Երևան
12 °C
«Ryanair» ավիաընկերության թիմը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այցելել է Երեւան, ծանոթացել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տպավորություններով կիսվել ավիաընկերության կայքում տպագրված հոդվածում:
Երեւանի մասին հոդվածում նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքն արագորեն դառնում է Եվրոպայի տեսարժան վայրերից մեկը:
Նշվում է, որ քայլելով Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի լուսավոր փողոցներով՝ առաջինը, ինչը զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Պայծառ վարդագույնով եւ փոշոտ շագանակագույնով ծածկված շենքերը ձուլվում են իրար՝ ստեղծելով հնի եւ նորի համադրություն: «Վարդագույն քաղաք» մականունը, ըստ հոդվածագրի, ամբողջովին համապատասխանում է Երեւանին, որովհետեւ խանութներն ու սրճարանները, շենք-շինությունները պատրաստված են հնագույն կարծր, հրաբխային քարից, որը Երեւանին տալիս է խորհրդավոր հմայք:
Հոդվածում խոսվում է Երեւանի մշակութային ու ժամանցային վայրերի մասին։ Անդրադարձ է կատարվում ազգային սննդի կետերին եւ քաղաքի ամենահետաքրքիր վայրերին։
Ավիաընկերության մեդիա թիմը Երեւան է ժամանել Վալենտինի օրվանից մեկ շաբաթ առաջ, «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուց հետո տպավորվել ամեն քայլափոխի, զբոսնելիս հիացել սիրահարների այգու խաղաղությամբ ու գեղեցկությամբ:
Հոդվածում նշվում է, որ այցի ընթացքում իրենց թիմը հասկացել է՝ Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որն իր պատմական վայրերով, հետաքրքիր մշակույթով եւ աշխույժ գիշերային կյանքով ունի բոլորի համար ընտրության եւ հանգստի տարբերակ՝ ընտանիքների, միայնակ ճանապարհորդների, ուսանողների եւ պարզապես արկածախնդիրների համար:
«Անհնար է չնկատել, թե ինչպիսին է դարձել Երեւանը վերջին տարիներին: Փայլուն, նոր հինգաստղանի հյուրանոցները, բարձրակարգ առեւտրի եւ ժամանցի կետերը, գերժամանակակից բարերն ու ջազ ակումբները խառնվել են պատմության թանգարաններին, արվեստի կենտրոններին, տեքստիլ բուտիկներին, որոնք վաճառում են հայկական ավանդական զգեստներ: Ավանդույթներն ու արդիականությունը Երեւանում միաձուլվում են իրար: Վերջին տասնամյակում Երեւանն արագորեն տրանսֆորմացիայի է ենթարկվում, եւ արդեն ավելի ու ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկներ են ցանկանում տեսնել այն»,- նշված է հոդվածում:
«Ryanair»-ի մեդիա թիմը պատմել է նաեւ Արարատ լեռան հուզիչ տեսարանի, Կասկադի, հայկական «Քոչարի» պարի, ամենամյա ավանդական փառատոնների, հայկական խոհանոցի հրաշալի համերի՝ խաղողի տերեւով տոլմայի, դդմապուրի, լավաշի ու խորովածի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT