Երևան
12 °C
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսով աշխարհում մահացածների թիվը հասել է 910-ի: Ընդ որում, նրանցից 908-ը մահացել են Չինաստանում: Տվյալներն այսօր հրապարակել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն: Մահվան 1 դեպք է գրանցվել Հոնկոնգում, եւս մեկը՝ Ֆիլիպիններում:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40.171-ի, երկրի հիվանդանոցներում բուժման կուրս է անցնում 36 հազար մարդ, նրանցից 6500-ի վիճակը գնահատվում է ծանր, 3300 մարդ լիարժեք ապաքինված դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի քան 187.500 մարդ էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսի վարակման կասկածներից ելնելով:
Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2002-2003 թվականների SARS համաճարակի մակարդակը: Այն եւս սկսվել եւ մեծապես տարածվել էր Չինաստանում, այդ համաճարակի ժամանակ մահացել էր 774 մարդ:
Փետրվարի 10-ի դրությամբ, բացի ՉԺՀ-ից, կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 24 երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ 2019-nCoV վիրուսի փոխանցման դեպքեր են եղել մարդկանցից, որոնք չեն եղել Չինաստանում: Նրա խոսքերով, երեւում է միայն այսբերգի վերին գագաթը, քանի որ Չինաստանհում երբեւէ չեղած ու տեղի բնակիչների հետ շփում չունեցած անձանցից վիրուսի փոխանցումը բավական լուրջ է եւ կարող է վկայել սննդի վտանգավորության մասին: Այդ դեպքերը, ըստ Գեբրեյեսուսի, կարող են դառնալ վիրուսի լայն տարածման աղբյուր:
Նա նաեւ հայտնել է, որ միջազգային փորձագիտական խումբը՝ ԱՀԿ-ի գլխավորությամբ, ուղեւորվել է Չինաստան՝ չինացի բժիշկներին օգնություն ցուցաբերելու, համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրների բացահայտման համար:
Նշենք, որ ավելի վաղ ՉԺՀ գիտնականների խումբը հայտնել էր, որ կորոնավիրուսի հավանական աղբյուրն ու հիմնական հարուցիչը պանգոլին կենդանին է:
Այն թեփուկավոր կենդանի է, կաթնասունների դասից, միջատակերներին ու զրահավորներին նման: Ավելի քան 1000 ուսումնասիրություններից հենց պանգոլինի գենոմն է 99 տոկոսով մոտ եղել կորոնավիրուսով վարկված մարդկանց գենոմին: Առաջ քաշելով այլ վարկածներ, գիտնականների խումբը գտել է, որ ոչ միայն պանգոլինն է կորոնավիրուսի տարածման աղբյուրը, այլ ուրիշ աղբյուրներ էլ կան՝ օձերի առանձին տեսակներն ու չղջիկները: Վիրուսի ի հայտ գալու առաջին իսկ շրջանում դեռ կար վարկած, որ վարակի հարուցիչները օձերն ու չղջիկները կարող են լինել:
Նշենք, որ բոլոր հիշյալ կենդանատեսակները Չինաստանում ու տարածաշրջանի այլ երկրներում համարվում են ուտելի եւ գիտնականների խումբը հորդորել է որոշ ժամանակ զերծ մնալ այս կենդանատեսակների հետ որեւէ շփումից: Պանգոլինի որսը թեեւ երկրում արգելված է օրենքով, սակայն որսագողերը կենդանատեսակը որսում են, քանի որ նրա թեփուկներից արժեքավոր դեղամիջոցներ են ստանում, օգտագործում ավանդական չինական բժշկության մեջ եւ վաճառում բավական թանկ գնով, իսկ միսը դելիկատես է համարվում ասիական մի շարք երկրներում:
Բնության պահպանության միջազգային միության տվյալներով, պանգոլինները ամենավաճառվող վայրի կենդանիներն են աշխարհում: Վերջին 10 տարում ասիական եւ աֆրիկյան անտառներում որսացել եւ Չինաստանին ու Վիետնամին են վաճառել պանգոլինի ավելի քան 1 մլն տեսակ:
Այս կենդանատեսակի՝ վիրուսի հավանական հարուցիչը լինելու վարկածը այժմ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվում է Չինաստանում, մասնագետների հսկայական խումբ է աշխատում այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսով զանգվածային վարակման դեպքեր սկսեցին գրանցվել 2019-ի դեկտեմբերի վերջին: Վիրուսի տարածումը կապում են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայի հետ, որտեղ վաճառվում է նաեւ վայրի կենդանատեսակների, շների, գիշատիչների միս: ՉԺՀ-ի իշխանությունները սահմանափակել են մեգապոլիսի հետ տրանսպորտային հաղորդակցությունը՝ փաստացի կարանտինի տակ առնելով մոտ 50 միլիոն մարդու, իսպառ արգելվել է վայրի կենդանատեսակների մսամթերքի վաճառքը:
Վիրուսի մասին հայտնի դառնալուց ի վեր այն տարածվել է 3 մայրցամաքում: Կորոնավիրուսը հայտարարվել է որպես առողջապահության միջազգային սպառնալիք եւ համարվում է մահացու վտանգավոր:
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր դեռեւս չեն գրանցվել, Չինաստանից տարհանված 2 ՀՀ քաղաքացի այժմ կարանտինային փուլում է Ղազախստանում եւ Ռուսաստանում, նրանց մոտ վիրուսի հավանականությունը կպարզվի երկշաբաթյա գաղտնի շրջանից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT