Երևան
12 °C
Երբ մի բնակիչ դատական կարգով վիճարկում է իր տան հարևանությամբ իրականացվող շինարարության օրինականությունը, տասնյակ միլիոններ արժեցող աշխատանքն ընդհատվում է, կառուցապատողի վերցրած վարկերի տոկոսները բազմապատկվում են, առաջանում են բազմաթիվ այլ խնդիրներ, մինչդեռ բնակիչների ներկայացրած դատական հայցերը երբեմն լինում են զարմանալի անտրամաբանական. կառուցապատման հետ կապված այս հարցերն այսօր քննարկվեցին Կառուցապատողների հայկական ասոցիացիայում: Այստեղ լրագրողների հետ զրույցում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և իրավաբան Արմեն Հարությունյանը նշեցին, որ այս հարցերը պետք է կարգավորվեն օրենսդրական փոփոխություններով:
Քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարական թույլտվությունների՝ դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։ Սա խնդիր է ոչ միայն այն կառուցապատողի համար, որ ստիպված է շինարարական աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վերջնական վճռի հրապարակումը, այլև լուրջ դժվարություններ է հարուցում քաղաքապետարանի համար՝ ներդրողների հետ բանակցություններում վստահելի գործընկերոջ դիրքերից հանդես գալու առումով. այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա հիշեցրեց վերջերս Շենգավիթում ընդդեմ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կազմակերպված բողոքի ակցիան: «Բնակիչներն ի՞նչ էին ասում՝ փողոց է կառուցվում, որով մեքենաներ պիտի անցնեն, և էդ մեքենաները մեզ խանգարելու են..., իմիջիայլոց, փողոցը հենց մեքենաների անցնելու համար է: Եվ խոսքը «Հյուսիս-հարավ» ստրատեգիական ճանապարհի մասին է: Ում տնակները որ ապամոնտաժում էին, բոլորին փոխհատուցում տրված էր, այսինքն՝ այդ տնակները քաղաքապետարանի սեփականությունն էին, բնականաբար, պիտի ապամոնտաժեինք, որ շինարարություն անեինք: Հիմա ո՞ւմ շահն է ավելի բարձր՝ 20-30 բնակիչների՞, թե՞ հանրապետության, որի համար այդ ճանապարհը ստրատեգիական կարևորագույն ճանապարհներից մեկն է: Ես չգիտեմ: Մենք այսօր ահռելի մեծ կորուստ ունենք տնտեսության մեջ, քանի որ շինարարությունն էն թափով, որ կարող էր կատարվել, չի կատարվում: Երկու բնակչի բողոքը դատարանում լրիվ բավարար է, որ 40 մլն-անոց շինարարությունը կանգնի: Եվ հարցը միայն կառուցապատողի խնդիրը չէ, հարցը մուլտիպլիկացիոն էֆեկտն է, մյուս կառուցապատողները: Հիմա մոտ 320 նախագիծ չի իրականացվում. վախենում են, որ վաղը-մյուս օրը իրենք բանկից գումար կվերցնեն, էդ գումարի վրա տոկոս կգա, որևէ վարույթի պատճառով գործը կկանգնի, և իրենք բառի բուն իմաստով կհայտնվեն խայտառակ վիճակում»,- ասաց Մեսչյանը:
Նա նշեց, որ իրեն էլ երբեմն մեղադրում են շինթույլտվություն տալու համար. «Ասում են՝ էս ինչ կրակը գցեցիր, բանկից գումարը վերցրինք, շինարարություն չենք կարողանում անել: Բայց սրա վերջը պետք է տալ: Դառել ա ուղղակի պրոֆեսիոնալ ռեկետ... Բնակիչն ասում է՝ մեր մայլում շինարարություն եք անում, բա ես դրանից խեր չունենա՞մ: Չէ՛, տղե՛րք, խեր չեք ունենալու: Բայց էդ «խեր չունենալու» համար օրենսդրական փոփոխություններ են պետք: Մենք ամեն օր թուղթ ենք տալիս, բայց շինարարությունն առաջ չի գնում: Մեկ-մեկ էնպես անտրամաբանական բաների պատճառով է գործը վարույթ ընդունվում, որ ուղղակի զարմանում եմ»:
Խնդրի լուծման համար, ըստ Մեսչյանի, պետք է ստեղծել մի հանձնաժողով, որ մինչև գործը դատարան մտնելը նախագիծն ուսումնասիրի, և եթե քաղաքաշինական նորմերի խախտում չհայտնաբերի, այդ գործը դատարան չուղարկի. «Մի միջանկյալ ուժ կարողանա բալանսի բերել այս խնդիրը»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու նախկինում նման բողոքներ չկային, հիմա՝ այսքան շատ են՝ Մեսչյանն ասաց. «Ժամանակին ոչ մի բնակիչ չէր համարձակվի կառուցապատողի դեմ բողոքեր»:
Իրավաբան Արմեն Հարությունյանի տվյալներով՝ այս պահին դատարանում վիճարկվում է շուրջ 60 շինթույլտվություն, 400 մլն դոլարի շինարարություն չի կատարվում: Նրա խոսքով՝ նման իրավիճակներում կառուցապատողը որևէ հնարավորություն չունի պաշտպանել իր իրավունքները, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի կասեցումը իրականացվում է օրենքի ուժով, առանց որևէ պետական կամ դատական մարմնի կողմից քննարկվելու.
«Նշված իրավիճակը բացասաբար է ազդում բարեխիղճ կառուցապատողի վրա, վերջինս սկսում է կրել անհամաչափ մեծ վնասներ, վտանգի տակ են դրվում ներդրումները, կառուցապատողի բնականոն գործունեությունը խաթարվում է, դա իր ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, չի իրականացվում համապատասխան ապրանքաշրջանառություն, վտանգվում են աշխատատեղերը և աշխատողները, բնակարանային ֆոնդի արդիականացումը, նոր բնակարանների վաճառքը, հիփոթեքային շուկայի զարգացումը, հարկերի առաջացումը և վճարումը և այլն»:
«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Ադրբեջանի դեսպանը հանցագործություն է կատարել Տիգրան Բալայանի նկատմամբ, սա ծրագրված սադրանք է. Խալաթյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ որոշում է կայացվել
Անվավեր են ճանաչվել որոշ շրջանների ընտրական արդյունքները. Վրաստանում ընդդիմությունը շարունակում է պայքարը
Քարաձորում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ես ինձ շատ վստահ եմ զգում. որ ընտրատեղամասում է քվեարկել Դոնալդ Թրամփը
Անշարժ գույքեր և եկամուտներ. ինչ է հայտարարագրել արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը
Մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը տեղում մահացել է
2025-ին Երևանը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել. Տիգրան Ավինյան
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը. Գուրգեն Արսենյան
Քաղաքացին կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ «Մարիխուանա» և այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Երևանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ցանկացած փորձ կասեցվելու է. 4 խաղային ապարատ է առգրավվել
Ինչ հագուստով է Աննա Հակոբյանը ներկայացել միջազգային համաժողովին (լուսանկարներ)
Տնային կենդանի պահողը պիտի չիպավորի նրան. ինչու են շները հայտնվում փողոցում և դառնում թափառող
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Ucom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է
Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. 6 տուժած է հոսպիտալացվել
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Պուտինը, Բայդենն ու Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ին. Euronews
ԱՄՆ-ում ընթանում են 60-րդ նախագահական ընտրությունները. ինչպիսի մասնակցություն է ակնկալվում
Ինչո՞ւ ենք տապալում որպես մեծահասակ մեզ վիճակված առաքելությունը՝ պաշտպանել գոնե երեխաներին. Աննա Հակոբյան
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները. ԱԳՆ
Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղում (տեսանյութ)
Ռուսաստանը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի հանգեցնի. Լավրով
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարադատության. վարչապետ
ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը
Հանգստի կենտրոնում ծեծկռտուքի, 3 անձի դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է
Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 5-ին
Պռոշյան փողոցում հանդիպակաց գոտով երթևեկող վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր. ով է եղել ղեկին
ՆԳ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանի քաղաքացիություն ստանալ
Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. նախարար
Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել. Պուտին
Արմեն Գրիգորյանն իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին, հաջողություն մաղթել Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
Հավատանք, թե ոչ, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա Սյունիքից, այդպես պետք է լինի․ մարզպետ
Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահին (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT