Երևան
12 °C
Կորոնավիրուսի տարածումը կարող է լրջորեն ազդել 2020թ. մարզական խոշոր միջոցառումների վրա: Մասնավորապես ամառային 32-րդ օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել: Նման հայտարարություն է արել Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը: «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը տված հարցազրույցում նա ընդգծել է, որ նման մասշտաբի միջոցառումը հնարավոր չէ պարզապես վերցնել ու անցկացնել այլ ժամկետներում, ուստի, եթե կորոնավիրուսի վտանգը չանցնի, օլիմպիական խաղերը ոչ թե կհետաձգվեն, այլ ընդհանրապես կչեղարկվեն:
«Դուք չեք կարող հենց այնպես վերցնել ու օլիմպիական խաղերի նման մեծ միջոցառումը տեղափոխել: Իրար հետ կապված այնքան բան կա, այնքան երկրներ կան, մարզական մրցաշրջաններ, հեռուստատեսային եթերաշրջաններ: Դուք չեք կարող պարզապես ասել՝ հոկտեմբերին կանցկացնենք»,- ասել է նա:
Փաունդն անդրադարձել է նաեւ այլ վայր տեղափոխելու տարբերակին: Ավելի վաղ բրիտանացի քաղաքական գործիչ Շոն Բեյլին հայտարարել է, որ Լոնդոնը, որը հյուրընկալել է 2012թ. օլիմպիական խաղերը, այս անգամ էլ կարող է ընդունել դրանք: Սա, սակայն, Տոկիոյի քաղաքապետ Յորիկո Կոիկեին դա դուր չի եկել, եւ նա այդ հայտարարությունը որակել է որպես կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ: Փաունդն իր հերթին անհնար է համարել վայրը փոխելու գաղափարը:
«Քանի որ աշխարհում շատ քիչ վայրեր կան, որտեղ կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում ենթակառուցվածքների հարց լուծել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում նման սեղմ ժամկետներում վերակազմակերպելը շատ բարդ է:
Տոկիո 2020-ն այս տարվա միակ խոշոր մարզական միջոցառումը չէ, որը վտանգված է: Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը նույնպես հարցականի տակ է: Ֆուտբոլն արդեն մեծապես տուժել է վիրուսից. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է, Իտալիայում խաղեր են հետաձգվել, առանց հանդիսականների հանդիպումներ անցակցնելու որոշում է կայացվել: Մտավախություն կա, որ, եթե վիրուսը շարունակի տարածվել, կխանգարի Եվրոպայի առաջնությանը, որն այս տարի նախատեսված է անցկացնել եվրոպական 12 տարբեր քաղաքներում: ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվեն ասել է, որ այս պահին իրենք սպասման մեջ են:
«Մենք հետեւում ենք բոլոր երկրներին, եւ ֆուտբոլը պետք է հետեւի առանձին երկրների ցուցումներին»,- շեշտել է նա:
Օլիմպիական խաղերը պետք է սկսվեն հուլիսի հուլիս 24-ին: Ավարտվեն օգոստոսի 9-ին: Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունն էլ պետք է անցակցվի հունիսի 12-ից հուլիսի 12-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեռելոց օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT