Օդը, հողը, ջուրը, սնունդը, ծխախոտն ու քաղցկեղը. ինչի՞ մասին են խոսում վիճակագրությունն ու ուսումնասիրությունները

Չարորակ նորագոյացությունների ցուցանիշները մտահոգիչ են. ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ բնակչության շրջանում 1990-2018թթ. քաղցկեղով հիվանդացությունն աճել է գրեթե 2 անգամ՝ 28 հազարից դառնալով 59 հազար (2019-ի տվյալները պաշտոնապես դեռ հասանելի չեն):

Համաձայն ապացուցողական բժշկության տվյալների՝ քաղցկեղի տեսակների 40%-ը հնարավոր է կանխարգել և բուժել: Այդ հիվանդությունները զարգանում են 5-10 տարվա ընթացքում: Քաղցկեղի բուժման հավանականությունն աճում է դրա՝ վաղ հայտնաբերման դեպքում. Հայաստանում 60-70 տոկոս դեպքերում քաղցկեղը հայտնաբերվում է ոչ վաղ փուլում: 

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության ազգային ինստիտուտի կայքից, չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35-ից բարձր տարիքային խմբերում և հասնում է գագաթնակետին 65 և բարձր տարիքի բնակչության շրջանում:

Կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի հիվանդացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:

Վերջին տարիներին և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով:

Էկոտոքսիկոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդի միջոցով  մարդու օրգանիզմ թափանցում է թունավոր նյութերի 40-50%-ը: Գործնականում բոլոր մշակաբույսերը՝ գազարը, կարտոֆիլը, ճակնդեղը, լոբին, մեծ չափով կլանում են ծանր մետաղներն ու տոքսիկ նյութերը։ Միայն սոխն ու սխտորն են անտարբեր ծանր մետաղների հանդեպ։ Մասնագետները խորհուրդ են տալիս տոքսիկ նյութերով աղտոտված վայրերում մշակել միայն այս բույսերը։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալներով՝ մի շարք ծանր մետաղների ու նյութերի՝ քաղցկեղածին լինելն արդեն ապացուցված է։ Նշենք առավել տարածված-վտանգավորները:

Մկնդեղը (AS) հանգեցնում է մաշկի, թոքերի քաղցկեղի, երբեմն նաև ստամոքս-աղիքային տրակտի, նյարդային, ռեսպիրատոր համակարգի, լյարդի ախտահարման: Կադմիումը (Cd) օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի, ախտահարում է երիկամները, լյարդը, ազդում նյութափոխանակության վրա, խաթարում է օրգանիզմում ցինկի նորմալ գործունեությունը՝ ախտահարելով իմունային համակարգը, շագանակագեղձը և ոսկորները. առավել խոցելի են այն կանայք, ում օրգանիզմում երկաթի և կալցիումի պակաս կա (հղիները և կրծքով կերակրողները) և ծխող տղամարդիկ։

Նիկելի (Ni) ազդեցությամբ բորբոքվում են վերին շնչուղիները, առաջանում է ասթմա, քթարմատի և թոքերի քաղցկեղ։ Քրոմը (Cr) բնական միջավայր թափանցում է հանքաքարի մշակման գործընթացի արդյունքում, կուտակվում է հիմնականում երիկամներում, լյարդի հյուսվածքներում։ Կապարը (Pb) խիստ թունավոր է, օրգանիզմ է թափանցում կերակրափողի, շնչուղիների, մաշկի միջոցով, հիմնականում հողի, հողում աճեցված պարենային հումքի, ջրի և օդի միջոցով, և կուտակվում ոսկորներում՝ առաջացնելով դրանց աստիճանական փշրում, բարձրացնում է արյան ճնշումը, խանգարում նյարդային և վերարտադրողական համակարգերի, լյարդի և երիկամների գործառույթները, կանանց մոտ կարող է վիժումների պատճառ դառնալ։ Երեխաների մոտ կապարի ազդեցությունը հանգեցնում է մտավոր թերզարգացման և ուղեղի քրոնիկ հիվանդությունների, ցրվածության, գերակտիվության, վարքագծի փոփոխությունների:

Բնապահպանները վաղուց են ահազանգում, որ արդյունաբերության որոշ տեսակներ, որ չպահպանելով բնապահապանական չափորոշիչները, աղտոտում են օդը, հողն ու ջուրը, նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Սակայն մեր երկրում համալիր հետազոտություն այս առումով դեռ չկա: Շրջակա միջավայրի նախարարությունը օդի, հողի ու ջրի աղտոտվածության ցուցանիշները հրապարակում է եռամսյա պարբերությամբ՝ ներկայացելով տվյալներ առանձին մարզերի և Երևանի աղտոտվածության վիճակի մասին: Սակայն տվյալներ, որ դրանք դրվում են առողջապահական պարբերական համադրական ուսումնասիրությունների հիմքում, համացանցում չկան:

Առողջապահության նախարարությունից հստակ չպատասխանեցին՝ կատարվում է արդյոք ծանր մետաղներով աղտոտվածության տվյալների համադրում քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների հետ, թե ոչ՝ հավաստելով, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում (կսպասենք և կներկայացնենք). համենայն դեպս, պաշտոնական կայքերում որևէ նման հետազոտություն գտնել չհաջողվեց:

Թեպետև Շրջակա միջավայրի նախարարությունը աղտոտվածության մասին տեղեկատվությունը ներկայացնում է ըստ մարզերի ու Երևան քաղաքի, և առանձին ուսումնասիրություն հանքերի, արդյունաբերական կենտրոնների շրջակայքում չի կատարում, սակայն, կարող ենք, օրինակ, Ալավերդի քաղաքը դիտարկելով՝ տեսնել աղտոտվածության (կարմիր) աստիճանը՝ ի միտ պահելով, որ Ալավերդիում վերջին տասնամյակներին ավելի քան կրկնակի կրճատվել է բնակչությունը (1970-ականներին եղել է ավելի քան 23 հազար մարդ, 2015-ին՝ մոտ 13 հազար), և լրագրողների հետ զրույցներում էլ մարդիկ առողջական խնդիրներից ավելի հաճախ են բողոքում: 

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազորտությունների կենտրոնի գիտնականների 2017-2018 թվականներին այս տարածքում կատարել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ կենսաբանական շրջապտույտի մեջ հայտնված ծանր մետաղները հողից թափանցել են սնման շղթա։ Սննդի շղթայի ռիսկերի գնահատմամբ՝ պարզ է դարձել, որ Ալավերդիի հանքարդյունաբերական համալիրի մոտակայքում աճեցված  պտուղ-բանջարեղենի մեջ նիկելի/Ni/, կապարի/Pb/,  ցինկի/Zn/ և կադմիումի/Cd/ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցված են եղել։

Նշենք, որ ՀՀ-ում ուսումնասիրված է քաղցկեղի և ծխելու կապը, և քաղցկեղի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների ցանկում էական դեր ունի հակածխախոտային պայքարը: Քաղցկեղի բուժման խնդիրների ևս մի մասը այս տարի պետությունն իր վրա է վերցրել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամփոփելով 2019-ի տվյալները, նշել է, որ ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, և տարվա ընթացքում կատարվել է 4428 վիրահատություն: Հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակներում. 2019-ի ընթացքում սպասարկվել է 1351 պացիենտ:

Նախարարը հաղորդել է նաև, որ մարտից կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալ թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որ անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին:

2020թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3418 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում