Վանաձորի մանկապարտեզների խմբերում մինչեւ 47 երեխա կա. ինչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը

Վանաձորի թվով 20 մանկապարտեզներից 4-ը շարունակում են մնալ գերբեռնված՝ չնայած նախկինում այդ ուղղությամբ ձեռնարկված որոշ միջոցառումների: Յուրաքանչյուր խմբում թեպետ պետք է ընդգրկված լինի առավելագույնը 30 երեխա, կան մանկապարտեզներ, որոնց խմբերում երեխաների թիվը հասնում է 47-ի: Սրա հետ մեկտեղ, մյուս մանկապարտեզների խմբերում հիմնականում երեխաների թիվն ավելի է նախատեսվածից եւ հասնում է՝ 32, 33 երեխա:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը չի հերքում՝ գերբեռնված մանկապարտեզներ իսկապես կան: Բադյանն ասում է՝ խմբերը բեռնաթափելու նպատակով նոր խմբեր են բացվել, հավելյալ դաստիարակներ են տրամադրվել գերբեռնված մանկապարտեզներին, սակայն այս ամենի հետ մեկտեղ մանկապարտեզներում երեխաների թիվը մեծ է:

Բաժնի պետը վստահեցնում է՝ գերբեռնվածությունը ծառայությունների որակի վրա որեւէ կերպ չի ազդում, ուսումնադաստիարակչական անձնակազմը պրոֆեսիոնալ է, համայնքի կողմից պարբերաբար հսկողություն է իրականացվում:

Վանաձորի թիվ 24 մանկապարտեզը գերբեռնված մանկապարտեզներից մեկն է: 2 ավագ խումբ ունի, մեկում՝ 40, մյուսում՝ 28 երեխա: Միջին խմբում 40 երեխա կա, կրտսերում՝ 46: Նախորդ տարի նոր խումբ է բացվել, հավելյալ եւս 1 դաստիարակ տրամադրվել: Նախատեսվում է ուսումնական տարվա ավարտից հետո խմբերի վերաբաշխում իրականացնել:

Թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբում 47 երեխա կա, կրտսերում՝ նույնպես 47, միջինում՝ 46:  Այստեղ արդեն իսկ եւս մեկ դաստիարակ է տրամադրվել:

Թիվ 30 մանկապարտեզը 2 ավագ խումբ ունի՝ 42 եւ 46 երեխաներով: Միջին խմբերը եւս 2-ն են՝ 38 եւ 47, իսկ կրտսեր խմբում՝ 44 երեխա: Բադյանի խոսքով՝ հաջորդ ուսումնական տարում, եթե անհրաժեշտ լինի, կքննարկվի եւս մեկ դաստիարակ տրամադրելու հարցը:

Բադյանն ասում է՝ նշված թիվ 30, 2, 24, ինչպես նաեւ 19 եւ 15 մանկապարտեզներում թեպետ լրացուցիչ  խմբեր արդեն բացվել են, սակայն շենքային պայմանները այլեւս հնարավորություն չեն տալիս նոր խումբ բացելու, ինչի պատճառով էլ քննարկվում է հավելյալ դաստիարակի հաստիք բացելու հարցը. «Մանկապարտեզներ ունենք, որտեղ թե խումբ ենք բացել, թե դաստիարակի եւս 1 հաստիք ենք տվել, սակայն մանկապարտեզները շարունակում են գերբեռնված մնալ: Մայիսի վերջին պատկերը պարզ կլինի, եթե էլի գերբեռնված մնան՝ ավագանու հաստատման կդնենք հավելյալ դաստիարակներ տրամադրելու հարցը»:

Բաժնի պետը վստահեցնում է՝ բոլոր երեխաներն ունեն իրենց մահճակալները, խմբասենյակները եւս մեծ են, հետեւաբար՝ խնդիրներ չեն առաջանում. «Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ այս քանակի երեխաներ չլինեին, սակայն ունենք այն  ինչ ունենք, ու սրանից այն կողմ որեւէ մանկապարտեզ երեխա այլեւս չի ընդունում: Մենք պետք է մյուս տարի ֆիքսենք մաքսիմում 43 երեխա, դրանից ավելի չենք ունենա խմբերում»:

Սրան զուգահեռ, դեռեւս կան մանկապարտեզներ, որտեղ ոչ հավելյալ դաստիարակ կա, ոչ էլ լրացուցիչ խումբ: 30 երեխայի փոխարեն մինչեւ 47 երեխայի խնամք իրականացնող դաստիարակը, սակայն, լրացուցիչ չի վճարվում. «Դաստիարակի պարտականությունների մեջ մտնում է բոլոր երեխաների խնամք իրականացնելը, եւ քանի որ գերծանրաբեռնվածություն տերմինը չի հակասում օրենքին, ուրեմն այդտեղ որեւէ խախտում չկա, եւ դաստիարակը վճարվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,- ասաց բաժնի պետը՝ նշելով, որ իրենք թույլ չեն տալիս՝ խնդիրը երկար մնա. «Այն բոլոր մանկապարտեզներում, որտեղ հիմա այդ խնդիրը կա, քննարկումներ ենք անում, լուծման ուղիներ փնտրում: Մենք այդտեղ մինչ խումբ բացելն ու բեռնաթափելը պետք է հավելյալ դաստիարակով ապահովենք»:

Թիվ 30 մանկապարտեզը 5 խումբ ունի՝ 217 երեխա: Կրտսեր 2-րդ խմբում 44 երեխա կա, միջին Ա խմբում՝ 38, միջին Բ խմբում՝ 47, Ավագ Ա խմբում՝ 42, Ավագ Բ խմբում 46 երեխա: Շենքի տիպային է, ամեն խումբ իր առանձին մուտքն ունի: Մեր այցի ժամանակ ավագ խմբում ճաշի ժամ էր, բացակա երեխաներ թեպետ կային, սակայն քիչ էին: Կլոր, գունազարդ սեղան-աթոռները դրված են իրար կողք կողքի այնպես, որպեսզի երեխաների համար նեղվածք չլինի: Շենքը տիպային է, խմբասենյակները՝ մեծ: Քնասենյակներում մահճակալների մեծ մասը երկհարկանի են, մետաղե-ծալովի մահճակալներ չկան, յուրաքանչյուր երեխա քնելու իր տեղն ունի, թեպետ կան երեխաներ, որոնց ծննողները տնօրենին գրավոր խնդրել են չքնեցնել իրենց երեխաներին:

Տնօրեն Քրիստինե Պապանյանն ասում է՝ լրացուցիչ դաստիարակն օգնում է գերբեռնված խմբերում կազմակերպել աշխատանքը: Մինչ 2018թ-ը մանկապարտեզը գործել է 4 խմբով, հետո նոր խումբ է բացվել: Մանկապարտեզը գտնվում է ոչ կենտրոնական, «Դիմաց» թաղամասում. «Ծնողն է սկսել նաեւ գնահատել մանկապարտեզի դերը: Ես երբ դարձա տնօրեն, երեխա էինք փնտրում: 2006-ից աշխատում էի որպես մեթոդիստ, 2010-ից արդեն տնօրեն եմ: 2010 թ-ին ամբողջ մանկապարտեզի 4 խմբերում կար 48 երեխա»,- ասաց տնօրենը: Ըստ նրա, անհրաժեշտություն կա եւս մեկ խումբ բացելու, առավել եւս, երբ կոնկրետ իրենց շենքային պայմանները թույլ են տալիս. «Ի սկզբանե 6 խմբանի մանկապարտեզի շենք է կառուցվել: Դեռ չենք քննարկել քաղաքապետարանի հետ, եթե կարողանանք հովանավոր գտնել, խմբասենյակը կնորոգենք, ու նոր կառաջարկենք»:

Քրիստինե Պապանյանն ասում է՝ նոր երեխաներ մանկապարտեզ ընդունելու մասին տասնյակ դիմումներ է ստացվում: Միայն կրտսեր խմբի համար արդեն իսկ 80 դիմում կա:

Քաղաքապետարանը, ելնելով մանկապարտեզի գերծանրաբեռնված վիճակից, թիվ 2 մանկապարտեզում 2-րդ դաստիարակի հաստիք է բացել 2 տարի առաջ. «Մենք մշտապես ունեցել ենք եւ ունենք ծանրաբեռնվածության խնդիր: Մանկապարտեզը քաղաքի կենտրոնում է գտնվում, ինչպես նաեւ շենքային պայմաններն են բավականին լավ: Լրացուցիչ դաստիարակն օգնում է ծանրաբեռնված խմբերում աշխատանքը կազմակերպելուն: Որ խմբում այդ պահին  կարիքը լինում է, հավելյալ 5-րդ դաստիարակն այդ խմբին է օգնում»,- ասաց տնօրեն Աննա Դարբինյանը՝ նշելով, որ թեպետ արդեն նոր խումբ բացելու անհրաժեշտություն կա, հնարավորություն չկա այս դեպքում. «Մանկապարտեզի շենքային պայմանները 4 խմբի համար են նախատեսված, լրացուցիչ խումբ բացելու պայմաններ չունենք: Մեզ մոտ հաճախող յուրաքանչյուր երեխա ունի իր հիմնական քնելու տեղը: Ավագ խմբում երեխաներ ունենք, որոնք չեն քնում, դա ծնողների ցանկությունն է, թեպետ իրենց տեղն ունեն»: 

Հաշվի առնելով թիվ 2 մանկապարտեզի գերծանրաբեռնված վիճակն ու մանկապարտեզում նոր խումբ բացելու հնարավորության բացակայությունը, քաղաքապետարանը որոշում է կայացրել մեկ հավելյալ դաստիարակ եւս տրամադրել, որն ըստ տնօրենի, էլ ավելի կթեթեւացնի իրավիճակը. «Միանշանակ կթեթեւացնի մեր աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Անգամ 2-ով ավելի երեխայի դեպքում է պատասխանատվությունը մեծանում, բայց մեր աշխատակիցներն, ի պատիվ դաստիարակի եւ մորաքրոջ, մեծ պատվով են կատարում իրենց գործը»:

Վանաձորի թիվ 19 մանկապարտեզի ավելի քան 30 տարվա դաստիարակ Ծովիկ Աբգարյանը, որ բազմաթիվ սերունդներ է կրթել, չի հերքում՝ իրենց մանկապարտեզը միշտ էլ գերբեռնված է եղել: Այս ամենն, ըստ նրա, պայմանավորած է եղել մի շարք գործոններով՝ մանկապարտեզի հեղինակությունից մինչեւ մեծ թաղամասում գտնվելը: Աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի դժգոհել սահմանված թվաքանակից ավելի երեխաների հետ աշխաելուց. «Կոնկրետ հիմա իմ ավագ խմբում 32 երեխա կա, նախորդ տարի, երբ կրտսեր խումբ էր, կիսվեց՝ դառնալով 2 կրտսեր խումբ: Գերբեռնված լինելու դեպքում աշխատանքն ավելի է դժվարանում այն առումով, որ չես հասցնում երեխաներին ավելին տալ, իսկ քիչ երեխաների դեպքում անհատական ուշադրությունն է ավելանում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4584 դիտում

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին