Երևան
12 °C
COVID-2019 կորոնավիրուսով վարակման դեպքերը փետրվարի 25-ի դրությամբ առաջին անգամ գերազանցել են Չինաստանի սահմանների ներսում 1 օրում արձանագրած ցուցանիշը:
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ փետրվարի 25-ին COVID-2019 կորոնավիրուսը Չինաստանում հաստատվել է 411 մարդու մոտ, իսկ Չինաստանի սահմաններից դուրս՝ 427:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վիրուսը տարածվում է անվերահսկելի արագությամբ:
Ի դեպ, փետրվարի 26-ին Ֆրանսիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսից՝ 14 հիվանդների շարքում, նաեւ առաջին անգամ վիրուսը հայտնաբերվել է Հարավային Ամերիկա մայրցամաքի տարածքում՝ Բրազիլիայում, առաջին դեպքն է գրանցվել նաեւ մեր հարեւան Վրաստանում: ԱՀԿ-ն եւս մի քանի մտահոգիչ տվյալ է հրապարակել, որոնց համաձայն՝ Հարավային Կորեայում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հատել է 1000-ի սահմանը, 1 գիշերում Չինաստանում եւս 57 մարդ է մահացել վիրուսից, իսկ ամբողջ աշխարհի տարածքում՝ չհաշված Չինաստանը, 49 մարդ:
Ճապոնիայում կորոնավիրուսի 890 հաստատված դեպք կա, հազարավոր մարդիկ գտնվում են կարանտինային գոտում, վիրուսակիրների մեծ մասը՝ 690 մարդ, Diamond Princess զբոսանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:
Մեր հարեւան Իրանում եւս ավելացել են նոր դեպքերը. փետրվարի 26-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսի հաստատված վիրուսով արդեն 100 մարդ է հայտնաբերվել:
Իտալիայում եւս հիվանդների թիվն աճել է՝ հասնելով 325-ի: Հոնկոնգում կորոնավիրուսով հիվանդ 85 մարդ կա, ԱՄՆ-ում՝ 53, Սինգապուրում՝ 91, Գերմանիայում՝ 18, Մեծ Բրիտանիայում՝ 13:
Ընդհանուր առմամբ, աշխարհի տասնյակ երկրներում արձանագրված տվյալներով՝ COVID-2019 կորոնավիրուսով արդեն իսկ ավելի քան 80 հազար մարդ կա վարակված, 2700-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի օգնական եւ Չինաստանում միջազգային փորձագիտական խմբի անդամ Բրյուս Էյելվորդը հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէր ընդունել նոր վիրուսը, գրեթե բոլոր երկրները չափազանց ուշ են սկսել պատրաստվել կորոնավիրուսի բռնկմանը:
Ըստ Էյելվորդի՝ այժմ էլ տասնյակ երկրներ գրեթե անպատրաստ են վիրուսի դիմակայմանը: Չինաստանի կորոնավիրուսը լուրջ չդիտարկելու եւ ուշ դիմակայելու պատճառով էլ վիրուսը արագ տարածում ստացավ և աշխարհով մեկ մնում է դեռեւս անվերահսկելի:
ԱՀԿ տնօրենի օգնականը հորդորել է երկրներին՝ որտեղ դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսով հիվանդացության դեպք, ամեն պահի պատրաստ լինել բռնկման դիմակայմանը, քանի որ ոչ մի երկրում հիվանդության առկայության հավանականությունը բացառել հնարավոր չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT