Ըստ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի՝ ՀԱՕԿ-ն իր հայեցողությամբ քայլեր է անում, բայց ինքը հոգնել է ապարդյուն բողոքելուց

Հայկական բռնցքամարտի խառը վիճակում նոր զարգացում կա: Բռնցքամարտիկները պատրաստվում են Լոնդոնում կայանալիք առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարին, եւ այդ աշխատանքների կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը, ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի, իր հայեցողությամբ է որոշումներ կայացնում: Գեւորգյանը նշում է, որ ՀԱՕԿ-ը նշանակել է մարզիչ, որից իր ֆեդերացիայի առաջատար մի քանի մարզիկներ գոհ չեն:

«Բնական է, որովհետեւ այս մարզիկներն արդեն նոր ձեւով են սովոր աշխատել եւ վերադառնալ հին տաշտակին, կարծում եմ՝ բավականին լուրջ սխալ էր»,- ասաց նա:

Բռնցքամարտիկները մրցումներին պատրաստվում են Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ: Գեւորգյանն ընդգծում է, որ այս մասնագետի անձի հետ կապված ինքը խնդիր չունի, նա երկար տարիներ աշխատել է ՀԲՖ հավաքական թիմերի հետ: Մյուս կողմից, ըստ Գեւորգյանի, Մեհրաբյանի եւ նրա հետ մարզչական թիմում ընդգրկված մյուս մասնագետների մեթոդները հնացած են:

«Իհարկե, հնացած են, այս մարզիչներն այնքան երկար ժամանակ է՝ կապ չեն ունեցել համաշխարհային բռնցքամարտի հետ, նոր բռնցքամարտի հետ, եւ եկեք չմոռանանք, որ այս մարզիկների կարգավիճակին մենք հասել ենք անընդհատ աշխարհի լավագույն մարզիչների եւ մարզիկների հետ մարզելով ԱՄՆ-ում, իսկ այս մարզիչը եւ այս մարզչական խումբը 100%-ով տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց Գեւորգյանը:

Նա նշեց, որ ՀԲՖ-ն համաձայն չի եղել, որպեսզի վարկանիշային մրցումների նախապատրաստությունն այսպես անցկացվի, սակայն, ըստ երեւույթին, այդպես որոշել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Գեւորգյանը կարծում է, որ ՀԱՕԿ-ը որոշ ծախսեր վերցրել է իր վրա, եւ նախարարությունը համարել է, որ այդպես ձեռնտու է:

Բացի այդ՝ Գեւորգյանն ասում է, որ ՀԱՕԿ-ը փաստաթուղթ է կեղծել: Ըստ նրա՝ ՀԲՖ-ն եւ ՀԱՕԿ-ը համատեղ բլանկ պետք է լրացնեին եւ ուղարկեին Լոնդոնի մրցաշարի կազմակերպիչներին, սակայն ՀԱՕԿ-ը ֆեդերացիայի փոխարեն նույնպես լրացրել ու ուղարկել է: Գեւորգյանը, սակայն, սրա հետ կապված որեւէ քայլ չի ձեռնարկելու, նախ, ինչպես ինքն է նշում, քանի որ, որպես նախկին մարզիկ, համարում է, որ այդպես կխանգարի բռնցքամարտիկներին հանգիստ պատրաստվել, 2-րդ, արդեն մի քանի անգամ բախվել է մի իրավիճակի, որ բողոքներն անպատասխան են մնում ու փաստարկներն անտեսվում:

«Իրենք (խմբ. բռնցքամարտի հետ կապված միջազգային կազմակերպությունները) շատ կարճ պատասխանում են մեզ, որ ձեր երկրի ներսում այդ խնդիրը պետք է լուծվի, դուք ունեք իրավապահ համակարգ, կա պետություն, բայց ես ինչքա՞ն ճղվեմ, ինչքա՞ն այս մարդիկ կեղծեն, խախտում անեն, մենք ինչքա՞ն դիմենք, եւ դա մնա անպատասխան: Պետք է պետությունը տեր կանգնի, որպեսզի օրենքը պահպանվի»,- ասաց նա:

Հայկական բռնցքամարտում այս իրավիճակը ստեղծվել է 2018 թ.՝ ՀԲՖ նախագահի ընտրությունից հետո, որում Գեւորգյանը վերընտրվեց: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ բողոքեցին դրա դեմ ու այլ ֆեդերացիա հիմնեցին: Հետագայում ՀԱՕԿ-ը 2019 թ. Եվրոպական խաղերի բռնցքամարտիկների թիմում իր հայեցողությամբ ընդգրկեց նաեւ նոր ֆեդերացիայի մարզիկների: Գեւորգյանը չի բացառում, որ այս անգամ էլ նման իրավիճակ ստեղծվի: Ամեն դեպքում, նա մեծ հույսեր ունի օլիմպիական խաղերի հետ կապված: Կարծում է, որ ՀՀ-ն պետք է 5 ներկայացուցիչ ունենա տղամարդկանց եւ 2-ը՝ կանանց պայքարում: Նաեւ մեդալներ է ակնկալում:

Ինչ վերաբերում է մարզիկներին, ապա նրանք այս տարի արդեն 2 հավաք են անցկացրել Ծաղկաձորում եւ Աբովյանում: ՀԺ-ի հետ զրույցում Ռայել Մեհրաբյանն ասաց, որ մոտ օրերս միջազգային հավաքի են մեկնելու Ուկրաինա: Հետո հավաք է լինելու Երեւանում, որից հետո մեկնելու են Լոնդոն, որտեղ մրցաշարը մեկնարկելու է մարտի 13-ին:

Մեհրաբյանը նշեց, որ կազմը, ըստ էության, հայտնի է, միայն պետք է որոշում կայացվի 52 կգ քաշային կարգում, որտեղ 2 տարբերակ կա: Վերջնական որոշում կկայացվի հավաքներից հետո: Տղամարդկանց թիմն այսպիսին է՝ 52 կգ քաշային կարգ՝ Կորյուն Սողոմոնյան կամ Արթուր Հովհաննիսյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Գոռ Ներսեսյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան, +91 կգ Գուրգեն Հովհաննիսյան: Կանանց պայքարին կմասնակցեն Անուշիկ Գրիգորյանը (51 կգ) եւ Անի Հովսեփյանը (69 կգ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2474 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս