Երևան
12 °C
Պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ 2019թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգեւատրելու նպատակով: Որոշումն ընդունվել է այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում: Մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5-ական մլն դրամ:
Ինչպես նախարարությունը հայտնում է, սա մեկանգամյա որոշում չէ: Այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկները կպարգեւատրվեն 5-ական մլն դրամով։
Կառավարության նիստի ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ այսուհետ օլիմպիական խաղերի չեմպիոնը 20 մլն, արծաթեմեդալակիրը՝ 15, իսկ բրոնզեմեդալակիրը 10 մլն դրամ պարգեւավճար է ստանալու: Նաեւ նշեց, որ ավելանալու է մեդալակիրների ամենամսյա եւ մինչեւ կյանքի վերջ տրվող թոշակի չափը. աշխարհի առաջնության չեմպիոնը 55-ի փոխարեն 100 դրամ կստանա, ու կկրկնապատկվի նաեւ օլիմպիական չեմպիոնների թոշակը, կդառնա 200 հազար դրամ:
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սպորտի կարեւորության մասին: Նա նշել է, որ կառավարությունը մեծապես կարեւորում է ոլորտը: Ընդգծել է, որ մեծ նպատակներ են դրված:
«Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը եւ վերաբերմունքը պետք է փոխի, եւ սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀՀ-ի մինչեւ 2050թ. զարգացման ռազմավարության մեջ հանձնարարել եմ, որ կետ ֆիքսենք, որ ՀՀ-ն մինչեւ 2050թ. պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, եւ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ 2050թ. պետք է դառնա աշխարհի եւ/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել է նա:
Այս տարի հայ մարզիկները կարող են իրենց մեդալների քանակն ավելացնել քառամյակի կարեւորագույն իրադարձության ընթացքում: Ամռանը Տոկիոյում տեղի են ունենալու ամառային 32-րդ օլիմպիական խաղերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT