Երևան
12 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պարզաբանեց իր վերաբերյալ «Հրապարակ» թերթի միջոցով տարածված տեղեկությունները՝ ընդգծելով, որ բազմաթիվ ներկա ու նախկին քաղաքական գործիչներ, խմբեր, լրատվամիջոցներ հանձնարարություն են ստացել սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իր ղեկավարած «ԱՅՈ»-ի շտաբին վնասելու, իր անունն ու բարի համբավը մրոտելու համար:
«Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել, որեւէ կերպ փորձել եմ թաքցնել որեւէ տեղեկություն: ՀՀ օրենսդրությամբ, եթե որեւէ դատվածություն մարված է, տվյալ անձը դատված չի համարվում…Խոսքը մեկուկես տասնամյակի վաղեմություն ունեցող հարցի մասին է, որը փորփրելով՝ փորձել են գտնել իմ կյանքի վատ կողմերը: Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, իմ բախտի կամ ճակատագրի բերումով այդպես է ստացվել: Ծառայության ընթացքում, ինչպես եւ հաճախ լինում է, երբ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են նաեւ որոշ խնդիրներ: ….Իմ ծառայության ընթացքում ես աչքի եմ ընկել՝ իբրեւ լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ…Սակայն եղել է մի միջադեպ, երբ իմ ազգային ինքնասիրությանը, պատկերացումներին որեւէ կերպ հարված է հասցվել, եւ ես հայտնվել եմ մի միջադեպում: Ընդ որում, տարբեր զենքերի, սուր ծակող-կտրող գործիքների մասին է խոսվում, ես որեւէ նման արարք չեմ արել, իմ արարքը ոչ կանոնադրային հարաբերություններին մասնակցություն է, համաներմամբ ազատ եմ արձակվել, դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա եղել է 13-14 տարի առաջ: Կյանքի մի էտապ է, որը ես փակված եմ համարում»,- ներկայացրեց «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավարը՝ կրկին պնդելով, որ որեւէ մեկի նկատմամբ ուժ չի կիրառել, զենք չի գործադրել: Միեւնույն ժամանակ նախարարը չթաքցրեց, որ դա իր կյանքի այն դրվագն է, որը կցանկանար՝ եղած չլիներ, բայց յուրաքանչյուրի հետ կարող է պատահել:
Այնուհետեւ նախարարն ասաց, որ այդ ամենից հետո զբաղվել է մանկավարժությամբ, կրկին աչքի ընկել՝ որպես լավ մասնագետ: Քաղաքական գործունեությամբ զբաղվելով, ըստ Պապիկյանի, շարունակել է ծառայել հայրենիքին:
Պապիկյանն իր եթերի ընթացքում նաեւ ընդգծեց, որ անձնական կյանքի մասին այդ գաղտնի ինֆորմացիան գաղտնի ինֆորմացիա է, որը ոստիկանության հատուկ բաժնում է պահվում:
«Այսինքն՝ այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների եւ տվյալ անձի համաձայնությամբ՝ որեւէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործով՝ զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձեւավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից: Ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի: Ես դիմում եմ ԱԱԾ պետին, Ոստիկանության պետին եւ խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իմ անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իրենց կողմից տարբեր լրատվականների միջոցով իմ անունը մրոտելու առիթ»,- ասաց Պապիկյանը՝ իրավապահ մարմիններին առաջարկելով իր այդ հայտարարությունը դիտարկել որպես դիմում, իսկ ցանկության դեպքում կարող է մոտենալ նաեւ բաժին եւ գրավոր դիմում ներկայացնել:
Ում է ակնարկում Պապիկյանը «պատիվ», «սպա» բառերն օգտագործելով՝ թերեւս կպարզեն իրավապահները: Համացանցում արդեն շրջանառվում են տարբերակներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT