Երևան
12 °C
Գյումրու Հյուսիսային մաքսատուն վարչության դիմաց դեռ դեկտեմբերին ապօրինի տեղադրված տաղավարներն այսօր քաղաքապետարանը կրկին հեռացնելու որոշում էր կայացրել: Կրկին, որովհետեւ առաջին անհաջող փորձը 2019 թվականի դեկտեմբերի 6-ին էր արվել: 7 տաղավարի տեղահանման համար այսօր ոստիկանական ուժեր էին տարածքում կենտրոնացվել, բերվել էր համապատասխան տեխնիկա:




Տաղավարների տեղահանումը, սակայն, հարթ չընթացավ: Ապօրինի տաղավարների օրինական տերերը թույլ չտվեցին դրանք տեղաշարժել: Գրեթե բոլոր տաղավարները պատկանում են Զարգարյան եղբայրներին ու քույրերին, որոնք էլ չենթարկվեցին քաղաքապետարանի պահանջին եւ ոստիկաններին թույլ չտվեցին մոտենալ: Սա քաղաքապետարանի առաջին այցը չէր:



Դեկտեմբերի սկզբին ապօրինությունը վերացնելու պահանջ էր ներկայացվել: Համայնքապատկան հողերը զավթած քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթ էր հարուցվել: Յուրաքանչյուրը սկզբում տուգանվել էր 200.000 դրամի չափով, տրվել էր եռօրյա ժամկետ՝ տաղավարները տարածքից հեռացնելու համար: Երկրորդ անգամ տնակները չհեռացնելու պահանջն անտեսելու համար՝ 2.5 մլն դրամի չափով վարչական վարույթ էր հարուցվել: Գումարները, սակայն, տաղավարների տերերը չեն վճարել: Ավելին՝ այսօր պնդեցին, որ իրենց տաղավարներն օրինական են տեղադրված, քաղաքապետարանի գիտությամբ:
«Խոսք տվին՝ ծառերը կտրեն, մեզի տարածք տան ծառերի դիմաց: Գասպարյան Հենդոն եկավ ստեղ (նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետին-խմբ.), գեներալն էլ եկավ, պայմանավորվանք: Գասպարյանն ըսավ՝ պրոբլեմ չունիս, կես հա ուրտեղ գուզես սեփականացնեմ, տամ: Կանչե քու ճարտարապետիդ, ըսիգ ապօրինի դրած չէ, դու ես ընձի տեղը տվել, 3 անգամ Հենդոն եկավ, ըսավ՝ պրոբլեմ չունիս: 200 ծառը քցի մեկ կողմ, էդիկ էլ տարաք, տվին ժողովրդին, էդ էլ խոմ ատկազ չես գա: 200 հատ դեկորատիվ ծառ եք կտրել, մե քառասուն հատ էլ՝ մրգի ծառ»,- հայտարարեց Աթաբեկ Զարգարյանը:



Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը պաշտոնապես հերքեց քաղաքապետարանի հետ ունեցած նման պայմանավորվածությունը: Ասաց՝ քաղշինկոմիտեից դեռ դեկտեմբերին են հանձնարարական ստացել ազատել տարածքն ու այն աճուրդի միջոցով վաճառել: Իրենք էլ հետեւում են օրենքին: Բոլոր գործողությունները, ըստ Սուլթանյանի, օրենքի շրջանակներում են իրականացնում:
Անկախ աղմուկ-աղաղակից, վիճաբանություններից եւ փոխադարձ մեղադրանքներից՝ հրահանգվեց հեռացնել տաղավարները: Կռունկը եկավ, սակայն անսպասելի խնդիրներ առաջացան, մեքենան չաշխատեց:


Տեւական ժամանակ հետո, երբ պարզ դարձավ, որ տեխնիկան շահագործել հնարավոր չէ, տարածք հրավիրվեց երկրորդ կռունկը: Առաջին տաղավարը հեռացվեց, երկրորդի ժամանակ, սակայն, կրքերն առավել թեժացան: Տաղավարների տերերը հայտարարեցին, որ դրանք սալիկապատ են, եւ ներսում մեծ աշխատանք է կատարված:




Փոխքաղաքապետը հորդորեց գալ ընդհանուր հայտարարի. կա՛մ երկու օրում սեփական ուժերով հեռացնել տաղավարները, տարածքն ազատել, մասնակցել հայտարարվող աճուրդին, կա՛մ եթե չեն համաձայնվում, տաղավարները կհեռացնի քաղաքապետարանը: Զարգարյան քույրերը ոստիկաններին թույլ չտվեցին մոտենալ տաղավարներին: Հայտարարեցին, որ կպառկեն դրանց մեջ, մոտ եկողին էլ դանակով, քարով կվնասեն: Տաղավարների տերերից մեկն էլ՝ Գոհար Զաքարյանը, վստահ հայտարարեց, որ տարածքն ուրիշին են խոստացել, դրա համար էլ վարձակալության իրենց դիմումները մերժել են, որոշել են համայնքապատկան հողն օտարել աճուրդի միջոցով:
«Քաղաքը փոքր է, կիմացվի, իրանց ղեկավարությանը, երեւանցիներին, իրանց մեծին են տարածքը խոստացել: Իմ տունս, այգիս 100 տարվա հողակտոր է, դիմել եմ սեփականաշնորհման, չեն սեփականաշնորհել, դրել են աճուրդի։ Կսե՝ այգին համայնքապատկան է: Ես 60 տարի եմ օգտագործել, ցանել եմ, ծառ եմ տնկել, համայնքապատկան չէր, հմի դառավ համայնքապատկան: Քանի էս տամոժնին չկար, մեկըմ չէր գա: Թող գային, ես էլ չհանգստանայի, էն ժամանակ մտածեի, սեփականաշնորհեի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գոհար Զաքարյանը:


«Ընչի եք նաստիռնի կպած, որ անպայման հանենք տաք ուրիշի, հարեւան ու բարեկամ սաղ ստեղ ենք, թողեք մնանք։ Ես կդիմեմ վարչապետին: Մենք ուզեցանք քաղաքապետարանով հարցը լուծեինք, բաց պատասխան չենք ստացել, կսեն՝ բդի քանդեն, ու վերջ։ Էս գեղեցկությունը գուզես՝ քանդե՞ս, պարո՛ն Բալասանյան, դու թշնամի ես էս քաղաքին, պարո՛ն Բալասանյան, ի՞նչ շահ ունիս, անամոթ»,- գոռաց Աթաբեկ Զարգարյանը:
Անկախ համայնքապատկան հողերն ապօրինի զավթած Զարգարյանների դիմադրությանը՝ հրահանգվեց տարածքից հեռացնել նաեւ երկրորդ տաղավարը: «Ստեղ հմի մարդասպանություն կեղնի, մեկդ առաջ եկաք՝ դանակը փորերդ կմտցնեմ»,- հայտարարեց տաղավարի տերն ու ոստիկաններին թույլ չտվեց մոտենալ տաղավարին:




Ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանը կրկին ընդառաջ գնաց տաղավարների տերերին: Նրանց տրվեց հավելյալ ժամանակ՝ մինչեւ հաջորդ կիրակի տաղավարները տերերն են ինքնակամ հեռացնելու: «Իրենք խոսք տվեցին, որ կհեռացնեն տնակները, մենք էլ կգնանք ընդառաջ: Յուրաքանչյուրի նկատմամբ, որ վարչական վարույթ ենք հարուցել 2,5 մլն դրամի չափով, կկասեցնենք, էլ չեն վճարի, որովհետեւ դա բավական մեծ գումար է: Այդ ժամկետի ավարտից հետո եթե չհեռացնեն, այլեւս ներում չի լինի»,- ասաց Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT