Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ստուգումներն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ստուգման արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի խախտումներ չի հայտնաբերել, ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նշենք, որ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումից հետո գերատեսչությունում լարված իրավիճակ էր: Նրա հետ միասին փրկարար ծառայության 9 պաշտոնյա ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանը կոռուպցիոն գործարքների է գնում: Մասնավորապես՝ բենզինի ձեռքբերման մրցույթում նախարարությունը գնել է նույն գնով, որը վաճառվում է բենզալցակայաններում: Իսկ մրցույթների ժամանակ համեմատաբար ավելի մատչելի գներ են սահմանվում:
Այդ դիմումից հետո ԱԻ նախարարը դիմել էր վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունն այցելի նախարարություն եւ ստուգի այդտեղ նշված տվյալները: ՊՎԾ-ն ստուգումներն ավարտել է, սակայն այդպես էլ չի հրապարակել՝ ի վերջո խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ:
Ստուգումները թեեւ ավարտվել են, սակայն այժմ էլ ԱԻՆ-ում լարված է մթնոլորտը. տեղեկություններ են շրջանառվում, որ նախարարը փորձում է պաշտոնից ազատել վարչապետին դիմում գրած պաշտոնյաներին:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ պարզելու, թե ի վերջո ի՞նչ է կատարվում նախարարությունում:
- Պարո՛ն նախարար, ճի՞շտ է, որ Դուք փորձում եք աշխատանքից ազատել Փրկարար ծառայության այն 9 պաշտոնյաներին, որոնք ՓԾ նախկին տնօրենի հետ միասին Ձեր վերաբերյալ դիմում էին ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
- Աշխատանքից ազատելու հատուկ մտադրություն չկա: Եթե այդ մարդիկ սխալ էին համարում աշխատելը, ապա առաջին հերթին նրանք պետք է հրաժարվեին դրանից: Նրանք շարունակում են աշխատել, եթե ես իրենց աշխատանքից դժգոհ լինեմ, ապա, այո՛, կազատեմ:
Իսկ աշխատանքից դժգոհության տեղ կա: Այդ դժգոհությունը միայն իմը չէ: Դա նաեւ փրկարար ծառայության ղեկավարության դժգոհությունն է, որոնք եթե ներկայացրին աշխատողին ազատման, ուրեմն ես կազատեմ:
- Դժգոհության պատճառը վարչապետին ուղարկած դիմո՞ւմն է, թե՞ այլ պատճառներ կան:
- Ո՛չ, բավականին շատ մարդ է ազատվել աշխատանքից, որոնք ոչ մի տեղ չեն ստորագրել, ոչ մի տեղ չեն գնացել, ոչ մի անգամ ոչ մի վատ բառ չեն ասել, բայց ազատել եմ աշխատանքից, որովհետեւ դժգոհ էի:
- Պարո՛ն Ցոլակյան, կարո՞ղ եք տեղեկացնել, ի վերջո, ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ում:
- Որեւէ շոշափելի բան չեն հայտնաբերել: ՊՎԾ-ն ինքն է որոշում՝ հրապարակել, թե չհրապարակել: Հրապարակում են այն դեպքում, երբ խախտումներ են լինում: Իսկ եթե խախտումներ չկան, ի՞նչ հրապարակեն: Եթե մարդիկ դժգոհ են մնացել, որ վերահսկողական ծառայությունը որեւէ բան չի հայտնաբերել, դա արդեն այլ հարց է:
- Դիմումի մեջ նշված էր, որ Դուք բենզինի ձեռքբերումն իրականացրել եք թանկ գնով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ստուգումների արդյունքում նման բան հայտնաբերվե՞լ է
- Դա սուտ է, ՊՎԾ-ն հիմնավորել է, որ այդ ամենն օրենքի սահմաններում է եղել:
- Պարո՛ն նախարար, ըստ Ձեզ, ո՞րն էր ի վերջո այդպիսի դիմում ուղարկելու նպատակը:
- Մարդիկ շահեր են հետապնդել: Երբ իրենց աշխատանքի ընթացքում վատ են աշխատել, դրա գնահատականը եղել է նրանց ազատումը: Իմ կարծիքով՝ ՊՎԾ-ն օբյեկտիվ է եղել իր քննության հարցում, ու որեւէ լուրջ խախտում չի մատնանշվել: Մանր-մունր թերություններ են արձանագրվել, որոնց հետ կապված ուղղումներ ենք կատարել:
- ԱԻՆ լրատվականի աշխատակիցներից մեկը գրել է, որ Դուք կրճատել եք երկարամյա մեծ փորձ ունեցող Փրկարար ծառայության աշխատակիցներին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Այդ աշխատակիցը, որ գրել է, նախ, էթիկայի նորմերն է խախտել: Նա, իրավունք չունի այստեղ աշխատելով, ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անել բաների մասին, որոնք նախ չստուգված են իր համար: Նա չէ, որ պետք է գնահատական տա, թե ով ինչպես է աշխատում: Նա այդ աշխատակիցների աշխատանքի հետ կապված որեւէ առնչություն չունի: Կան մարդիկ, որոնք աշխատում են այդ անձանց հետ, եւ իրենք գիտեն, թե ով ինչ է անում: Լավ-վատ աշխատողի հարցը չի կարող որոշել լրատվական ծառայության աշխատակիցը: Նա օբյեկտիվ չէ: Սուբյեկտիվ, որեւէ մեկի ազդեցության տակ ընկած գրառում է արել:
- ԱԻՆ լրատվականի աշխատակիցը գրել էր նաեւ, որ ՓԾ ներկայիս տնօրեն Վրեժ Գաբրիելյանի թոշակի անցնելու տարիքն է, սակայն Դուք օրենքի այդ պահանջը չեք կատարել՝ ցանկանալով Գաբրիելյանին երկար պահել այդ պաշտոնում:
- Օրենքի որեւէ խախտում չկա: Փրկարար ծառայության տնօրենի տարիքը լրանալու հետ կապված խնդիր չկա: ՓԾ տնօրենն օգտվել է իր իրավունքներից եւ գտնվում է արձակուրդում: Եթե նա արձակուրդի մեջ չլիներ, բնականաբար, կկատարվեր օրենքի պահանջը, եւ նա փետրվարի 1-ից թոշակի կանցներ, իսկ արձակուրդից մարդուն հնարավոր է հետ կանչել միայն նրա ցանկությամբ: Իրավական տեսանկյունից այստեղ որեւէ խախտում չկա: Հանրային ծառայության մասին նոր օրենքով, որը շուտով ուժի մեջ կմտնի, չկա տարիքային սահմանափակում ՓԾ տնօրենի համար:
- ՓԾ նախկին տնօրենի նշանակած կադրերին պատրաստվո՞ւմ եք աշխատանքից ազատել:
- Չկա այդպիսի բան: Կա աշխատող եւ չաշխատող: Վատ է աշխատում՝ ուրեմն պետք է ազատվի: Բավականին շատ մարդիկ կան, որոնք նախկինում են ընդունվել, ու որեւէ խնդիր չկա իրենց հետ: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք վատ են աշխատում, միաժամանակ նաեւ պղտորում են մթնոլորտը՝ իրենց վարքագծով, էթիկայի նորմերը խախտելով, ոչ ճիշտ պահվածքով: Այդպիսի մարդիկ, որոնք կոլեկտիվի ընդհանուր մթնոլորտը փչացնում են, պետք է ազատվեն աշխատանքից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT