Ինֆորմացիայի ազատության «Սև ցուցակ»-ը գլխավորում է ՇՄՆ-ն. ցանկում նաեւ կան կալանավորված ու նախկին պաշտոնյաներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր իր կայքում հրապարակել է 2019 թվականի «Սև ցուցակ»-ը: Այստեղ են ընդգրկված այն գերատեսչությունները, որոնք 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։ Ցուցակը գլխավորում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան

- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019թ.-ի դեկտեմբերի 3-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ դրամաշնորհային ծրագրի շրջանակում է մշակվել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ստանալով թերի պատասխան՝ Կենտրոնը նոր հարցում էր ուղարկել՝ կրկնելով հարցերն ու խնդրելով տրամադրել նաև պատասխան գրության մեջ նշված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության պատճենը և/կամ հղումը: Նախարարությունը տրամադրել է խիստ թերի պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2875/:

- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղեկություն ստանալու համատեղ հարցումով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել արդյոք նախարարությունը պատրաստվում է շրջանառությունից հանել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին շրջանառած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Տրամադրվել է անհիմն պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2904/:
- Դալմայի այգիներին առնչվող տեղեկություններ ստանալու նպատակով 2019թ․-ի նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել միաժամանակ մի քանի կառույցի, այդ թվում նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարությունը հարցումը թողել է անպատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2907/:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն էր դիմել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում: Դալմայի այգիներին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀԿ-ն Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ ուղարկել է հարցումներ, որոնց ի պատասխան ստացված գրություններով չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները, ավելին, տրամադրված պաշտոնական գրությունները պարունակում են հակասական տվյալներ խնդրո առարկայի վերաբերալ։ Նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության պետական կոմիտե։ Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ չի ներկայացվել հարցերից և ոչ մեկի լիարժեք պատասխանը: Միաժամանակ չի տրվել նաև ներկայացված տեղեկության հավաստիությունը հաստատող որևէ փաստ կամ հղում http://www.givemeinfo.am/hy/case/2891/

Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյան

- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով 2019թ-ի փետրվարի 20-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: ՀՀ ոստիկանությունը 2019 թ.-ի փետրվարի 22-ին տրամադրել էր թերի պատասխան՝ մերժելով տրամադրել պահանջվող տեղեկությունների մի մասը (http://www.givemeinfo.am/hy/case/2615/): ԻԱԿ-ը ՀՀ ոստիկանություն է դիմել կրկնակի հարցումով։ Ոստիկանությունը կրկին մերժել էր տրամադրել 2018թ․-ի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները: Մերժումը համարվել էր անհիմն նաև այն պատճառով, որ ԻԱԿ-ի բողոքարկման գրութանը պատասխանել էր նույն պաշտոնյան (http://www.givemeinfo.am/hy/case/2674/): 2019 թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկին դիմել էր ՀՀ ոստիկանություն նույնաբովանդակ հարցմամբ: Այս անգամ հարցումը մնաց անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/2632/

Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան

2019թ-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների (http://www.givemeinfo.am/hy/case/2616/): Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայությության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ
http://www.givemeinfo.am/hy/case/2631/:

ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյան

Քաղաքացի Ռուզաննա Ադանուլյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել իրեն տեղեկատվություն ստանալու հարցում: 2019 թ.-ի փետրվարի 28-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել 2014 և 2015 թ.-ի երրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 1-ը) ընկած ժամանակահատվածների հաստիքացուցակը և անվանացանկը: Ստանալով թերի պատասխան ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ 2019 թ.-ի հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել հարցվող տեղեկատվությունը: Ստանալով անօրինական մերժում, ԻԱԿ-ը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշում էր կայացրել հօգուտ ԻԱԿ-ի։ Ուստի դեկտեմբերի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցում է ուղարկել Կենտրոն՝ նույն տեղեկությունը ստանալու պահանջով։ ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ուշացած արձագանքել էր նոր գրությամբ, որով մեկ անգամ ևս անօրինական մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկությունները։

http://www.givemeinfo.am/hy/case/2395/
http://www.givemeinfo.am/hy/case/2883/

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1694 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի