2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում. ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար

2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես է եկել Վաշինգտոնում Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.

«2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարեւոր ոլորտում՝ ընտրական օրենսգրքի եւ դատաիրավական ոլորտի թափանցիկ եւ անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։

ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները՝ կոնգրեսական Ջո Ուիլսոնն նշել է՝ այսօր հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ ԺՄԻԳ աշխատանքի կարեւորությունն է՛լ ավելի է մեծանում.

«Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին՝ ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:

Ի պատասխան՝ դեսպան Գիսլադոթիրն ընդգծել է՝ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների, այլեւ անվտանգության համատեքստում.

«Առանց քաղաքական եւ սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների եւ հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւոր գրավականն է»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին՝ ԺՄԻԳ ղեկավարն ընդգծել է տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես՝ սոցցանցերի խնդիրը.

«Առցանց եւ սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման եւ նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, եւ մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում եւ պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6446 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք