Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանին և նրանց մարզիչներին: Քաղաքապետը ողջույնից հետո երկու դիտարկում արեց: Ասաց՝ այս անգամ Ալեքսանյանը մտահոգ էր, Չալյանն էլ շտապում էր: Ինչու՞:
«Ճիշտ է, շատ էի շտապում, երեւի հաղթելու ցանկությունս մեծ էր, դրա համար էլ շտապեցի, ու երրորդ տեղը գրավեցի: Բայց մյուս անգամ չեմ շտապի, դա շատ է խանգարում: Դժվար էր գոտեմարտերը, բոլորն էլ փորձառու ըմբիշներ էին եւ փառք Աստծո առանց մեդալ չվերադարձա»,- ասաց Կարապետ Չալյանը:
Սամվել Բալասանյանը նաեւ հետաքրքրվեց, թե մարզիկն ի՞նչ առողջական խնդիր է ունեցել: Չալյանն ասաց՝ ճնշումն է տատանվել, բարձրացել է: «Տո, ճնշումը հեչ, մեր ճնշումն էլ էր բարձըրցել Ձեզ նայելու ժամանակ»,- կատակեց Բալասանյանը, ապա ավելացրեց. «Դուք մեր օրերի հերոսն եք»:

«Ապրի Ձեր արեւն, որ մեզ սեւերես չարեցիք աշխարհի եւ ամենակարեւորը՝ գյումրեցիների մոտ: Իրանց չափ չէ, բայց իրանցից էլ պակաս չտանջվանք նայելու ժամանակ: Էդ հակածխախոտային օրենքը ընդունեցին, բայց ես մեկ տուփ լրիվ ծխեցի էդ ապրումներից»,- ասաց քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:

«Գեւոր, Արթուրն ինչի՞ համար էր մտահոգ»,- հարցրեց քաղաքապետն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին, ով նաեւ Արթուրի հայրն է: Հայր ու որդի հստակ ասացին, որ լուրջ մտահոգություն, իրոք ունեցել են: «Մտավախություն կար, որ օլիմպիադայից առաջ վնասվածքս չկրկնվի: Դա շատ կարեւոր է: Թե չէ ես լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում, հետո էլ իմ հիմնական մրցակիցների հետ եմ գոտեմարտել, բոլորին էլ լավ ճանաչում էի, ուրիշ խնդիր չկար»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:
Մարզիկը նաեւ մեծապես ոգեւորվել է հայ երկրպագուների մեծ թվից: Ասաց դահլիճում ամնաշատը հենց հայ երկրպագուներն էին, նույնիսկ Հենրիկ Մխիթարյանն է ներկա գտնվել: Ճիշտ է, չեն հանդիպել, բայց իմանալուց հետո Արթուրն իրեն էլ ավելի հպարտ է զգացել:
Ընդունելության ժամանակ քաղաքապետը մարզիկներին Աստվածաշունչ նվիրեց: Ասաց՝ նախորդ անգամ Նարեկ է նվիրել: Խորհրդանշական գրքեր են, որ միշտ պահապան լինեն:

Քաղաքապետը նաեւ շատ կարեւոր հայտարարություն ուներ: Իհարկե կատակ էր, բայց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի սրտով էր: «Այս օլիմպիադայից հետո երկուսին էլ ամուսնացնել»,- ասաց Սամվել Բալասանյանը: Գեւորգ Ալեքսանյանն էլ արձագանքեց՝ իհարկե, ընտանեկան կյանքն ու երջանկությունը կարեւոր բաներ են:
Արթուրն էլ շատ դեմ չէր: Բայց ասաց՝ ժամանակ չունի, չի հասցնի: «Դեռ չեմ մտածել ամուսնանալու մասին, ժամանակ էլ չկա: Տեսեք, նոր ենք վերադարձել, ու 4-5 օր հետո հավաքի եմ, դե չեմ հասցնե 4-5 օրում ամուսնանամ: Օլիմպիադայից հետո կմտածեմ»,- խոստացավ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոնը:

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT