Արթուր Ալեքսանյանն այսօր կարող է 5-րդ անգամ կարիերայում Եվրոպայի չեմպիոն դառնալ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) մոտ է 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալուն: Նա այդ ցուցանիշը կարող է գրանցել այսօր՝ փետրվարի 12-ին: 28-ամյա մարզիկը, որը Եվրոպայի առաջնություններում չեմպիոն է դարձել 2012, 2013, 2014 եւ 2018թթ., ոսկե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը լինելու է Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլին:

Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից: Այնտեղ առավելության էր հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (5-1): Քառորդ եզրափակչում պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին (9-0): Եզրափակչի ուղեգրի համար պայքարում հաղթել էր ֆինն Էլիաս Կուսմանենին (8-1):

Այսօր ոսկու համար կպայքարի ՀՀ հավաքականի եւս մեկ անդամ՝ 60կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Նա սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0),կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):

67կգ քաշային կարգում ՀՀ հավաքականը կփորձի բրոնզ նվաճել: Այնտեղ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3-1): 1/8 եզրափակչում առավելության էր հասել վրացի Գիորգի Շոթաձեի (9-0), քառորդ եզրափակչում՝ սերբ Մատե Նեմեշի նկատմամբ (10-1): Կիսաեզրափակչում, սակայն, եզրափակչի ուղեգիրը զիջել էր Ռուսաստանը ներկայացնող Նազիր Աբդուլաեւին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտի նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր սփոփիչ գոտեմարտերից հետո:

Երեկ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում ելույթներն էին սկսել նաեւ Մալխաս Ամոյանը (72կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82կգ): Ամոյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում: Քառորդ եզրափակչում զիջեց խորվաթ Դոմինիկ Էթլինգերին (1-5): Ղարիբյանը 1/8 եզրափակչում հաղթեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին (8-0), հաջորդ գոտեմարտում, սակայն, զիջեց իտալացի Չիրո Ռուսոյին (3-5): 2 հայ ըմբիշների հաղթած մրցակիցներն էլ եզրափակիչ չհասան, եւ նրանք զրկվեցին նաեւ բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Հայկ Մնացականյան - Կարապետ Չալյան

Երեկ կայացած նաեւ նախորդող օրը մեկնարկած մի քանի քաշային կարգերի մրցումների եզրափակիչները, եւ Հայաստանը ձեռնունայն չմնաց: Եվրոպայի առաջնություններում իր 2-րդ բրոնզե մեդալը նվաճեց Կարապետ Չալյանը (77կգ):

Նա պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտության էր մատնել շվեյցարացի Նիկոլաս Քրիստենի (11-2): 1/8 եզրափակչում հաղթել էր սերբ Վիկտոր Նեմեշին (3-1), քառորդ եզրափակչում՝ բելառուս Պավել Լիախին (5-2): Կիսաեզրափակչում զիջել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (0-3): Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը բուլղարիան ներկայացնող ազգությամբ հայ Հայկ Մնացականյանն էր: Դրվագներից մեկում, երբ Չալյանը հնարք էր կատարում, մնացականյանը վնասվածք ստացավ: Ցավեցրեց ձեռքը եւ չկարողացավ շարունակել գոտեմարտը, եւ Չալյանը բրոնզեմեդալակիր դարձավ:

Էդմոնդ Նազարյան

Երեկ բուլղարիան ներկայացնող մեկ այլ հայ ըմբիշ Եվրոպայի չեմպիոն դարձավ: 18-ամյա Էդմոնդ Նազարյանը (55կգ), որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին, հաղթեց բոլոր մրցակիցներին: Եզրափակաչում առավելության հասավ ռուս Վիտալի Կաբալոեւի նկատմամբ (7-3): Էդմոնդ Նազարյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Ինչպես հայտնի է, Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է:

Եվրոպայի 2020թ. առաջնությունը Հռոմում մեկնարկել է փետրվարի 10-ին: Կավարտվի 16-ին: Այսօր տեղի կունենան 60, 67, 72, 82, 97կգ քաշային կարգերի եզրափակիչները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2974 դիտում

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել