Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Խորհրդարանում լսումներ էր կազմակերպել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներին, նշեց, որ երբեմն իշխանության ընդդիմադիրների կողմից հնչում է մի միտք, որ Հայաստանում «սուպերվարչապետական» համակարգ է եւ պետք է դա վերացնել: Միաժամանակ էլ այնպիսի թեզեր են առաջ քաշվում, որ թվում է՝ այդ մարդիկ ենթագիտակցորեն ցանկանում են, որ լինի «սուպերվարչապետական» համակարգ:

«Հիմա նույնը այս օրենքի քննարկման ժամանակ է: Նույն մարդիկ ասում են, որ այն քվոտաները, որոնք սահմանել եք, լուրջ ազդեցություն են ունենում բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների վրա, նույն խոսքում ասում են՝ սա կարգավորեք, նա կարգավորեք: Հարգելի գործընկերներ, եկեք կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում: Ուզում ենք մի օրենք, որ բուհերում բոլոր գործընթացները, քայլերը նկարագրելու է, թե՞ իրոք ուզում եք ինքնավարություն»,- ասաց նախարարը:

Նա նաեւ խոսեց հայոց լեզու եւ պատմություն առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու օրենսդրական առաջարկի շուրջ բարձրացած մեծ աղմուկի մասին: «Մենք ասում ենք, որ հայերենի եւ պատմության պարտադիր դասավանդումը օրենքից պետք է հանվի եւ այդ հնարավորությունը տրվի բուհերին: Իմ գործընկերների հետ, երբ եկել էի նախարարություն, քննարկել ենք այս հարցն ու ասել եմ, որ իրականում խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանալու գնալ եւ իրենց գիտխորհուրդներում ապացուցել, որ այս առարկաների դասավանդումը կարեւոր է: Նրանք շատ լավ գիտեն, որ տասնամյակներ շարունակ իրենց գործընկերները ցանկացել են, որ այդ պարտադիրությունը դուրս գա եւ իրավացի են եղել այդտեղ, որովհետեւ այդ գիտելիքը, որ մեր ուսանողը ստանում է բուհում, պետք է ստանա դպրոցում»,- եզրափակեց Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2323 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի