Երևան
12 °C
Խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ քիչ առաջ շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծը։ Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:
Նույնաբովանդակ նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ արտահերթ նիստում, սակայն նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հետ էր կանչել այն՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
Շրջանառության մեջ դրված նոր նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:
Շրջանառության մեջ դրված այս նախագիծը ստորագրել է 44 պատգամավոր՝ նախորդ նախագծի տակ ստորագրած 37-ի փոխարեն։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորվեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականով: Մասնավորապես, Սահմանադրությունը նախատեսեց Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, հիմնավորման համաձայն, Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր․
«Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության համար անհրաժեշտ եւ բավարար որակների ապահովման համար:
Սահմանադրական դատարանի ճգնաժամի առաջնային խնդիրը մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների եւ դրանից հետո ընտրված եւ ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է, որի վերաբերյալ քննարկումները իրավական հանրույթում գնալով ավելի են թեժանում»:
Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ Սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա են պաշտոնավարման ժամկետների էական տարբերություններ․
«Մասնավորապես, մինչեւ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը (2 անդամ), մինչեւ 2015 թվականի փոփոխությունները նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը (5 անդամ), իսկ դրանից հետո ընտրվածները 12 տարի ժամկետով: Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով նախատեսված կարգով դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 12 տարի: Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների: Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումն առանց վերընտրվելու հնարավորության առավել նպաստում է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ: Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն ատյանների, դատավորների պաշտոնավարումը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալն անկախության եւ անփոփոխելիության կարեւորագույն բաղադրիչներից է, ապա բարձրագույն դատարաններում պաշտոնավարող դատավորների փոփոխությունը կարող է էապես նպաստել արդարադատության արդյունավետությանը, ինչպես նաեւ ավելի ցածր ատյանների դատավորների համար ստեղծում է առաջխաղացման լրջագույն հեռանկարներ՝ խթանելով այդ դատավորների միջեւ առողջ մրցակցությունը: Ընդ որում, նորընտիր մի շարք դատավորներ ըստ էության իրենց պաշտոնավարման ընթացքում հնարավորություն չեն կարող ունենալ նաեւ սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու լինելու, ընտրվելու գործող Սահմանադրությամբ սահմանված հնարավորությունից:
Բացի այդ, մինչեւ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները սահմանադրական դատարանը կազմված էր ինն անդամից, որից չորս անդամին նշանակում էր Հանրապետության նախագահը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ: Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով փոխվեցին ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորների, այլեւ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը:
Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից 5 տարի անց Սահմանադրական դատարանի կազմից միայն 2 դատավոր է ընտրվել Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ընթացակարգին համապատասխան, ինչը նշանակում է որ նոր մոդելի սահմանադրական դատարանի կազմը ձեւավորված է ընդամենը մոտ 20 տոկոսով:
Հաջորդ խնդիրը հասարակության կողմից սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով պայմանավորված է նաեւ սույն փոփոխությունների հրամայականը»,- նշված է շրջանառության մեջ դրված նոր նախագծի հիմնավորման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT