Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատմել է՝ ինչու չի մարզվում հավաքականի հետ: Այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց հավաքականի 77 կգ քաշային կարգում առաջացած խնդրի մասին: Ընդգծեց, որ ներկայիս պայմաններում իր ու հավաքականի որոշ անդամների ներկայությունը մի տեղում հնարավոր չէ, քանի դա կարող է խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչեւ կարող են իր առողջությանը վնաս հասցնել: Նա անդրադարձավ նաեւ ընտրանու ներկայիս մարզիչների՝ օրերս արված հայտարարությանը: Օլիմպիական խաղերից ավելի քան կես տարի առաջ նրանք հայտարարեցին, որ այդ քաշային կարգում ՀՀ-ն է ներկայացնելու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը, ինչի հետ Ջուլֆալակյանը համաձայն չէ: Նա նշում է՝ պայմանավորվածություն է եղել, որ օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է որոշվի 2020թ. գարնանը. իրենք 2-ը պետք է մրցաշարի մասնակցեն, եւ ավելի լավ արդյունք գրանցածը մասնակցի խաղերին: Ըստ Ջուլֆալայանի՝ պայմանավորվածությունը խախտվել է:
- 2019թ. աշխարհի առաջնությունից առաջ տեղի ունեցավ հանդիպում՝ ոչ իմ նախաձեռնությամբ, ՀԱՕԿ նախագահի (խմբ. Գագիկ Ծառուկյան), ֆեդերացիայի նախագահի (խմբ. Ռոբերտ Խաչատրյան), իմ քաշային կարգի մարզիկի եւ իմ մասնակցությամբ: Որոշվեց՝ ինչ պետք է անենք աշխարհի առաջնությունից հետո, ես հնարավորություն ունե՞մ պայքարելու, թե՞ սեպտեմբերից թողնեմ մեծ սպորտը: Ընդհանուր հայտարարի եկանք: ՀԱՕԿ նախագահը եւ ֆեդերացիայի նախագահը հետեւյալ սխեման առաջարկեցին. եթե տվյալ մարզիկը գնում է աշխարհի առաջնություն, հասնում է եզրափակիչ՝ առաջին, 2-րդ տեղ, նման մեդալ է նվաճում, ապա մեր պայքարը դադարում է, ես այլեւս չեմ պայքարելու, մնացած բոլոր դեպքերում՝ 3-37-րդ տեղ գրավելու դեպքում հավասար պայմաններով 2020թ. գարնանը լինելու է միջազգային մրցաշար, որի ընթացքում ով ավելի լավ հանդես գա, նա է գնալու օլիմպիական խաղեր:
Ոչ մի առարկություն նրա կողմից չի եղել: Նոյեմբերին, քանի որ պետք է արդեն մեր ծրագիրը կազմեինք, հանդիպում է եղել ՀԱՕԿ նախագահի, ֆեդերացիայի նախագահի, իմ եւ պարոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ (խմբ. նրա հայրը՝ Լեւոն Ջուլֆալակյանը՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը), որպեսզի հասկանանք՝ որ մրցաշարով է հարցը լուծվելու: Առաջարկ է եղել, որ պարոն Ջուլֆալակյանը որոշի, նա ասել է՝ մեզ համար բացարձակ սկզբունքային չէ՝ գարնանը ցանկացած մրցաշարով՝ ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Դրանից հետո մեկնում եմ ԱՄՆ՝ հավաքների, մարզիչների կողմից փոփոխություն է լինում, որ պետք է լինի 2020թ. հունվարին կայանալիք Նիսի մրցաշարով որոշումը:
Հանդիպում է տեղի ունենում մարզիչների եւ Լեւոն Ջուլֆալակյանի միջեւ, որտեղ նա հիմնավորում է, թե ինչու է 8 ամիս առաջ սխալ ընտրել օլիմպիական խաղերի մասնակցին: Նրանք չեն ընդունում եւ ասում են՝ չէ, մեզ մոտ հունվարի 17-ն է: Մենք էլ, հիմք ընդունելով առաջին պայմանավորվածությունը, նրանց հետ չենք համաձայնվում: Ի դեպ, միտք հնչեց, թե հայրս ասել է՝ Արսենը պատրաստ չէ Նիսի մրցաշարում տվյալ մարզիկի հետ պայքարելու: Երբեք նման բան չի եղել:
Մենք չենք ասում՝ ով է ուժեղ: Ասում ենք՝ տվեք հնարավորություն՝ ստուգելու, թե ով է ուժեղ:
- Գեւորգ Ալեքսանյանը հայտարարել էր, որ Ձեզ առանձնացնում եք հավաքականից: Որքանո՞վ է Ձեր պատգամավորական գործունեությունը խանգարում, գուցե դա՞ է պատճառը:
-Ես եւ պարոն Ջուլֆալակյանը միշտ նշել ենք, որ չկա այլ տարբերակ մարզվելու, քան հավաքականի կազմում: Ես նշել եմ, որ մեծագույն հաճույքով կմասնակցեի բոլոր հավաքներին: Բայց ես զարմանում եմ, որ Ալեքսանյան մարզիչը (խմբ. Գեւորգ Ալեքսանյանը՝ Արթուր Ալեքսանյանի հայրը) այդ հարցը տալիս է, որովհետեւ պատասխանը քաջ գիտի: Հաշվի առնելով այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, հաշվի առնելով իմ հարաբերությունները որոշ մարզիկների հետ՝ խոսքն ընդամենը 3-4 հոգու մասին է, հավաքականի հետ խնդիր չունեմ եւ այստեղ կոչով դիմում եմ իմ հավաքականի թիմակիցներին: Ասում եմ՝ նրանք լավ գիտեն, որ մենք ոչ մի խնդիր չունենք: Կոչս է՝ չմասնակցեն այդ մի քանի հոգու կազմակերպած արկածախնդրությանը, քանի որ դրանից հետո ապրելու ենք այս քաղաքում, այնպես չստացվի, որ մասնակցելով այս անարդար գործընթացներին՝ հետո փողոցում գլուխ կախեն, ամաչեն: Որոշ մարզիկների հետ, նրանց թիվը չի անցնում 3-4 հոգին, իմ ֆիզիկական ներկայությունը մի տեղում անհամատեղելի է: Վտանգ եմ տեսնում վնասվածքի, սննդի անվտանգության, վիտամինների, վտանգ եմ տեսնում ուղղակի հոգեբանական վիճակի: Նման պայմաններում ուղակի գնալ, ներկա լինել եւ վնասել ինքս ինձ, արդյունքում վնասել երկրի հաջողությանը, չեմ կարող թույլ տա: Ստիպված եմ բացակայում հավաքներից: Արդյունքում ինձ համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, որովհետեւ ունեմ զույգերի խնդիր, եղբայրս է սկսել մարզվել, որ ինձ զույգ լինի, ունեմ խնդիր մնացած բոլոր հարցերում, որովհետեւ իմ հաշվին է արվում՝ սկսած բժշկից, մերսողից, սննդային հավելումներից:
Հեգնական տոն լսվեց սրա մասին.... 2008թ. օլիմպիական խաղերից առաջ հունվար-փետրվար ամիսներին հայտնի լեգենդար մարզիկ կա՝ Մախովը Ռուսաստանի հավաքականից, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն էր: Ի՞նչ եղավ: Խաղերից ընդամենը 6-7 ամիս առաջ հավաքների ընթացքում հանկարծ թունավորվեց սնդիկով: Մինչեւ հիմա բուժվում է: Սա ամենավառ դեպքն է, իսկ թե ինչքան է եղել, որ գոտեմարտից առաջ հանկարծ թունավորվել են, հանկարծ պատահաբար լուծողական են խմել, կամ հետո պարզվել է, որ արգելված խթանիչներ է օգտագործում մարդ, որ ողջ կարիերայի ընթացքում նման բանում չի մեղադրվել: Ինչո՞ւ պետք է նման ռիսկի գնամ:
- Ո՞վ է եղել գարնանը մրցաշարի մասնակցելու պայմանավորվածության երաշխավորը:
- Որոշմանը, որ մրցաշարը լինելու է գարնանը, ներկա է եղել ՀԱՕԿ նախագահը, ֆեդերացիայի նախագահը... դրանից հետո ամենաշատը 2 շաբաթվա ընթացքում հանդիպել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ասել եմ, որ նման պայմանավորվածություն է եղել, խնդրում եմ՝ տեղյակ եղիր, ոչ մի ուրիշ բան չեմ ուզում, ուզում եմ, որ պայմանավորվածությունը պահպանվի:
- Սա մարզակա՞ն պայքար է, թե՞ ինչ-որ անձնական հաշիվներ են:
- Կարող եմ ենթադրել, քանի որ փաստեր չունեմ... ներքուստ գիտեմ՝ ինչ է սա, բայց քանի փաստեր չունեմ, չեմ կարող բարձրաձայն հայտարարություն անել, բայց որ սա սպորտային պայքար չէ...
- Միջազգային փորձն ինչպիսի՞ն է, երբ մի քաշային կարգում 2 կամ ավելի մարզիկ է լինում, մեկը վարկանիշն է նվաճել, ինչպե՞ս է որոշվում՝ ով է օլիմպիական խաղերի մասնակցելու:
- Ռուսաստանի օրինակը չենք բերում: Հունգարիայի օրինակը. աշխարհի գործող չեմպիոնի տեղը դեռ հաստատված չէ, որովհետեւ պայքար կա այդ քաշում: Թուրքիայի հավաքականում, որտեղ կա մրցակցություն, որոշվա՞ծ է, ո՛չ: Ադրբեջանում Վրաստանում, Գերմանիայում... որ քաշում կա 2 եւ ավելի մարզիկ, կա՞ նման տեղ, որ հիմա հայտարարած լինի կազմը: Չի լինում նման բան:
- Եթե ոչ մի արձագանք չեղավ ձեր այս պահանջին, որո՞նք են ձեր հետագա քայլերը: Ձեր կարծիքով՝ այս խնդրում ո՞ւմ է պատկանում վճռական խոսքը՝ ֆեդերացիայի՞ն, նախարարությա՞նը, թե՞ ՀԱՕԿ նախագահին՝ ի դեմ Գագիկ Ծառուկյանի:
- Որն է լինելու հետագա քայլերը, կան բնականաբար, բայց չեմ պատրաստվում բարձր ասել, սակայն պայքարելու ենք մինչեւ օլիմպիական խաղեր: Սա (խմբ. ասուլիսը) արվեց նրա համար, որպեսզի պատասխանատուները տեսնեն, թե ինչ է կատարվում, որ սա ոչ թե մարզչական խորհրդի մի որոշում է, որն այնքան արդար է, որ չարժի միջամտել, այլ հակառակը: Եվ 2-րդ, կարծում եմ, որ պետք է բոլորը միասին՝ ֆեդերացիա, ՀԱՕԿ եւ նախարարություն՝ 3 շահագրգիռ կողմերը, նստեն եւ այդ որոշումը կայացնեն:
- Հաշվի առնելով, որ նախորդ բոլոր պայմանավորվածությունները խախտվել են՝ չունեի՞ք մտավախություն, որ, եթե չմասնակցեք Նիսի մրցաշարին, ու այնտեղ հարցը լուծվի, կլինեն նման զարգացումներ:
- Ունեի, բայց չէի պատկերացնում, որ կարելի է այդքան բան խախտել: 2-րդ, սա ուղղակի «գալչկայի» համար չէ, որ մրցում անենք, մեկը հաղթի եւ գնա օլիմպիական խաղեր: Մեր կյանքի նպատակն է եղել, 4-րդ օլիմպիական խաղեր.... Պարոն Ջուլֆալակյանի հետ խոսել ենք, նույն պատասխանը նրանից եմ ստացել, որ դա պրոֆեսիոնալ չէ: Դա եղել է մեր հիմնավորումը, որ սխալ է գնալ նման արկածախնդրության եւ ուղղակի բախտը փորձենք, ինչ է՝ այս թեման փակենք:
- Եթե առաջարկվի գոտեմարտ Կարապետ Չալյանի հետ, կհամաձայնե՞ք:
- Եթե կարող են կազմակերպել պրոֆեսիոնալ մակարդակով, որ լինեն օբյեկտիվ միջազգային դատավորներ, օրինակ, Ռուսաստանից, հարեւան երկրներից՝ Վրաստանից, Իրանից, եթե կարողանան ապահովել այդ ամենը, տեսաձայնագրությունը, տեխնիկան, որ հետո չունենանք նույնը, ինչ ՀՀ առաջնության ժամանակ, երբ ասացին՝ կներես, տեխնիկան չբավականացրեց, որպեսզի գտնենք սխալները, եթե այդ ամենը կազմակերպվի լուրջ վերահսկողության տակ, որ թյուրիմացություններ չլինեն, իհարկե, պատրաստ եմ, բայց ոչ մի շաբաթ առաջ զանգեն ասեն՝ մի շաբաթից գոտեմարտ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT