ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում 77կգ քաշային կարգի պատճառով սկանդալը շարունակվում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի շուրջ ստեղծված լարված իրավիճակը շարունակվում է: Օրերս մարզչական խորհուրդը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ օլիմպիական խաղերի 77 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Դեռ 2019-ի ամառվանից այս քաշային կարգում խնդիր կար, այդ պատճառով էլ մինչեւ վերջերս հարցականի տակ էր, թե ով կգնա Տոկիո 2020: Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը ներկայացրեց մարզչական խորհրդի հիմնավորումը:

«Չալյանն արել է վարկանիշ: Հիմնական փաստարկներից մեկը դա է: Նիսի մրցաշարում պետք է որոշվեին նաեւ այդ հարցերը օլիմպիական խաղերի հետ կապված: Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցեց, նա մասնակցեց Դանիայի մրցաշարին, եւ որոշում կայացրինք՝ 77 կգ քաշային կարգում ով նվաճել է վարկանիշը՝ նա էլ պետք է մասնակցի»,- ասաց նա:

Օլիմպիական ուղեգրերը Չալյանը նվաճել էր աշխարհի 2019թ. առաջնությունում: Դա էլ իր նախապատմությունն ուներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր հավաքականի՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, այդ առաջնությանը, ըստ հավաքականում գործող կարգի, պետք է մասնակցեր այդ տարվա Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճած ըմբիշը, եւ այդ տարի Արսեն Ջուլֆալակյանը բրոնզով էր վերադարձել ԵԱ-ից: Սակայն աղմուկի արդյունքում նա չգնաց ԱԱ, այլ գնաց Չալյանը, որը մեդալների համար չպայքարեց, սակայն վարկանիշ ձեռք բերեց: Ըստ հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի՝ ԱԱ Չալյանն է գնացել, քանի որ մինչեւ այդ իրենք գոտեմարտ են նշանակել նրա ու Ջուլֆալակյանի միջեւ, եւ հենց նա է հաղթել:

Ամեն դեպքում վարկանիշն անվանական չէ, ու հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օլիմպիական խաղերի մասնակցի վերաբերյալ վերջնական որոշում տեւական ժամանակ չկար, թեեւ հավաքականում գործող մեկ այլ կանոնակարգի համաձայն՝ միշտ օլիմպիական խաղեր գնացել է նա, ով նվաճել է ուղեգիրը: Ըստ տեղեկությունների՝ Չալյանն ու Ջուլֆալակյանը պետք է միասին միջազգային մրցաշարի մասնակցեին, ու ով ավելի լավ արդյունք գրանցեր, գնալու էր Տոկիո: Մեկնաբանելով սա՝ Ալեքսանյանը նշեց, որ հարցին նույնիսկ միջամտել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ որոշում է կայացվել, որ մրցաշարին կմասնակցեն այս 2 մարզիկները՝ գումարած ՀՀ 2019թ. չեմպիոնը (Արման Բաղդասարյան), ու ով լավ մասնակցի, ուղեգիրը նրանն է: Ալեքսանյանը նաեւ ասում է, որ այդ ստուգատեսը պետք է լիներ այս տարվա հունվարին կայացած Նիսի միջազգային մրցաշարը, սակայն Ջուլֆալակյանը հրաժարվել է մասնակցել:

«Այդ պայմանավորվածությամբ՝ պատրաստվել ենք այդ մրցաշարին: Երբ մարդը նորից հրաժարվում է մրցակցությունից, ուրեմն պայքարից դուրս է մնում,- ասաց Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ հրաժարվելու պատճառը եղել է հետեւյալը՝ դեռ պատրաստ չէ Չալյանի հետ մրցակցելու: Իսկ իրենց զգուշացված է եղել դեռ ՀՀ առաջնությունից առաջ: ՀՀ առաջնությունը եղել է 2019թ. դեկտեմբերի 3-4-ին»:

Եվրոպայի 2020թ. առաջնությունից առաջ հարցեր էին առաջացրել նաեւ այլ քաշային կարգերում հանդես եկող մի քանի մարզիկների բացակայությունները: Վերջիններս Արսեն Ջուլֆալակյանի նման ճանաչված չեն, եւ նրանց չլինելը լայն հասարակության համար հնարավոր է՝ աննկատ մնա: Խոսքը 60 կգ քաշային կարգում հանդես եկող մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանի, 67 կգ-ում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Սլավիկ Գալստյանի եւ 87 կգ-ում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանի մասին է:

Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանն այսօր նշեց, որ Մելիքյանը վնասվածք է ունեցել եւ միայն վերջին հավաքին է մասնակցել, խոսել են նրա հետ ու որոշել, որ չի մասնակցի: Այս քաշային կարգում ի վերջո ԵԱ գնաց Գեւորգ Ղարիբյանը եւ չեմպիոն դարձավ: 67 կգ քաշի հետ կապված Գեւորգյանը նշեց, որ Գալստյանը ինքն է հրաժարվել ԵԱ գնալ, որպեսզի պատրաստվի օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարին: Նրա փոխարեն մասնակցած Կարեն Ասլանյանն էլ բրոնզ նվաճեց:

87 կգ-ի մասին Գեւորգյանը նշեց, որ այս քաշային կարգում ԱԱ բրոնզեմեդալակիր Շահինյանը ՀՀ 2019թ. առաջնությունում այս քաշում ելույթ չի ունեցել, եւ դա եղել է նրա ցանկությամբ: Նրա փոխարեն ԵԱ գնաց ՀՀ այս քաշային կարգի ՀՀ չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել 80/82 կգ քաշային կարգում, իսկ 87-ում սովորաբար անհաջող է հանդես գալիս: ԵԱ 2020-ում էլ մեդալի համար չպայքարեց, ըստ մարզիչների, քանի որ ջերմություն է ունեցել: Մարզիչների որոշմամբ՝ օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարում նրան կրկին շանս է տրվելու, եւ եթե չստացվի նվաճել, մյուս վարկանիշային մրցաշարին կմասնակցի Շահինյանը:

Օլիմպիական առաջին՝ եվրոպական, վարկանիշային մրցաշարը կկայանա մարտի 19-22-ը Հունգարիայում, 2-րդը՝ համաշխարհայինը՝ Բուլղարիայում ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Բացի Մանուկյանից, կմասնակցեն նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22878 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը