Հաղթող «Այո» տարբերանշանը ներկայացրած «Garun Agency»-ի հիմնադիրը երկրում չէ, դրա համար էլ անհասանելի է. հիմնադրի ընկեր

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ ընտրվել էր «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, սակայն վաղ առավոտից հայկական համացանցում ամենաքննարկված լուրերից մեկն այն էր, որ տարբերանշանը գողացված է: Այն եղել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը:

Այն մրցույթին ներկայացրած «Garun Agency» կազմակերպությունը, որպես առաջին մրցանակակիր, պիտի ստանար 3 մլն դրամ: Հեղինակային իրավունքի խախտման մասին տեղեկություն ստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ քննարկվում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ընկերներ, հարկ եմ համարում հայտնել, որ քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,- գրել էր Ալեքսանյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը՝ գրառմամբ. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։

Ամենայն հավանականությամբ 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի՝ արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է. «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է 1991թ.-ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը («Այո»-ի առաջին տարբերանշանը, որ այժմ տարածվում է, թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարում է)։ «Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում՝ Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է. հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով՝ հենց Նարոյանն է հեղինակը»,- ասել է Ենգիբարյանը։ Նա հայտնել է նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ Ցոլակ Ղանդիլյանը ևս նշել էր, որ ինքը չէ նկարի հեղինակը։

«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել «Garun Agency»-ի ներկայացուցիչների հետ: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում նշված միակ հեռախոսահամարն անհասանելի էր: Ավելի ուշ մեզ հաջողվեց գտնել մեկ այլ հեռախոսահամար, որին պատասխանող անձը հաստատեց, որ կապ ունի «Garun Agency»-ի հետ, բայց միայն այնքանով, որ կազմակերպության հիմնադրի ընկերն է: Նա վստահեցրեց, որ ընկերության հիմնադիրը Ռուսաստանում է, սակայն՝ դեպի Հայաստան ճանապարհին: «Կարծում եմ՝ այսօր կամ վաղը Հայաստանում կլինի, ձեզ կպատասխանի»,- ասաց մեր զանգին պատասխանող տղամարդը:  

Միեւնույն ժամանակ հավելեց, որ «Garun Agency» կազմակերպությունը նոր է՝ մոտ մեկուկես տարի առաջ է հիմնադրվել, այս ընթացքում ունեցել է բազմաթիվ պատվերներ, և որևէ պատվիրատու դժգոհ չի մնացել: 

Թե ինչ կորոշի «Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկման ավարտին, ով կստանա նախանշված 3 միլիոն դրամը, ինչ վերաբերմունք կորդեգրվի «Այո»-ի քարոզչության մեկնարկին այսպիսի տհաճ աղմուկի «հեղինակների» նկատմամբ, կտեղեկացնենք, հենց որ տեղեկանանք: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3899 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C