Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում ներկայացրել է 2020 թ.-ի ծրագրերը և անելիքները:
«2020-ից Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 1000 պացիենտներ կբուժվեն հակավիրուսային նորագույն դեղերով պետական պատվերի շրջանակներում:
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան պացիենտներին:
Ներդրվել է ֆինանսական փոխհատուցման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը, որի արդյունքում «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագիր:
Այսուհետև մինչև 18 տարեկան երեխաներն ախտորոշման ճշտման նպատակով կարող են հիվանդանոցային նեղ մասնագիտացված կենտրոններում անցնել ամբուլատոր մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն՝ համապատասխան ուղեգրի առկայության դեպքում:
Ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում հիվանդանոց դիմած անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն անհրաժեշտություն շուրջօրյա հսկողության, կսպասարկվեն ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության (emergency) կողմից պետական պատվերի շրջանակներում:
Մեկնարկել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սքրինինգի ծրագիրը: Թվով 50 մանկաբարձական ծառայություն իրականացնող կազմակերպություններում տեղադրվել է պետական պատվեր: Արդյունքում՝ կկանխվի երեխաների մոտ կոնքազդրային հոդախախտի ուշ հայտնաբերումը և հիվանդության ծանր ընթացքը:
Առողջության առաջնային օղակում մեկնարկել է «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» ծրագիրը (Երևանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա և Գյումրիում՝ Բեռլին պոլիկլինիկա):
Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել նորագույն բժշկական սարքեր (ՄՌՏ, ԿՏ, նեյրոնավիգատոր, մանրադիտակ և այլն) և հատկացվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Չարենցավանի բժշկական կենտրոններին:
Սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի մարտ ամսին: Առաջին կանգառը կլինի Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:
Մարզերում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման նպատակով ձեռք են բերվել առաջին բժշկական օգնության հավաքածուներով հագեցած 620 պայուսակներ, որոնք բաշխվել են բոլոր գյուղական բուժակ-մանկաբարձական կետերին։
Արցախին հատկացվելու է 10 նոր շտապօգնության մեքենա: Մեքենաները գնվել են պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին»,- գրել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT