Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

02/02/2026 schedule17:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այսօր հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իսրայելի հետ կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա են փոխլրացնող ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ՝ հատկապես նորարարական և տեխնոլոգիական կրթության ուղղություններով։

626761224_1221310066857872_3045915354449461525_n.jpg (265 KB)

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները՝ մասնավորապես արհեստական բանականության ուսուցման ներդրումն ավագ դպրոցներում: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ ՍԵՐՈՒՆԴ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai» գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. մասնավոր հատվածի անմիջական նախաձեռնությամբ և 2024թ. սկսած՝ պետության անմիջական ներգրավմամբ ընդլայնել է շրջանակը՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

626832103_1221310073524538_3749885068811675360_n.jpg (372 KB)

Կողմերը քննարկել են ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության և նորարարական դասավանդման մեթոդների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական և մասնագիտական կրթության զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների և թվային հմտությունների ուղղություններով համատեղ ծրագրերի նախաձեռնմանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը վերաբերող հարցերին։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը՝ ընդգծելով երկրի առաջավոր փորձը ոչ ֆորմալ կրթության ոլորտում և ներկայացնելով Թումո կենտրոնի գործունեության մոդելը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին, միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և ակադեմիական քաղաքի նախագիծը՝ ընդգծելով, որ բարեփոխումներով մեծ տեղ է տրվում նաև ոլորտի միջազգայնացմանն ու օտարերկրյա գործընկերների ներգրավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու կրթության ոլորտում երկկողմ, երկարաժամկետ համագործակցությունը։

626754278_1221310060191206_7183245718795275803_n.jpg (389 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1196 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել