իենի օգնությունը», - նշեց ԱԻ նախարարը:


Ֆելիքս Ցոլակյանը նշեց, հայ ժողովուրդը հիշում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության մեկնված յուրաքանչյուր բարեկամի ձեռքը: «Անհնար է մոռանալ արդեն հեռավոր 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը: Այդ օրերին Ճապոնիայի մի շարք քաղաքների Կարմիր խաչի հիվանդանոցներից՝ ընդհուպ մինչև վեց ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժքույրեր, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության միջոցով փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիներ, դեղորայք: Ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ եմ նշել, մենք դեռևս երկրաշարժի օրերին ենք սեղմել Ճապոնիայի ժողովրդի պարզած ձեռքը և ցայսօր պատվախնդրությամբ և հպարտությամբ ենք վերաբերում մեր բարեկամությանը»,- շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:Իր խոսքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը: Դեսպանը իր խոսքում շեշտեց անցած տարվա մայիսին տասնչորս հրշեջ մեքենաների նվիրաբերման արդյունավետությունն ու կարևորությունը, հատկապես նախորդ տարի Հայաստանում գրանցված բազմաթիվ հրդեհների ֆոնին: «Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ լրացուցիչ 22 հրշեջ մեքենայի տրամադրումը ճիշտ ժամանակին է, և այն կշարունակի ծառայել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս մեքենաները անչափ կարևոր են աղետների կանխարգելման համար»,- շեշտեց դեսպան Ջուն Յամադան:
Ջուն Յամադան ասաց, որ այս մեծածավալ համագործակցությունը մարմնավորում է Հայաստանի կառավարության հետ մտերիմ և փոխշահավետ հարաբերությունների ևս մեկ օրինակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT