Երևան
12 °C
Պատմություն դարձած ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի շուրջ քննարկումները դեռ շարունակվելու են երկար, ընդ որում, քննարկումները վերաբերվում են ոչ միայն զուտ մարզական արդյունքներին, այլ նաեւ մի շարք այլ, անգամ սպորտի հետ քիչ առնչություն ունեցող ոլորտներին: Հիմա ամենաշատը քննարկվում է «Ռիո 2016»-ի մասնակիցների հետագա «ճակատագիրը». լրահոսում գրեթե ամեն օր հանդիպում ենք տարբեր երկրներում իրենց օլիմպիականներին դիմավորելու արտառոց դեպքերի, Օլիմպիական խաղերում աչքի ընկած մարզիկների կարիերայի եւ կյանքի հետաքրքիր մանրամասների մասին տեղեկությունների:
Հսկայական հետաքրքրություն է առաջացրել մեդալակիրների պարգեւատրման չափերը, ընդ որում, այս հարցը արդիական է հատկապես Հայաստանում, քանի որ մեր մեդալակիրների ֆինանսական խրախուսման մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում մարզիկների պարգեւատրումը երբեւէ չի ունեցել որեւէ կոնցեպցիա, տրամաբանական բացատրություն, եղել է ուղղակի անձնական ցանկության, սեփական նախաձեռնության, մեծամասամբ էլ՝ շահախնդրության արդյունք:
Նախ ներկայացնեմ այլ երկրներում Օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգեւատրման չափերը: Միջազգային հեղինակավոր գրեթե բոլոր պարբերականները նշում են, որ «Ռիո 2016»-ում մեդալ նվաճած մարզիկներին ամենամեծ պարգեւատրման գումարներ խոստացած երկրների լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանը. ոսկե մեդալի համար Ադրբեջանը ներկայացնող մարզիկը ստանալու է 510 հազար ԱՄՆ դոլար, արծաթե մեդալի համար՝ 250, բրոնզե մեդալի համար՝ 125 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ամենաբարձր պարգեւավճարները սահմանել էր Թայվանը. «Ռիո 2016»-ի չեմպիոն, ծանրորդ Սյու Շուչզինը ստանալու է 952 հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար: Սինգապուրը նույնպես ունի ընդամենը 1 Օլիմպիական չեմպիոն, որը ստանալու է 746 հազար ԱՄՆ դոլար:
«Ռիո 2016»-ում ամենաշատ մեդալներ նվաճած երկիրը՝ ԱՄՆ-ը իր պարգեւավճարների չափը չի փոխում սկսած 1984 թվականից. ոսկե մեդալի համար մարզիկը ստանում է 25 հազար ԱՄն դոլար: Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Նորվեգիան, Շվեդիան ընդհանրապես չեն պարգեւատրում Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած իրենց մարզիկներին, իսկ հետխորհրդային երկրներում Օլիմպիական ոսկու համար գործում է հետեւյալ «գնացուցակը». Ղազախստան՝ 250, Ղրղըզստան՝ 200, Լատվիա՝ 190, Ուզբեկստան, Բելառուս, Ուկրաինա՝ 150, Ռուսաստան՝ 60 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանցի մարզիկների պարգեւատրման մասին հստակ տեղեկություններ չկան, հետեւաբար կարելի է միայն ենթադրություններ անել այս առումով: Հիշեցնեմ, որ նախորդ՝ Լոնդոնում 2012 թվականին կայացած Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել 700 հազար եվրոյով, Հայաստանի կառավարությունն էլ նախատեսել էր 80 հազար եվրո: Սակայն «Ռիո 2016»-ի համար այս թվերը զգալիորեն կրճատվել են: Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա նոյեմբերի 5-ի հ. 1282-Ն որոշմամբ հաստատել է Օլիմպիական խաղերում մրցանակակիրներ դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը:
Համաձայն այդ փաստաթղթի՝ «Ռիո 2016»-ում ոսկե մեդալ նվաճած մարզիկները պետք է ստանան 20 միլիոն պարգեւավճար, մարզիչները՝ 10 միլիոն ՀՀ դրամ: Արծաթե մեդալի դեպքում մարզիկը ստանալու է 15, մարզիչը՝ 7,5 միլիոն ՀՀ դրամ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) իր հերթին խոստացել է յուրաքանչյուրին պարգեւատրել կառավարությունից հատկացված գումարի կրկնապատիկի չափով: Ստացվում է, որ Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի համար հայաստանցի մարզիկները պետք է ստանան 60 միլիոն ՀՀ դրամ (20+40), ինչը համարժեք է մոտ 125 հազար ԱՄՆ դոլարի, արծաթե մեդալի համար՝ 45 միլիոն դրամ (15+30). համարժեք է 93 հազար ԱՄՆ դոլարի:
Իհարկե, այս թվերը դոգմատիկ չեն. մեր կառավարությունը, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ը հավանաբար կփոխեն, կմեծացնեն այս թվերը, առավել եւս, որ ըստ այս հաշվարկի, մեր չեմպիոնը ստանալու է մոտավորապես այնքան գումար, ինչքան բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը: Միգուցե մերոնք պարգեւատրեն նաեւ ոչ միայն մրցանակակիրներին, այլ նաեւ Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին՝ աչքի ընկնելու համար մեր կառավարությունից կամ Օլիմպիական կոմիտեից ամեն ինչ սպասելի է: Մերոնք կարող են Օլիմպիական խաղերում իրենց թողտվության պայմաններում ոսկե մեդալից զրկված մարզիկին հայրենիքում հռչակել Օլիմպիական չեմպիոն, սեփական արտադրության ոսկե մեդալ հանձնել, հետեւաբար սպասելի է նաեւ, որ հերոս անվանեն եւ պարգեւատրեն մարդկանց, որոնց մասին չենք էլ ենթադրում:
Տրամաբանական գործողությունների բացակայության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու ոսկե մեդալով չեն պարգեւատրվում Օլիմպիական խաղերի մեկնած բոլոր հայաստանցիները՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները, զբոսաշրջիկները եւ այլն: Նաեւ, ինչու ոչ, Ռիո չմեկնած Հայաստանի քաղաքացիները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT