Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում:
Այս պայմաններում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հրապարակել նրա հարցաքննության արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Նախաքննության փուլում եւս Սարգսյանն ըստ էության ցուցմունքներ չի տվել, միայն պնդել է, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Նա որպես կասկածյալ հարցաքննվել է 2018 թվականի հուլիսին եւ հայտնել, որ իրեն պարզ է կասկածանքի էությունը եւ բովանդակությունը, հայտարարել, որ որեւէ կապ չունի նշվածի հետ։
Որպես մեղադրյալ հարցաքննվելիս Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ իր համար պարզ չէ մեղադրանքում առկա ձեւակերպումն այն մասին, որ հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել։ Սարգսյանի համար անհասկանալի է եղել նաե, թե որովայնը մարմնի կոնկրետ ո՞ր մասն է։ Նշենք, որ ըստ գործում առակ նյութերի Դավիթ Սիմոնյանը որովայնի շրջանում է վնավածք ստացել:
Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանի հոր՝ Աշոտ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով: Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ըստ ոստիկանության՝ Աշոտ Սիմոնյանի ներկայությունը դատարանոմ հնարավոր չէ ապահովել, քանի որ վերջինս բացակայում է ՀՀ-ից եւ գտնվում է ԱՄՆ-ում:
Հաշվի առնելով, որ վկան գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչի դեմ սակայն առարակեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ ավելի օրինական եւ արդյունավետ կլիներ, եթե մեղադրողը հրաժարվեր այս վկայի ցուցմունքից, քանի որ ըստ էության նրան հարցաքննվելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենալու:
Մեղադրողը սակայն պնդեց, իր միջնորդությունը, ինչը դատարանը բավարարեց:
Վկա Աշոտ Սիմոնյանը ցուցմունք է տվել 2018 թվականին: Նա դեպքի վերաբերյալ իր ցուցմուքը սկսել է այսպես. «մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը եւ 2007 թվականի ապրիլի մեկին նույնպես ցանկացել ենք այն նշել ինչ որ ռեստորանում: Դրա համար զանգահարել էինք Դավիթի հեռախոսահամարին, սակայն որեւէ մեկը չէր պատասխանում եւ այդպես էլ ռեստորան չգնացինք: Ժամը 20:00-ին կրկին զանգահարեցինք, որին պատասխանեց, մի կին եւ ասաց, որ Դավիթի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են: Սկզբում չհավատացինք, սակայն հետագայում հասկանալով, որ նա հայտնում է իրականությունը, անմիջապես գնացինք հիվանդանոց»: Վկան պատմել է, որ այդ օրը հիվանդանոցում հանդիպել է Առողջապահության նախարարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: «Հիվանդանոցում էր գտնվում նաեւ Առողջապահության նախարարը (Խոսքն ըստ ամենայնի Նարայր Դավիդյանի մասին է, քանի որ նա է 2007-ի ապրիլին եղել առողջապահության նախարարը-հեղ), որը դուրս էր գալիս Դավիթի մոտից եւ ինչպես հետագայում իմացա նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի մասին կհայտնեմ ցուցմունքիս շարունակությունում»,- պատմել է Սիմոնյանը, սակայն ցուցմունքի շարունակությունում այլեւս այդ մասին չի խոսել: Նա նշել է, որ հիվանդանոցում են գտնվել նաեւ որդու ընկերները, եւ երբ իմացել է, որ որդին վնասվածքը կրակոցի հետեւանքով է ստացել, հետաքրքրվել է, թե ով է կրակել, պատասխանել են, թե չգիտեն։
«Ընկերների մեջ խոսակցության ընթացքում տեղեկացա, որ Դավիթի վրա կրակել են մեր տան հարեւանությամբ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի պադվալում: Դրանից ենթադրեցի, որ նրա վրա կարող էր կրակած լինել հենց Ալեքսանդր Սարգսյանը: Մի քանի օր անց, երբ տուն էի գնում, վերելակի մոտ պատահական հանդիպեցի Դավիթի ընկերներից մեկին, իմ հարցին ի պատասխան ասաց, որ որդուս վրա Ալեքսանդր Սարգսյանը չի կրակել, այլ նրա որդիներից մեկը՝ թմրամիջոցի ազդեցության տակ, կրակոցը եղել է պատահական»,- գրել է Աշոտ Սիմոնյանը, ապա հավելել. «Մի քանի օր անց մեր հարեւաններից մեկը եկավ մեր տուն եւ ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանը ցանկանում է տեսնել ինձ, ես էլ ասացի, որ գնում եմ հիվանդանոց, նրան չեմ ուզում տեսնել մինչեւ չիմանամ, թե ինչպես է եղել միջադեպը»,- շարունակելով ցուցմունքը պատմել է Աշոտ Սիմոնյանն ու հայտնել, որ երբ հիվանդանոցում տեսակցել է Դավիթին, վերջինս իրեն հորդորել է գործ չունենալ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, քանի որ նրանք վտանգավոր են։ Դավիթ Սիմոնյանը հորը պատմել է, որ իր վրա պատահական կրակել է Հայկ Սարգսյանը:
Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի աներձագի հետ։ «Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Նրանք ինձ խնդրեցին, որ ես չխառնվեմ, իրենք հարցը կլուծեն, թե ինչ եղանակով՝ չասացին: Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղևոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանությունն և քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից։ Հետո ինձ խնդրեցին՝ որևէ տեղ չբողոքել՝ նշելով, որ եթե բողոքեմ, արդյունքի չեմ հասնի»,- գրել է Աշոտ Սիմոնյանը։
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ կողմրը հանդես կգան ճառով: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև
Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքեր են կազմում
Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ
Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել
Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ
Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում
Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի
73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները
Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին
Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը
Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը
Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին
23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա
Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը
Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել
Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT