Պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է կազմակերպել՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:

Հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը լսումների ժամանակ ասաց, որ կարեւորում է պետական գնումների համակարգում ՓՄՁ-ների հետաքրքրության աճը, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը:

«Կանաչ գնումները ԵՄ երկրների եւ տարբեր համաձայնագրերով կարեւորվում են: Մեր օրենսդրությունն էլ կարծես թե դրա մասին խոսում է, օրինակ, որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, այնուամենայնիվ, այդ համալիր փաթեթները չկան»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց՝ պետք է նաեւ ապահովեն ավելի լավ մրցակցային միջավայր, պետք է նպաստեն, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Պատգամավորը կարեւորեց նաեւ բողոքարկման համակարգի կատարելագործումը: «Ես անձամբ մոնիթորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում, թե որն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,- ասաց նա:

Մանուկյանը կարեւորեց հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ նշելով, որ այս մասով բավականաչափ մեծ աշխատանք կա.

«Ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակն իմ կարծիքով դեռեւս մնում է խնդրահարույց: Բացի այս, ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա. կարեւոր է նաեւ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում, դրա համար կարիքի ճշգրտորեն նույնականացման անհրաժեշտություն կա.

«Մենք արձանագրել ենք, որ պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում: Եվ հետեւաբար դրանից բխում են գնումների պլանավորումը եւ գնումների արդյունքում ստացված ապրանքների անհամարժեքությունը: Պատկերացնենք իրավիճակ, երբ բոլոր պետական մարմիններն օգտագործում են, պայմանական, բաժակ: Սակայն յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այդ բաժակը կարող է ձեւակերպել իր ճաշակով, մինչդեռ, ըստ էության, կարող էին դրանք նորմավորվել: Ենթադրենք՝ պետական համակարգը կարող է օգտագործել երեք տեսակի նույնանուն ապրանքից տարբեր նպատակներով, բայց նորմավորման դեպքում հնարավորություն կունենայինք գնման առարկան նկարագրել միասնական տրամաբանությամբ, եւ հետեւաբար նաեւ դրա նախահաշվային գներին դուրս գալ միասնական տրամաբանությամբ՝ չունենալով այն ռիսկերը, որոնք մինչ այժմ կարելի է տեսնել»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով՝ ներկայում վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույն ապրանքի համար կարող են լինել թե՛ տարբեր նախահաշիվներ, թե՛ տարբեր գներով կնքված պայմանագրեր: Ըստ այդմ՝ կարիքի նույնականացումն է առաջին հարցը, երկրորդն այդ նույնականացված կարիքի գնման առարկայի նկարագրությունն է, դրանից հետո գալիս է դրա ֆինանսական մասը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պնդմամբ՝ Հայաստանում պետգնումների մրցույթներ անցկացնելիս տեղական արտադրողները ոչ մի կերպ չեն խրախուսվում, ինչն անթույլատրելի է: Նրա համոզմամբ՝ եթե քայլեր չձեռնարկվեն, անմիջապես կկորցնենք մեր արտադրողին, քանի որ նրա համար առաջին խթանը մրցույթի միջոցով իր ապրանքի ձեռքբերումն է.

«Դուք աշխարհի ոչ մի երկրում չեք տեսնի, որ տեղական արտադրողին չխրախուսեն, սակայն Հայաստանում, օրինակ, չգիտես՝ ինչու, չեն խրախուսում»,- նկատեց Բագրատյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2388 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին