Երևան
12 °C
Համաշխարհային սպորտում անցած հանգստյան օրերը միայն ֆուտբոլային իրադարձություններով չէ, որ առանձնացան: Հայաստանյան մարզասերների համար կարեւոր էր ըմբշամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը, որի վերջին օրերին հանդես եկած ազատոճայինները կվերադառնան բրոնզով: Նրանց այդ միակ մեդալը երեկ՝ փետրվարի 16-ին՝ մրցաշարի մրցումային վերջին օրը, նվաճել է Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Արսեն Հարությունյանը (61):
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա առավելության հասավ հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ (10-0): Այս գոտեմարտում Հարությունյանն աչքի ընկավ գովելի արարքով: Դրվագներից մեկում մրցակիցը վնասվածք ստացավ, եւ դա նկատելով՝ նա անմիջապես փորձեց օգնություն ցույց տալ, ու երբ բժիշկները վերջացրին իրենց աշխատանքը, նա Պիլիդիսին օգնեց կանգնել:
Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից: 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում զիջել էր ռուս Ալեքսանդր Բոգոմոեւին, որն էլ ի վերջո չեմպիոն դարձավ:
ՀՀ ազատոճայինների ընտրանու կազմում երեկ մեդալ կարող էին նվաճել եւս 3 ըմբիշներ: Հովհաննես Մխիթարյանը (86կգ) սփոփիչ գոտեմարտում պարտվեց գերմանացի Լարս Շաֆելին (2-7): Մարզպեպ Գալստյանը (92կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Բելառուսը ներկայացնող Ամարհաջի Մահամեդովին (1-7): 125կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Լեւան Բերիանիձեն նույնպես 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց: Զիջեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին (2-4):
Ազատոճայինների երեկվա ելույթներով Եվրոպայի 2020թ. առաջնությունն ավարտվեց: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված էր նաեւ հունահռոմեականների մրցումներում, որից վերադարձավ մեդալների մեծ պաշարով: Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկին նվաճեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ): Իր կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Գեւորգ Ղարիբյանը (60կգ): Կարեն Ասլանյանն (67կգ) ու Կարապետ Չալյանն էլ (77կգ) բրոնզեմեդալակիր դարձան:
![]()
Շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցան նաեւ ֆուտբոլային ազգային առաջնությունների հերթական տուրերի մի շարք հանդիպումներ: Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում «Ռոման» կրկին միավորներ կորցրեց: 24-րդ տուրում հյուրընկալվելիս զիջեց 4-րդ տեղի համար պայքարում իր հիմնական մրցակցին՝ «Ատալանտային» (1:2): ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Առաջնության վերջին 4 խաղերում սա «գայլերի» 3-րդ պարտությունն էր: 1 անգամ էլ թիմը ոչ-ոքի է խաղացել, այսինքն՝ 4 խաղում 12 հնարավորից վաստակել է միայն 1 միավոր: Այս պահին 39 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է եւ 4-րդ տեղում գտնվող «Ատալանտային» արդեն զիջում է 6 միավորով:
![]()
Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհի քննարկման հիմնական թեմաներից մեկը «Մանչեստեր Սիթին» է: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ 2012-16թթ. «քաղաքայինները» խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, չարաշահումներ են թույլ տվել, եւ ակումբին զրկել է 2020-21 եւ 2021-22 մրցաշրջաններում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից: Բացի այդ՝ տուգանել է 30 մլն եվրոյով: Այս լուրը տարածվել էր անցած շաբաթվա վերջում, իսկ հետո զարգացումներ եղան: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ «Սիթին» կարող է զրկվել նաեւ 2013-14 մրցաշրջանում նվաճած Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսից, նրանից կարող են հանել առաջնությունում վաստակած միավորները, կարող է նաեւ հայտնվել անգլիական, այսպես ասած, 2-րդ ուժեղագույն դիվիզիոնում՝ Չեմպիոնշիփու: Այս ամենի հետ մեկտեղ սպասվում է, որ եվրագավաթներին չմասնակցելու պատճառով ակումբը ֆինանսական լուրջ կորուստներ կկրի. շուրջ 300 մլն եվրո կկորցնի: «Սիթին» պատրաստվում է դիմել Մարզական արբիտրաժային դատարան:

Պատժամիջոցների է շարունակում ենթարկվել նաեւ ռուսական սպորտը: Բիաթլոնի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Ուստյուգովը որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: Խախտումը վերաբերում է 2010-14թթ.: Մարզիկը զրկվել է Սոչի 2014-ի ոսկե մեդալից: Նշվում է, որ նա բողոքարկելու է որոշումը Մարզական արբիտրաժային դատարան: Եթե որակազրկումը չեղարկել չհաջողվի, Ռուսաստանը կկորցնի Սոչի 2014-ում թիմային հաշվարկով զբաղեցրած առաջին տեղը, ու այն կզբաղեցնի Նորվեգիայի օլիմպիական հավաքականը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT