5 երկրների ԱԳ նախարարները Մյունխենում կքննարկեն Իրանում կործանված օդանավի մասին հարցերը

Անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի ժամանակ նախատեսում են հանդիպել այն 5 երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվեցին Իրանում հունվարին տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով:

Կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 14-16-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:

Թե կոնկրետ ինչ օրակարգով է լինելու 5 երկրների ներկայացուցիչների հանդիպումը, առայժմ չի հստակեցվում:

Պրիստայկոն միայն նշել է, որ Ուկրաինան Իրանից պահանջներ ունի՝ իր զոհված քաղաքացիների ընտանիքների դրամական փոխհատուցումների հետ կապված: Բացի այդ, նրանք պահանջելու են Իրանից՝ հնարավորինս կարճ ժամկետներում իրենց փոխանցել ինքնաթիռի սեւ արկղերը, ինչպես նաեւ փակել ուկրաինական ավիաընկերության վնասներն ու ծախսերը, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը:

Հիշեցնենք, ուկրաինական Boeing 737 օդանավը կործանվեց հունվարի 8-ին: Զոհվեց 176 մարդ, նրանցից 167-ը Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի,  Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ էին, 9-ը՝ անձնակազմի անդամներ: Ավելի ուշ պարզվեց, որ իրանական կողմը մարդկային սխալի հետեւանքով 2 հրթիռներով խոցել էր մարդատար օդանավը: Այդ մասին հրապարակային հայտարարեց Իրանի նախագահ Հասան ռոհանին՝ ներողություն խնդրելով եւ ցավակցելով բոլոր երկրներին:

Տպել
465 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին