Երևան
12 °C
«Թափառող կենդանիների հարցը լուծել չի ստացվի, քանի դեռ չկա ոլորտը կարգավորող համալիր օրենք»․ ահա այսպես են ոլորտի պատասխանատունները, ներկայացուցիչներն ու կենդանասերները արձագանքում վերջին տարիներին թափառող կենդանիների, հատկապես շների հետ կապված սուր խնդիրներին:
Հասարակության մի հատված թեև կենդանասեր է, մյուսները՝ կենդանիների իրավունքների պաշտպան, սակայն շատ հաճախ մարդու հավատարիմ ընկեր համարվող չորքոտանիները հենց մարդկանց կողմից էլ արժանանում են անպատասխանատու վերաբերմունքի։ Շների զգալի մասն էլ թափառող է դառնում հասարակության վարքագծի հետևանքով:
Եվ ահա, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը ներկայացրել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է դեռևս 2019 թվականից։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գալստյանը նկատում է՝ մշակման օրվանից մինչ այս պահը նախագծում փոփոխություններ շատ են եղել՝ կախված քննարկումներից. առաջարկներ հնչել են թե՛ պետական կառույցներից, թե՛ ՀԿ-ներից։ Գլխավոր փոփոխությունը, ըստ նրա, վերաբերել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հստակ ձևակերպումներին, իսկ արդեն նոր փոփոխություններով սահմանվելու է, որ կենդանուն կյանքից զրկելը համարվում է արգելված ու պատժի ենթակա՝ անկախ նրանից՝ դա ուղեկցվե՞լ է դաժանությամբ, թե՞ ոչ։
«Քանի որ առաջին նման օրենքն է լինելու Հայաստանում, դժվար թե անթերի լինի։ Լսում ենք թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ։ Այց ենք կատարել Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ՝ հասկանալու ընդհանուր իրավիճակը։ Պարբերաբար կապի մեջ ենք լինելու մեր գործընկերների հետ, քանի որ խնդիրը միայն մեկ օղակով լուծել չի հաջողվի։ Պետք է կառավարչական դաշտը համապատասխանեցվի օրենքին»,- ասում է նա։
Այժմ վերջնական քայլերն են մնացել․ քննարկումներ պետք է լինեն ՏԻՄ ղեկավարների հետ:
Եթե նախագիծն ընդունվի, կսահմանվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները, պահանջները, դաժան վերաբերմունքի տեսակները, հանրային վերահսկողություն իրականացնող պետական կառույցների և նրանց լիազորությունների շրջանակը, կենդանիների նկատմամբ արգելված գործողությունների ու դաժան վերաբերմունքի համար համարժեք պատժաչափը և այլն։ Տնային կենդանիներին բաց թողնողները կպատժվեն։ Կարճ ասած՝ նախատեսվում է, որ թե՛ տնային և թե՛ թափառող կենդանիները պաշտպանված կլինեն օրենքով․ «Բայց պետք է նկատի ունենալ, որ օրենքի ընդունումից անմիջապես հաջորդ օրը կենդանիները փողոցից չեն հեռանալու։ Ոլորտի կարգավորումը հիմնավորված ժամանակատար է լինելու, դեռ պետք է հասկանանք, թե պրակտիկ դաշտում օրենքի կիրառումը ինչ խնդիրներ է առաջ բերելու»։
Գալստյանը առանձնացնում ու պարզաբանում է, օրինակ, նախագծի այն կետը, որով նախատեսվելու է պատժել սեփական կենդանուն դուրս նետած տիրոջը․ «Նախ ներմուծվելու է չիպավորման համակարգը, որն այժմ էլ կա, սակայն խիստ վերահսկողություն չկա, մեր դեպքում չիպավորումը դառնալու է պարտադիր։ Տնային կենդանի պահողը պարտավոր է լինելու չիպավորել կենդանուն, դրանով էլ տիրոջն ու կենդանուն ինդենտիֆիկացնելու հնարավորություն կլինի։ Երբ գտնենք տիրոջը, դրանից հետո կկարողանանք հասկանալ արդեն՝ կենդանին փախե՞լ է, տերն անզգուշությա՞մբ է կորցրել նրան, թե՞ դիտավորությամբ բաց է թողել։ Որոշակի պատիժ ենք սահմանելու թե՛ անզգուշության, թե՛ անփութության մասով։ Ինչպե՞ս ենք հասկանալու, որ դա դիտավորություն է, օրինակ՝ նույն շունն անընդհատ կորելու է»։
Ինչ վերաբերում է որոշ կենդանասերների բարձրաձայնած հարցին, որ շուն պահելու համար պետք է ստուգվի անձի հոգեկան առողջությունը, Գալստյանը շեշտում է՝ այդ պահանջի մեջ տրամաբանություն կա, սակայն դժվար կլինի ստուգել․ «Անգամ միջազգային փորձում նման պահանջ չկա, ես նախադեպը չեմ հանդիպել, որպեսզի կենդանի պահողը կամ խնամողը փաստաթուղթ ներկայացնի հոգեկան առողջության մասին։ Ամեն դեպքում, հոգեպես ոչ առողջ մարդուն դժվար չէ ինդենտիֆիկացնել։ Օրենքի կիրառումից հետո գուցե այդ մասին մենք էլ մտածենք, բայց ոչ թե փաստաթուղթ ներկայացնելու մասով, այլ ինչպես կանխարգելենք, որ հոգեպես ոչ առողջ մարդը կենդանի ձեռք բերի»։
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իրենք սկզբից էլ մասնակցություն են ունեցել Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական այս նախաձեռնությանը։ ՀՈԱԿ-ը միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիներին ստերջացման մեծածավալ ծրագրերով։
«Օրենսդրական նախաձեռնությունը մի շարք հարցեր է լուծելու։ Այն հնարավորություն կտա կարգավորել ինչպես թափառող, այնպես էլ ընտանի կենդանիների հետ կապված հարցերը։ Եթե ոլորտը ամբողջությամբ չկարգավորենք, խնդիրը չի լուծվի։ Օրենքի ընդունման շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն այն ծրագրերը, որոնք հիմա էլ կատարվում են Երևանում։ Ստերջացման ծրագիրը, օրինակ, ներառում է նաև վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները»,- ասում է նա։
Վերջինս նկատում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին համապատասխան կառույցները տեղեկանում են, երբ հանրային հնչողություն է ստանում դեպքը, սակայն այստեղ գործ ունի անելու արդեն օրենքի հանրային վերահսկողություն իրականացնելու հատվածը․ «Նախ, դաժան վերաբերմունքը կենդանու հետ կատարվող այնպիսի գործողություն է, որը կարող է հանգեցնել կամ կհանգեցնի կենդանու մահվան։ Չեմ հերքում՝ կլինեն այնպիսի դեպքեր, որոնց մասին կարող ենք չիմանալ, բայց պարտավոր ենք հանրայնացված դեպքերի մասով գոնե իրականացնել պատժիչ միջոցառումներ, որը մյուսներին զգաստացնելու միջոց կլինի»։
Միայն այս տարվա առաջին ինը ամիսներին կազմակերպությանը հաջողվել է որդեգրման տալ արդեն 100 անտուն կենդանու, որոնց մեջ մտնում են թե՛ ի սկզբանե դրսում հայտնված շները, թե՛ այն կենդանիները, որոնցից հրաժարվել են տերերը։ Այժմ էլ ՀՈԱԿ-ը շատ է զանգեր ստանում, երբ հարգելի կամ ոչ հարգելի պատճառներով մարդիկ հրաժարվում են իրենց շներից. եթե կազմակերպությունը նրանց չվերցնի, ապա կհայտնվեն փողոցում։
«Շատ են դեպքերը, երբ մարդիկ պատրաստ չեն լինում կենդանի պահելուն ու հաշվի չեն առնում կենդանիների տեսակներին բնորոշ առանձնահատկությունները, հետո հասկանում են, որ այն իրենց անհարմարություն է պատճառում, կամ հոգնում են, ու կենդանին հայտնվում է փողոցում։ Մենք ունենք ժամանակավոր կացարան, որտեղ հնարավոր է իրականացնել 100 կենդանու խնամք, այստեղ պահում ենք այն կենդանիներին, որոնց համար հետագայում տեր ենք փորձում գտնել կամ հանձնում ենք որդեգրման։ Նախագծած ունենք նաև մեկ այլ կացարան, որը կկկառուցվի 2025 թվականինն, դրա պարագայում 300 կենդանու մշտական պահման հնարավորություն կունենանք։ Կարևոր է, որ պարզի լինի՝ կացարանը միայն վանդակները չեն, կամ շուն պահելը պետք չէ պատկերացնել միայն վանդակներում կենդանիներին բանտարկելով»,- ընդգծում է նա։
Քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը շեշտում է՝ վերջին շրջանում հասարակությունը բաժանվել է երկու մասի, սակայն պետք է հստակեցնել, որ կենդանիների հարցի կարգավորումը չի բխում ու կապ չունի մարդկանց ստորադասելու ու կենդանիներին գերադասելու միտման հետ։
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Մարթա Մելիքսեթյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացնում է օրենքի նախագծի այն կետերը, որոնց հետ կապված ինքն անհամաձայնություններ ունի։
«Օրինակ՝ բուծելու մասով օրենքում աղքատ է գրված, կենդանիներին տիրապետողների համար սահմանված պահանջները ևս բավականին աղքատ են, կարիք ունեն մանրամասն ուսումնասիրությունների։ Կարծում եմ՝ հասարակ քաղաքացին չպետք է իրավունք ունենա բուծելու, դա բարդ պրոցես է։ Հիմնականում բուծվում են մաքրացեղ կենդանիները և դառնում եկամտի աղբյուր, շատ հաճախ այդ կենդանիները ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի։ Այսինքն՝ բուծելու իրավունք պետք է ստանա օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձը, որն էլ կունենա բոլոր պահանջներին համապատասխան կազմակերպություն։ ՀՀ-ում կա հայ շնասերների ասոցիացիա, այնտեղ գրանցված շները, երբ զույգվում են, միայն նախագահի թույլտվությամբ է լինում, ու կազմվում է զույգման ակտը, հետո քանի ձագուկ ծնվեց, տատուներ են ունենում ձագուկները: Սա արվում է նրա համար, որ բուծվող անձը հարկվի, ու ձագուկների վաճառքը իրականացվի պայմանագրով՝ գնորդ ու տիրապետող»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է դաժան վերաբերմունքի հետ կապված կետին, ապա, ըստ նրա, եթե այդ վերաբերմունքը շան նկատմամբ ցուցաբերում է տերը, իրավունք չկա անձին ենթարկել վարչական պատասխանատվության, քանի որ չկա որևէ փաստաթուղթ առ այն, որ կենդանին իր տիրապետության տակ է գտնվում։ Դաժան վերաբերմունքի հետ կապված դեպքերում էլ կենդանասերները կամ անձինք դիմում են ոչ թե իրավապահներին, այլ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող անձանց, որոնք կկարողանան այդ վերաբերմունքը կանխել․ «Օրենքում հանրային վերահսկողության մասին դրույքը տեղին է, այն պետք է իրականացնեն քաղաքացիները։ Չնայած քաղաքացիները հիմա էլ դիմում են, բայց ոչ միշտ է նրանց մոտ առկա տեսանյութ։ Քաղաքացիների մի մասն էլ պատրաստ չէ ահազանգել: Դրա համար կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է գործի վարչություն, որը կվերահսկվի ու կընդունի ահազանգերը, նախնական իրավական գնահատական կտա, հետո արդեն համայնքը համապատասխան հաղորդում կներկայացնի ոստիկանություն»։
Մերի Խաչատրյան
Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ. արքայազնը՝ ՀՀ նախագահին
Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել․ նոր նախարարի անունը հայտնի է
«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Ադրբեջանի դեսպանը հանցագործություն է կատարել Տիգրան Բալայանի նկատմամբ, սա ծրագրված սադրանք է. Խալաթյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ որոշում է կայացվել
Անվավեր են ճանաչվել որոշ շրջանների ընտրական արդյունքները. Վրաստանում ընդդիմությունը շարունակում է պայքարը
Քարաձորում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ես ինձ շատ վստահ եմ զգում. որ ընտրատեղամասում է քվեարկել Դոնալդ Թրամփը
Անշարժ գույքեր և եկամուտներ. ինչ է հայտարարագրել արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը
Մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը տեղում մահացել է
2025-ին Երևանը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել. Տիգրան Ավինյան
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը. Գուրգեն Արսենյան
Քաղաքացին կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ «Մարիխուանա» և այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Երևանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ցանկացած փորձ կասեցվելու է. 4 խաղային ապարատ է առգրավվել
Ինչ հագուստով է Աննա Հակոբյանը ներկայացել միջազգային համաժողովին (լուսանկարներ)
Տնային կենդանի պահողը պիտի չիպավորի նրան. ինչու են շները հայտնվում փողոցում և դառնում թափառող
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Ucom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է
Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. 6 տուժած է հոսպիտալացվել
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Պուտինը, Բայդենն ու Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ին. Euronews
ԱՄՆ-ում ընթանում են 60-րդ նախագահական ընտրությունները. ինչպիսի մասնակցություն է ակնկալվում
Ինչո՞ւ ենք տապալում որպես մեծահասակ մեզ վիճակված առաքելությունը՝ պաշտպանել գոնե երեխաներին. Աննա Հակոբյան
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները. ԱԳՆ
Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղում (տեսանյութ)
Ռուսաստանը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի հանգեցնի. Լավրով
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարադատության. վարչապետ
ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը
Հանգստի կենտրոնում ծեծկռտուքի, 3 անձի դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է
Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 5-ին
Պռոշյան փողոցում հանդիպակաց գոտով երթևեկող վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր. ով է եղել ղեկին
ՆԳ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանի քաղաքացիություն ստանալ
Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. նախարար
Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել. Պուտին
Արմեն Գրիգորյանն իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին, հաջողություն մաղթել Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT