Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում գտնված ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը: Ըստ այդմ, անցնող տարում ՀՀ ՔԿ վարույթում 635 քրեական գործ է գտնվել, որից 8-ը՝ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը), 4-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը), 11-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 51-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 338-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը), 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առևանգելը),
2019-ին կոմիտեի վարույթում գտնված 635 քրեական գործերից 1-ը հարուցված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը), 68-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): 1 գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), եւս 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), 14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ):
ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները) 3 գործ է հարուցվել 2019 թվակնին, 1գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), 6-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը), 13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը), 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով (երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
2019 թվականին հարուցվել է 14 գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը), 3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 33-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 21-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով (2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերից 1-ը նշված է եղել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածով (երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը) հարուցված, ինչը տեղեկատվություն տրամադրած ստորաբաժանման կողմից թույլ տրված տեխնիկական վրիպակի արդյունք է):
Վերը նշված քրեական գործերով թվով 358 անձ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ընդ որում՝ 3 անձ եղել է 14-ից18 տարեկան, 129-ը՝ 18-ից 35 տարեկան, 226-ը՝ 35 տարեկանից բարձր:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 13-ը եղել են մոր կողմից, 29-ը՝ հոր կողմից, 3-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր կամ քրոջ կողմից, 2-ը՝ տատի կամ պապի, 43-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրվածի), 6-ը՝ ամուսիններից կնոջ , 219-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 5-ը՝ թոռան,15-ը՝ ամուսնու ծնողների, 8-ը՝ հարսի կամ փեսայի կողմից կատարված: Նշված անձանցից 18-ը նախկինում եղել են դատապարտված:
Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 536 տուժողներ, որոնցից 39-ը՝ մինչև 12 տարեկան, 15-ը՝ 12-ից14 տարեկան, 13-ը՝ 14-ից 16 տարեկան, 17-ը՝ 16-ից 18 տարեկան, 193-ը՝ 18-ից 35 տարեկան, 259-ը՝ 35 տարեկանից բարձր:
2019 թվականի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 468 քրեական գործ: 326 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ արդարացման հիմքով:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128 քրեական գործ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն: Կասեցվել է 33 քրեական գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ:
2019 թվականի ընթացքում միացվել են 61 քրեական գործեր: Ըստ ենթակայության է ուղարկվել 8 քրեական գործ: 2019 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 65 քրեական գործ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում դանակահարությանը հաջորդել են կրակոցները. կա վիրավոր
Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա ԼՂ-ից ու հետո Հայաստանում նրանց օգտագործի. Ալեքսանյան
Որոշվել է 3 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տներից մեկի արևային տաքացուցիչը
Հարկ վճարելը ոչ թե քմահաճույք կամ ցանկություն է, այլ արժանապատվության հարց. Ռուբեն Բաբայան
Բաքվի դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը չի բխում ՀՀ քաղաքական օրակարգի շահերից. Ալեքսանյան
Արարատի մարզի ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. 70-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է
Ավտոսպասարկման կետը թափոններ այրելու համար կտուգանվի
Պարզվել են Երևանում սպանված 16-ամյա տղայի և 2 վիրավոր եղբայրների ինքնությունները
ՀՀ-ում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10. Կոնջորյան
Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
5-րդ շարասյունը շարունակում է գործել նաև ԱԺ-ում, դուք քաղաքական լուրջ տուպիկի մեջ եք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Կոմունիստ-հոգևոր-գողական գործիչը շփոթել է բեսպրեդելի ժամանակները ժողովրդավար իրականության հետ. Հարությունյան
Սև, կոռումպացված փողերը լցվել են լրատվադաշտ, ընդդիմադիր մեդիաները բազմացել են ճագարային սկզբունքով. Ալեքսանյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են, որքա՞ն լինեն նման գործողություններ, որ հասկանանք. քաղաքապետ
Երևանի մուտքի մոտ նոր անտառային գոտի կհիմնվի. Ավինյան
Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել
Արդարադատության ուշացման հարցը խորքային է, պատճառներից մեկը՝ հասարակության միջև բովանդակային խզումը. Փաշինյան
Պուտինը Զատկի հրադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ
Սվաճյան փողոցում քաղաքացի է մահացել
Ծանրամարտի ԵԱ վերջին օր. Հայաստանն ունի 3 մասնակից
Մատենադարանի մոտ «Ինֆինիտի»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է
Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիա
Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր
Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն թե՞ դիվանագիտություն
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան
Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ
Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին
Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը
«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է
Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր
Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT