Երևան
12 °C
1.000 խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի ծավալը 2019 թ. ամբողջ տարվա ընթացքում 2018-ի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 1 տրլն 61 մլրդ 188 մլն դրամ: 2018-ին այդ գումարը կազմել է 939.18 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տրամադրած տվյալներից:
2017 թ.՝ հեղափոխությունից առաջ, 1.000 խոշոր հարկ վճարողները միասին վճարել էին 807 մլրդ 403 մլն դրամ: Այսինքն՝ 2 տարի անց նրանց վճարած հարկն աճել է 253 մլրդ 785 մլն դրամով կամ 31.4 տոկոսով:
2019-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 257.3 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ 10%-ով։
Նշենք, որ 2019 թ. ՊԵԿ-ն ընդհանուր առմամբ հավաքել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ, որից 42.8 մլրդ-ը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար: Այսինքն՝ փաստացի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է թե՛ ստվերի նվազմամբ, թե՛ բիզնեսների համար ստեղծվող ավելի բարենպաստ պայմաններով:
2019 թ. խոշոր հարկատուների ցանկում առաջատարի փոփոխություն է տեղի ունեցել. ամենաշատ հարկը վճարել է Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի վճարած հարկերը 2019-ին կազմել են 57 մլրդ 49 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 35.1 տոկոսով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե էր վճարել 42 մլրդ 230 մլն դրամ:
Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է (2018-ին զբաղեցնում էր առաջին տեղը): ՓԲԸ-ն հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 51 մլրդ 360 մլն դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության՝ 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 0.5 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե էր վճարել 51 մլրդ 93 մլն դրամ:
Ցուցակում երրորդը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 43 մլրդ 644 մլն դրամ վճարած հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 75 մլն դրամ. նրանց վճարած հարկերն ավելացել են 8.9 տոկոսով:
Չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 19 մլրդ 223 մլն դրամ հարկերով: Նախորդ տարի ընկերությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը. վճարել էր 13 մլրդ 78 մլն դրամ: Վճարած հարկերն աճել են շուրջ 47 տոկոսով:
Հինգերորդը «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ 16 մլրդ 441 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 17.6 տոկոսով:
Խոշոր հարկատուների վեցերորդ տեղում Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ 15 մլրդ 990 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 12 մլրդ 248 մլն դրամ հարկ: Այսինքն՝ աճը կազմում է 38.8 տոկոս:
Յոթերորդը «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունն է՝ 14 մլրդ 53 մլն դրամ: Այս դեպքում ունենք հարկերի նվազում, ինչն ունի իր պատճառը: Ընկերությունը 2018-ին վճարել էր 18 մլրդ 403 մլն դրամ: Այս տարի ընկերությունը 2 մասի է բաժանվել՝ «Սիփիես Օիլ» եւ «Սիփիես Օիլ Քորփորեյշն»: Այս տարի այդ 2 ընկերությունների վճարած հարկերի հանրագումարը գերազանցում է 2018-ին վճարած հարկերին՝ ընդհանուր 19 մլրդ 37 մլն դրամ:
Սրան հաջորդում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 13 մլրդ 700 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել է 13 մլրդ 546 մլն դրամ: Այսինքն՝ վճարած հարկերն աճել են 1.1 տոկոսով:
Ցանկի 9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է՝ 13 մլրդ 665 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը 2018-ին ավելի շատ են եղել՝ 16 մլրդ 118 մլն դրամ: Այսինքն՝ վճարած հարկերը նվազել են 15.2 տոկոսով:
10-րդ խոշոր հարկատուն «Վեոն Արմենիա» ընկերությունն է՝ 12 մլրդ 238 մլն դրամ: 2018-ին ընկերությունը վճարել էր 3 մլրդ 789 մլն դրամ: Աճը կազմում է 222.9 տոկոս:
Ստորեւ ներկայացնում ենք խոշոր հարկատուների 50-յակը.
11) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - 12 մլրդ 211 մլն դրամ
12) «Ավտոներկրող -10» - 11 մլրդ 834 մլն դրամ
13) «Ակվիլոն թրեյդ» - 10 մլրդ 880 մլն դրամ
14) «Մտս-Հայաստան» - 9 մլրդ 888 մլն դրամ
15) «Ադամիում» - 9 մլրդ 745 մլն դրամ
16) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ 9 մլրդ 342 մլն դրամ
17) «Մաքս պետրոլ» - 9 մլրդ 81 մլն դրամ
18) «Յուքոմ» - 8 մլրդ 941 մլն դրամ
19) «Ամերիաբանկ» - 8 մլրդ 551 մլն դրամ
20) «Սիթի» - 7 մլրդ 832 մլն դրամ
21) «Ավերս» - 7 մլրդ 585 մլն դրամ
22) «Ալեքս էնդ հոլդինգ» - 6 մլրդ 910 մլն դրամ
23) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 6 մլրդ 718 մլն դրամ
24) «Գրանդ Մաստեր» ընկերություն - 6 մլրդ 385 մլն դրամ
25) «ՀԱԷԿ» - 6 մլրդ 327 մլն դրամ
26) «Գրանդ Քենդի» - 6 մլրդ 303 մլն դրամ
27) «Իմէքս գրուպ» - 5 մլրդ 915 մլն դրամ
28) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 5 մլրդ 772 մլն դրամ
29) «Մոբայլ Սենթր Արթ» - 5 մլրդ 707 մլն դրամ
30) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 5 մլրդ 610 մլն դրամ
31) «Նատալի ֆարմ» - 5 մլրդ 438 մլն դրամ
32) «Բաղրամյան» - 5 մլրդ 262 մլն դրամ
33) «Վեոլիա ջուր» - 5 մլրդ 218 մլն դրամ
34) «Օնիրա քլաբ» - 5 մլրդ 206 մլն դրամ
35) «Սպայկա» - 5 մլրդ 167 մլն դրամ
36) «Սիփիես Օիլ Քորփորեյշն» - 4 մլրդ 983 մլն դրամ
37) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - 4 մլրդ 972 մլն դրամ
38) «Ինեկոբանկ» - 4 մլրդ 880 մլն դրամ
39) «Բարսիս» - 4 մլրդ 735 մլն դրամ
40) «Արդշինբանկ» - 4 մլրդ 631 մլն դրամ
41) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 4 մլրդ 385 մլն դրամ
42) «Վեգա ուորլդ» - 4 մլրդ 345 մլն դրամ
43) «Հարավկովկասյան երկաթուղի» - 4 մլրդ 342 մլն դրամ
44) «Վիէլվի Սենթր» - 4 մլրդ 46 մլն դրամ
45) «Դիսթրիմէքս» - 4 մլրդ 15 մլն դրամ
46) «Սաս-գրուպ» - 3 մլրդ 976 մլն դրամ
47) «Դեկորա-Գրուպ» - 3 մլրդ 964 մլն դրամ
48) «Թել-Սել» - 3 մլրդ 956 մլն դրամ
49) «Երեւանի կոնյակի գործարան» - 3 մլրդ 682 մլն դրամ
50) «Կոնվերս» բանկ - 3 մլրդ 604 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2018-ին խոշոր հարկատուների 50-յակում էին գտնվում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» եւ «Թեղուտ» ընկերությունները, սակայն 2019-ին նրանք էականորեն ավելի քիչ հարկեր են վճարել: «Լիդիան»-ը 2018-ին վճարել էր 4 մլրդ 715 մլն դրամ հարկ, դրանից հետո նախատեսված էր հանքի շահագործում, սակայն այն տեղի չունեցավ, ու նրանց վճարած հարկը 2019-ին կազմել է ընդամենը 407 մլն դրամ: Իսկ «Թեղուտ»-ի վճարած հարկերը գրեթե 2 անգամ նվազել են: 2018-ին վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ, իսկ 2019-ին՝ 2 մլրդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT