Երևան
12 °C
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի պաշտոնանկությունը կապված է նրա կատարած աշխատանքի արդյունավետության հետ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ի տարբերություն այլ պաշտոնների՝ վարչական շրջանի ղեկավարի դեպքում նշում ենք՝ ինչի հետ կապ ունի նրա ազատումը. այս դեպքում աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ կապ ունի»,- ասաց Կարապետյանը:
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը: Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին ազատման դիմում էր գրել: Այս պահին Նուբարաշեն վարչական շրջանի պաշտոնակատարն է նրա տեղակալը:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ Թելման Թադեւոսյանի աշխատանքը բավականին բարձր է գնահատվել: Խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել, որ քաղաքապետը գերադասեց, որպես լավ ղեկավարի, Թադեւոսյանին Նուբարաշենից տեղափոխել Աջափնյակ: «Քաղաքապետի համար Էականը համակարգեր ստեղծելն է, որպեսզի դրանք աշխատեն անկախ անձերից: Ասածիս համատեքստում, երբ խոսում ենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատանքները գոհացուցիչ են եղել, խոսում ենք համակարգի կայացվածության մասին եւ ակնկալում, որ անկախ կառավարող անձից՝ համակարգը կշարունակի լավ աշխատել: Վարչական շրջանների տարբերության մասին այդպես միանշանակ ասել չեմ կարող»,- ասաց Կարապետյանը:
ՀԺ-ն զրուցել է նաեւ Գեւորգ Բաբայանի հետ նրա աշխատանքից ազատման եւ այլ մանրամասների շուրջ:
- Պարո՛ն Բաբայան, երե՞կ եք դիմում ներկայացրել:
- Այսօրվանից վարչական շրջանի ղեկավար չեմ: Մի փոքր կհանգստանամ եւ այլ աշխատանքի կանցնեմ, որովհետեւ վարչական շրջանի աշխատանքն իսկապես ծանր էր:
- Մամուլում հրապարակումներ կան, որ Երեւանի քաղաքապետարանից Ձեզ ազատել են ապօրինի շինարարությունները կոծկելու համար: Այժմ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
- Մաշտոցի բաժնում չգիտեմ՝ գործ կա հարուցված թե ոչ, բայց այս ընթացքում բավականին շատ բողոքներ են եղել, մարդիկ գնացել են Մաշտոցի բաժին, բողոքներ են ներկայացրել, քննություն է ընթացել, բայց գործ չի հարուցվել, որովհետեւ փաստեր չկան: Տարբեր առիթներ են եղել, միայն իմ դեմ չեն բողոքել, այլ այս ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ: Հիմա դա էլ կարող է հերթական դեպքերից մեկը լինել, քաղաքապետարանը բողոք է ստացել նախկին աշխատակցից, որը հաստիքացուցակի կրճատման պատճառով դուրս է մնացել եւ ազատվել: Բողոքող անձն աշխատում էր՝ որպես քաղաքաշինության տեսուչ: Քաղաքապետարանին բացատրություն եմ ներկայացրել, բայց քանի որ ազատված անձի ներկայացրած բողոքն ու իմ տված բացատրություններն իրարամերժ են եղել, քաղաքապետարանը գործն ուղարկել է ոստիկանություն: Չգիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, որքան գիտեմ՝ նախաքննության փուլում է:
- Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ձեր ազատման պատճառը կատարած աշխատանքի արդյունավետության գնահատման հետ է կապված: Ստացվում է՝ Ձեր կատարած աշխատանքներից այնքան էլ գոհ չեն եղել: Այս ընթացքում քաղաքապետի հետ խոսակցություններ ունեցե՞լ եք, ինչ է ասել, դժգո՞հ է եղել ընթացքում:
- Արդյունավետության մասին գնահատական տվողն առաջին հերթին երեւի թե բնակիչներն են, ապա՝ Երեւանի քաղաքապետը: Իսկ ակնհայտ բողոքներ, որպես այդպիսին, չեն եղել: Հանդիպումներ քաղաքապետի հետ ու խոսակցություններ տարբեր հարցերի շուրջ, բնականաբար, եղել են: Քաղաքապետը մի հարցում գոհ է եղել, մեկ այլ հարցում՝ դժգոհ: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ քաղաքապետը շատ գոհ է եղել, բայց ընդհանուր առմամբ բողոքներ... չեմ կարծում:
- Ազատման մասին Ձեր տեքստում հայտարարել էիք, որ գնում եք՝ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելու մեկ այլ ազգօգուտ գործում։ Որտե՞ղ եք աշխատելու: Նոր առաջարկ ունե՞ք:
- Անկեղծ ասած՝ երեւի մի երեք օրից կլրանար 1 տարի 4 ամիսը, որ ես վարչական շրջանի ղեկավար եմ աշխատել, այս ընթացքում ոչ մի օր չեմ գտնվել արձակուրդում, անգամ շաբաթ-կիրակին ազատ չեմ եղել: Հիմա կփորձեմ մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո նոր մտածել նոր աշխատանքի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT