Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10/04/2025 schedule18:50

Հովիկ Աղազարյանին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին՝ ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ, Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով, ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1194 դիտում

Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս հիշեք՝ հանրությունը շատ լավ հիշում է. Մանավազյան

Ուրեմն լսի՛, Լևոն Քոչարյան, կգնաս հորդ կհարցնես՝ ոնց էր ՀՀ-ում տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ը․ Հովհաննիսյան

Ո՞վ է ուղիղ եթերում մարդ քաշքշում, պետք ա տանել զուգարանում սպանել իրենց ծնողի օրինակով. Հակոբյանը՝ Քոչարյանին

Արարատ Միրզոյանը մասնակցում է Լյուքսեմբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին

Արա՛, Լևոն, ա՛յ տղա, չափերդ ճանաչի․ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին. տեսանյութ

Բաղդասարյանի խնամուց՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից, բռնագանձման պահանջ է ներկայացվել

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Չախոյան

Մտածեցի՝ այլևս չի փրկվի, երեխային դեռ չեմ տեսել․ թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից

Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Սեդրակ Քոչարյանին առնչվող 2018-ի տվյալները

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը շուրջ 274 մլն դրամի վնաս է պատճառել. մանրամասներ

Ալեն Սիմոնյանը Կոշանովի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին

Չե՞ք ստացել, ժողովո՛ւրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցի՜ն. վարչապետ

Եթե բանը հասնի նկատողության, ուսուցիչը կհեռացվի․ Արմավիրի մարզպետարանի արձագանքը՝ Մերձավանի դպրոցի կատարվածին

Մերձավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից կազատվի. ԿԳՄՍՆ-ն դատապարտում է կատարվածը

Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը մեր սերնդի դեմ գործարկված ստոր հանցանք է. Աբրահամյան

Նման դաստիարակությամբ բանակ ուղարկելը փամփուշտ է ծառայակից ընկերոջ ուղղությամբ. Հովհաննիսյան

Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող տարածքը և հողամասը

Հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց հանգստացե՛ք. Ավանեսյան

Քննչական կոմիտեն մանրամասնել է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները

Հրապարակվել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի վճիռը. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Օհանյանի գնդապետ որդին ծառայողական պարտականություններն անփույթ է կատարել. 44-օրյայի ևս 1 վարույթ դատարանում է

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի «ամենաաղքատ նախագահը»

Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսքի» գագաթնակետը «հորս արևն» է. Սաֆարյան

Մերձավանի դպրոցի այս պատմության մեջ էպիկական էր լրագրողի հարցը՝ «Դուք թրքասե՞ր եք». Արայիկ Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու «Mistral AI» ընկերության համահիմնադիրը քննարկել են համագործակցության հեռանկարները

6 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ո՞վ պիտի պաշտպանի պատմության ուսուցչուհուն, որ համարձակվել է ճշմարտությունն ասել. Վահրամ Աթանեսյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

«Road Control»-ը այդպես էլ նորմալ չաշխատեց. գուցե մեր գործընկերները չե՞ն կարծում, որ սա լավ գործիք է. Թորոսյան

Հրազդան գետից դուրս է բերվել Կիևյան կամրջից նետված քաղաքացու դին

20 տարի այս բնագավառում եմ, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում. Սուրենյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանն ու Պիստորիուսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. երբ է ելույթ ունենալու Պարգը

Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում

Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ

ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկովը հայտնել է՝ երբ կհրապարակվի կազմը

Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Ընդդիմության երեսփոխանները «կատաղած են». ինչի համար է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «սիրտը գցում». տեսանյութ