Կենդանաբանական այգում անկել է նախկինում Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է:

Մեր տեղեկություններով՝ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետեւանքով: Կենդանու կերակրափողն ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով եւ տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել եւ խեղդվել է: Եղնիկն առողջ է եղել, հերձման ժամանակ այլ օրգանների ախտահարում չի հայտնաբերվել:

Կենդանին տարիքով փոքր էր՝ 3-4 տարեկան: Իսկ եղնիկներն անազատության մեջ ապրում են մինչեւ 16 տարի, որոշ դեպքերում՝ մինչեւ 20 տարի:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անկած կենդանին Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտուց այգի տեղափոխված եղնիկն էր:

Լուսանկարում եղնիկը Մանվել Գրիգորյանին պատկանող վայրում է

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին «Վայրի բնության եւ հուշարձանների պահպանության հիմնադրամը» կենդանաբանական այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու մեկ եղնիկ:

Մեր աղբյուրի խոսքով՝ կենդանաբանական այգու կուրատորն ազատված է աշխատանքից, այս պահին այգին չունի վերահսկող մասնագետ, ուստի նման ելքերից խուսափել հնարավոր չէ: «Այսինքն՝ առանցքային մարդ, որը մասնագետ էր եւ համակարգում էր կենդանի խնամողների աշխատանքը, ասում էր, օրինակ, տուկը, եթե վանդակում են թողնում, ապա թելերը հանեն վրայից, որ կենդանին չուտի ու սատկի, հիմա չկա: Ամեն դեպքում՝ պատճառը խեղդամահ լինելն է»,- նկատեց նա:

Ավելի ուշ տեղեկությունը ՀԺ-ին հաստատեցին նաեւ Երեւանի կենդանաբանական այգուց: Այգու մամուլի պատասխանատու Աննա Վանյանը հայտնեց, որ կենդանու կերակրափողում հայտնաբերվել է 25 սմ մեծությամբ կերային խցանում՝ պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով: Մյուս օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել: Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողի օտար մարմնով խցանման հետեւանքով: Աննա Վանյանի խոսքով՝ կենդանու մոտ թելով կապված խոտ չի եղել, եղնիկը միայն տոպրակ է կերել:

Այս պահին Երեւանի կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա է 30 եվրոպական եղնիկ: Ըստ խոսնակի՝ կենդանին տոպրակը կարող էր դեռ Մանվել Գրիգորյանի մոտ պահված ժամանակ կերած լինել. «Հնարավոր տարբերակ կարող էր լինել, որ տոպրակն այն ժամանակ մնար ստամոքսում, փսխման արդյունքում կերակրափողով հետ գար եւ առաջացներ խցանում»:

Տվյալ եղնիկը բերվել էր 2018 թվականին եւ կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չի եղել:

«Կենդանաբանական այգին պայքար է մղում քաղաքացիների կողմից պլաստիկներով տարածքի աղտոտման դեմ, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կենդանիներին իրենց կողմից բերված սննդամթերքով կերակրման դեմ: Հատուկ ցուցանակներ են փակցված՝ մարդկանց իրազեկելու համար, որ դրանով կարող են վնասել կենդանիներին»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5888 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից