Երևան
12 °C
Կորոնավիրուսի նոր ենթատեսակի ախտորոշման լաբորատոր թեստերը, որոնք երեկ տեղափոխվել են Հայաստան, պահվում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում։
Դրանք թվով 200 հատ են եւ այս պահին գտնվում են -20 ջերմաստիճան ապահովող սառցարաններում։ Պիտանելիության ժամկետը 1 տարի է, իսկ ախտորոշման դեպքում սխալվելու հավանականությունը 1 տոկոսից էլ քիչ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց վերոնշյալ կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Ի դեպ ձեռք բերված թեստերը նոր են մշակված, կոնկրետ կորոնավիրուսի այս ենթատեսակի համար: Հարցին ի պատասխան նշեց կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը՝ հավելելով, որ աշխարհում հայտնաբերված է կորոնավիրուսի 40 ենթատեսակ, տարածվող նոր վիրուսը մուտացված տեսակ է:
Առկա լաբորատոր թեստերից մեկը մեզ մոտ արդեն կիրառվել է, սակայն պատասխանը բացասական է եղել, ինչը փաստում է, որ Հայաստանում նման վիրուս դեռեւս չկա։
Նունե Բակունցի խոսքով՝ փորձարկվողը մեր հայրենակիցն է եղել, որը երկար ժամանակ գտնվել է Չինաստանում։ Վերադարձին նրա մոտ ջերմություն է եղել, կատարվել է հետազոտություն, որի արդյունքում վիրուսը հերքվել է։
Ստուգման համար մարդու քթից եւ ըմպանից վերցվում են նմուշներ եւ դրանք տեղափոխում հատուկ լաբորատորիա՝ իրականացնելու հետազոտությունը:
Այս պահին Հայաստանում գտնվող թեստերը, ինչպես պարզվեց, ոչ թե չինական ընկերությունից են գնվել, այլ անվճար, որպես օգնություն մեր երկիր են հասել Ռուսաստանի Դաշնությունից:
Արդյո՞ք մեր երկիրը կգնի նաեւ չինական ընկերության թեստերը, ինչի մտադրության մասին հայտարարվել էր ավելի վաղ, բանախոսները դժվարացան հստակ պատասխանել՝ այդ հարցով այժմ քննարկումներ են իրականացվում: Սակայն հավաստիացրին, որ եթե այստեղ կարիքը զգացվի, ապա թեստերն անպայման ձեռք կբերվեն:
Մասնագետների խոսքով՝ նման հետազոտություն կարող են անցնել այն մարդիկ, որոնք կդիմեն տեղի բժշկական հաստատություններ, եւ նրանց մոտ կլինեն համապատասխան ախտանիշներ ու բացի այդ վերջին 14 օրվա ընթացքում գտնված կլինեն Չինաստանում: Հետազոտությունը կիրականացվի անվճար:
Այն հարցին, թե կարո՞ղ են մարդիկ վճարովի հիմունքներով անցնել այդ հետազոտությունը, եթե ցանկություն ունենան, բանախոսները հարցով պատասխանեցին՝ ի՞նչ կարիք կա անտեղի ստուգվել, երբ երկրում ընդամենը 200 թեստ է առկա։
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե թեստը, այնուամենայնիվ, հայտնաբերի վիրուսը: Նունե Բակունցի խոսքով՝ այս դեպքում կարվի այն ամենը, ինչ խորհուրդ կտա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նա նաեւ ընդգծեց՝ այժմ այդ ենթատեսակի համար հակավիրուսային առանձնահատուկ բուժում որեւէ երկրում չկա, կատարվում է սիմպտոմատիկ բուժում: Մասնագետը, այնուամենայնիվ, դրական պատասխան տվեց, Հայաստանը կարող է բուժել եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, ինչ մնացած երկրներն են անում։
Մոտակա օրերին այդ թեստերն օգտագործվելու անհրաժեշտություն կլինի, թե չէ, բանախոսները տեղեկություն չունեին։ Տեղյակ չէին նաեւ, թե այժմ ինչպես են Չինաստանի երկու քաղաքացիները, որոնք տեղափոխվել էին Երեւանի բուժհաստատություններից մեկը եւ կկիրառվե՞ն արդյոք թեստերը նրանց հետազոտելու համար: Այդումենայնիվ, ըստ բանախոսների, Հայաստանում այս պահին չկա մեկը, որը կորոնավիրուսի բացահայտման թեստով ախտորոշման կարիք ունենա։
ՀԳ.
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել էին նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: «Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- նշել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT