Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներն այսօր կրկին ԿԳՄՍՆ շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանց հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել:
Դեռեւս անցած տարվանից լուծարված կառույցի աշխատակիցներն այժմ անգործ են մնացել: Նախարարությունից ժամանակին նրանց հայտնել են, որ այդ կենտրոնի փոխարեն կստեղծվի համապատասխան հիմնադրամ, որտեղ մասնագետներից շատերը կկարողանան աշխատանք գտնել: Արդեն տեւական ժամանակ է, սակայն, ո՛չ հիմնադրամի, ո՛չ իրենց կարգավիճակի մասին լուր չունեն եւ այժմ իրենց հետաքրքրում է՝ վերջապես աշխատանք ունենալո՞ւ են, թե՞ չէ:
«Հիմա մենք պարապ ենք, ամիսը մեկ անգամ գալիս ենք, որ տեղեկություն իմանանք»,- իր խոսքում նշեց աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ արդեն քանի անգամ եկել են, սակայն ապարդյուն, ոչ մի հիմնավոր պատասխան չեն ստացել, մինչդեռ շուրջ 300 հոգի աշխատանքից զրկվել ու նախարարության պատասխանին է սպասում:
Բողոքի ակցիա իրականացնողների խոսքով՝ բոլոր մասնագետները, որոնք այժմ անգործ են, վերապատրաստումներ անցած, պրոֆեսիոնալներ են, ում կարիքն այսօր ունեն բոլոր առարկաների ուսուցիչները:
«Քանի ամիս շարունակ մեզ խաբել են, թե այս ամիս կլինի, մյուսին կլինի, եւ այդպես հունիսից մինչեւ օրս մենք սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը»,- նշեց ԿԱԻ նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ մինչ օրս նոր կառույցի կանոնադրության վերաբերյալ նորություն չկա:
Բողոքի ակցիա իրականացնողները հույս ունեն, որ այս ամենից հետո նորից կբացվի Կրթության ազգային ինստիտուտը, քանի որ, ըստ նրանց, այն կառույց էր, որ շատ պետք էր հանրակրթությանը, այն ԿԳՄՍ նախարարության ուղեղն էր, մեկ այլ մասնակցի կարծիքով՝ երկրի կրթության ողնաշարը:
Մասնակիցները նշում էին, որ այդ կենտրոնը, բացի վերապատրաստումներից, նաեւ բազմաթիվ գործառույթներ էր իրականացնում՝ ծրագրերի լրամշակում, չափորոշումների կազմում, դասագրքերի փորձաքննություն եւ այլն:
Նրանք քանի անգամ խոսել են ԿԳՄՍ փոխնախարարների հետ, զրուցել անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ լսել նույնը՝ հիմնադրամը շուտով կբացվի, նրանց մի մասն էլ այնտեղ կաշխատի:
Վերջիններս, սակայն, հոգնել են խոստումներից եւ հստակ պատասխան են ցանկանում լսել:
Ակցիա իրականացնողներն այսօր հանդիպել են նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանի հետ, քանի որ Արայիկ Հարությունյանը տեղում չէր: Հանդիպումից մասնակիցները դժգոհ են դուրս եկել. հիմնադրամի ստեղծման ժամկետները քննարկել են, սակայն հստակ վերջնաժամկետի մասին չեն իմացել: Այս մասին նշեցին լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ հավելելով՝ միայն այն ճշտեցին, որ հիմնադրամի համար պետք է հաստատվի կանոնադրություն, մշակվեն չափորոշինչներ: Հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են հարցը քննարկել ԿԳՄՍ նախարարի հետ:
Վերջիններիս թեեւ դուր չի գալիս, այն փաստը, որ հիմնադրամում աշխատանք պետք է գտնեն մրցույթի միջոցով, սակայն եթե մրցույթը լինի, կմասնակցեն, իրենց համար դժվար չէ: Նրանք նշեցին, որ պատասխան չստանալու դեպքում ակցիաները շարունակական բնույթ կկրեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT