Մարզերի դպրոցներում բացակայություններն ավելի քիչ են, քան Երեւանի. դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել

Վերջին օրերին մամուլում հաճախադեպ են դպրոցների քիչ հաճախելությունների եւ տարածված վիրուսների մասին հրապարակումները: Մեր իրականացրած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գրիպի այս սեզոնին կրթական հաստատություններում բացակայությունները թեեւ աճել են, սակայն դրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Ինչպես պարզվեց, բացակայություններն ավելացել են հիմնականում Երեւան քաղաքի դպրոցներում, մարզերում էական փոփոխություն չի եղել:

Հարցված դպրոցներից համեմատաբար շատ բացականեր կային Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Աշխատակիցները հավելեցին, որ շարունակ կապ են պահում երեխաների հետ եւ գիտեն, որ նրանք բոլորը հիվանդ են: Այս դպրոցում սովորող 860 աշակերտներից այսօր բացակա էր 157-ը:

Հ. 22 դպրոցում եւս բացակաները շատ էին՝ 295-ից 77-ը: Աշխատակիցների տեղեկացմամբ՝ առկա սեզոնային վիրուսներին գումարվել է նաեւ օրը ուրբաթ լինելու հանգամանքը: Սովորողները շաբաթվա վերջին օրը սովորաբար ավելի քիչ են դպրոց գնում, քան մնացած օրերին: Այստեղից հայտնեցին, որ նշված բացականերից 12-ը ջերմություն ունենալու պատճառով դիմել են բուժհաստատություններ:

Գրեթե նույնքան բացակա կար Լեւոն Շանթի անվան հ. 4 հիմնական դպրոցում, որտեղ այսօր 418 աշակերտից 71-ը ներկա չէին: Տնօրինությունից հայտնեցին, որ երեխաների շրջանում կան այսօր շրջանառվող վիրուսներով եւ ջրծաղիկով հիվանդներ: Իրենց խոսքով՝ այս թիվը սովորականից մի քիչ ավելի է, այլ օրերի 15-20 բացակա են ունենում:

Այս օրերին աշակերտների թվի առումով առաձնապես փոփոխություն չկար Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոցում: Հաստատությունից տեղեկացրին, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է այս դպրոց՝ ծանոթանալու իրավիճակին ու նրան նույնպես տեղեկացրել են, որ դպրոցում բացակաները շատ չեն: Մեր հարցմանն ի պատասխան հրաժարվեցին այդ օրն առկա բացակաների թիվը նշել, քանի որ համապատասխան մասնագետը, ում մոտ դրանք նշված էին, տեղում չէր:

Մարզերի դպրոցներում բացակայությունների պատկերն ավելի մեղմ էր:

Տավուշի մարզի Ակնաղբյուրի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 35 աշակերտ: Այնտեղ 1-2 բացակա կար: Ինչպես տեղեկացրին կրթական հաստատությունից, իրենց մոտ միշտ այդքան են լինում հաճախումները: Այսօրվա բացակաների պատճառն էլ, ըստ իրենց, առկա քամին է:

Նույն մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցում, որտեղ թեեւ կոնկրետ թիվ չնշեցին, սակայն հավաստիացրին, որ գրեթե բացականեր չունեն եւ չեն ունեցել այս օրերին:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի անվան դպրոցում էլ բացակաները սառը եղանակի հետ կապեցին: Հաստատության տնօրենը նշեց, որ ոչ թե երեխաներն են հիվանդ, այլ ծնողները չեն բերում դասի՝ կատակելով, որ նախնական տեղեկություններով երկուշաբթի օրն ավելի է ցրտելու, այսինքն՝ բացակաները հնարավոր է շատանան: Վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց դպրոցում, որտեղ սովորում է 300 աշակերտ, բացակայել է 17-18 երեխա:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով բացակայությունների ու սուր շնչառական վարակնեի տարածվածությանը, Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ամենօրյա կապ է պահում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, եւ կարող է արձանագրել, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել:

«Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը»,- նշել էր նախարարը՝ հավելելով, որ երեկ նամակով դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Փորձեցինք պարզել, թե որ դեպքում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն կառաջանա: Ի դեպ, շատ ծնողներ պարբերաբար տարբեր հարթակներում ահազանգում են, որ կրթական հաստատություններում շնչառական հիվանդությունների տարածվածությունը մեծ է եւ հարկավոր է միառժամանակ դադարեցնել դասերը: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ այդպիսի որոշում կայացնելու համար պետք է վիրուսի բռնկում լինի, դպրոցի աշակերտները սկսեն միմյանց վարակել եւ այն արագությամբ տարածվի: Ամեն դեպքում դեռեւս նման բան անելու հիմքեր չկան:

Նշենք, որ ավելի վաղ ԱՆ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 1,8%-ը, չնայած` եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3018 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին