Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

17/02/2020 schedule12:07

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ՝ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:

Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն ժամանակին համահունչ դարձնելու նպատակով մշակվել և կիրառության մեջ են դրվել դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանդերձանքից էապես տարբերվող համազգեստի, ուսադիրների և գլխարկանշանների նոր տեսակներ։ Քրեակատարողական ծառայողների ամենօրյա, դաշտային, հատուկ նշանակության և տոնական հանդերձանքների նորամուծությունների ընթացքում առանձնահատուկ կարևորվել են ինչպես դրանց նորաձև և ժամանակակից տեսքը, այնպես էլ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների գործառութային պարտականությունների առանձնահատկությունները և դրանց իրականացման ընթացքում հանդերձանքի կրման հարմարավետությունը։

Քրեակատարողական ծառայության համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։

Նոր հանդերձանքի ձեռքբերումն իրականացվում է պետական բյուջեով Քրեակատարողական ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2522 դիտում

Գտե՛ք տղամարդկություն ձեր մեջ, պարոնայք Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, անձամբ եկեք Ազգային ժողով. Ալեքսանյան

Գործընկերոջս հետ ներկա էի Անի համայնքի տոնին. հիմնահարցերը կրկին կլինեն ուշադրության կենտրոնում. Մանավազյան

Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից

Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակչում են

Նրանք պիտի հստակ ասեն` օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվել է սա, թե՝ ոչ. Ռուբինյան

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում

«Madleen» հումանիտար նավի նկատմամբ իրականացված գործողությունը դատապարտելի է. Թուրքիայի փոխնախագահ

Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. Հայաստանը մասնակիցների թվում է

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Եկեղեցիներում պատարագի փոխարեն քաղաքական քարոզ է արվում, այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել. տեսանյութ

«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը. Ավինյան

Վերանորոգվել և վերազինվել է «Ավան»-ի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունը

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ, մոտ 392 մլրդ վերադարձ՝ հարկ վճարողներին. ՊԵԿ

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին Բարեկամության շքանշան է փոխանցել

Երևանի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք. տեսանյութ

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Դատախազը Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ

Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը. Ժաննա Անդրեասյան

Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ

Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն

27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել

Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում

«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին