Հանդիպել են Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ:

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորեցին բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Տպել
442 դիտում

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի. գործն ուղարկվել է դատարան

ՃՈ-ն մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերել է ոչ սթափ 48 վարորդ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց

Ֆուտբոլային զոհերը. ով ինչ է կորցնելու ֆուտբոլի համաշխարհային դադարի պատճառով

55, 65 եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են․ Նիկոլ Փաշինյան

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

Չե՞ք կարծում, որ ձեր պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով. Փաշինյանը պատասխանեց օգտատիրոջ այս հարցին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը գնահատել է Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայությունը

Պայծառ նորություն այս մռայլ օրերին. 17-ամյա Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել

Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները

Առհասարակ, երգչուհու վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու. Ալինա Նիկողոսյան

77-ամյա Աշոտ Բարեղամյանը որոնվում է որպես անհետ կորած

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղում. ԱԻՆ