Արթուր Ալեքսանյանը չի մեկնաբանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի շուրջ բարձրացած աղմուկը

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) չի ցանկանում մենկաբանել հավաքականի շուրջ ստեղծված աղմուկը: Հունահռոմեականների մարզիչները որոշել են, որ Տոկիո 2020-ում 77կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը, այլ ոչ թե օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Վերջինս հայտարարել է, որ դա ապօրինի որոշում է իր դեմ: Այսօր՝ փետրվարի 21-ին, 2019թ. 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանին հարցեր ուղղեցին այդ եւ այլ թեմաների շուրջ:

-Ինչպե՞ս կգնահատես հունահռոմեական ըմբշամարտի ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով, որ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել:

-Մարզիչների որոշումը չեմ քննարկում, այլ կատարում եմ: Ով ինչ գրառում է կատարել, ոչինչ չեմ կարող ասել:

-Արդեն օլիմպիական 1 ոսկի ունես: Դեպի 2-րդը գնալու ճանապարհին ի՞նչն է քեզ մոտիվացնում:

-Միշտ նշել եմ՝ ինձ մոտիվացնում է մեր ժողովուրդը, իմ ազգը, այն մարդիկ, որոնք ինձ դրսում տեսնում են, մոտենում շնորհավորում են, դրանով էլ մոտիվացվում եմ:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչեւ 2050թ. օլիմպիական մեդալները պետք է շատանան, 25 ոսկի ունենանք: Ըստ քեզ՝ դրա համար ի՞նչ է անհրաժեշտ ու հիմա ի՞նչ է պակասում:

-Չեմ կարող ասել՝ 2050թ. օլիմպիական քանի չեմպիոն կունենանք, բայց վստահ եմ, որ 2-ը չենք ունենա, ավելի  շատ կլինի: Ի՞նչն է պակասում: Ասեմ, որ պակասելու բան չկա: Մենք զգում ենք ուշադրությունը մեր կառավարության, օլիմպիական կոմիտեի, սպորտի նախարարության կողմից: Իմ կարծիքով՝ ամենակարեւորն է քրտնաջան աշխատել, մարզիկներն իրենց առջեւ պետք է դնեն նպատակ ու հասնեն այդ նպատակին, եւ մենք կունենանք լավ արդյունքներ:

-2-րդ անգամ էլ օլիմպիական չեմպիոն դառնալու դեպքում կսահմանափակվես դրանով, թե՞ կփորձես, որ այդ 25-ից մի քանիսը քոնը լինի: 2050-ին օլիմպիական ոսկի ուզո՞ւմ ես վերցնել (խմբ. կատակեց լրագրողը):

-50 թվականին դժվար թե կարողանամ մասնակցել (խմբ. ծիծաղում է), որ մի հատ էլ վերցնեմ, բայց որ այդ 25-ից մի քանիսն իմը լինի, շատ լավ կլինի:

-Չափսոսացի՞ր, որ Եվրոպայի առաջնության քո ոսկի տվեցիր Կարեն Գիլոյանին:

-Ո՛չ: Ես խոսք եմ տվել: Ինչ խոստանում եմ, խոսքիս տերն եմ: Խոստացել էի, որ 5-րդ ոսկին Գիլոյանին պետք է տամ, նվաճեցի եւ տվեցի: Կարեւորը, որ այդ ոսկին Հայաստանում է, իմ մոտ է, թե Գիլոյայի, շատ կարեւոր չէ:

-Հիմա ի՞նչ կխոստանաս:

-Խոստումներ տալ չեմ սիրում: Մրցումներից առաջ էլ ոչինչ չեմ խոստանում, այլ միշտ ասել եմ, որ կփորձեմ, կձգտեմ, ինձանից ինչ կախված է կանեմ, որ այս տարի դառնամ օլիմպիական կրկնակի չեմպիոն: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4864 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը