Երևան
12 °C
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջեւ հազարամյա բարեկամական հարաբերություններով՝ Հայաստանն-Վրաստանն անվտանգության, տնտեսական, քաղաքական մշակութային եւ բազում այլ բնագավառներում կարեւորագույն նշանակություն ունեն միմյանց համար: Պետք է շարունակաբար ընդլայնել համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում:
Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել գործընկերոջս՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին պաշտոնական այցը ՀՀ կատարելու համար:
Հանդիպման արդյունքում ստորագրեցինք ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանական բնագավառում միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների խաղաղապահ պատրաստության եւ լեռնային պատրաստության ոլորտները: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն եւ Վրաստանը փոխադարձաբար ընկալում ու հարգում են միմյանց ժողովրդավարության ու արժեքային համակարգերը»,- ասաց Տոնոյանը:
Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ասաց. «Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ շատ լավ գործընկերոջը՝ պարոն Տոնոյանին, հյուրընկալության եւ հետաքրքիր հանդիպումների համար: Ինձ համար մեծ պատիվ է այցելել Հայաստան՝ որպես Վրաստանի պաշտպանության նախարար: Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ ենք կիսում եւ փոխադարձ հարգանք ենք տածում հարյուրամյակներ շարունակ: Մենք շատ հետաքրքիր եւ խոր քննարկում ունեցող հանդիպում ենք ունեցել: Փոխանակել ենք կարծիքներ տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաեւ համաձայնել ենք առ այն, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Ուրախ եմ նշել, որ հայ զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկներների «Noble Partner 2020» միջազգային զորավարժություններին, որոնք ծրագրվում է անցկացնել Վրաստանում:
Ապացույցն այս փաստի մեր դրական աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության շրջանակում: Իմ կողմից նույնպես ուզում եմ ընդգծել այն կայուն համագործակցությունը, որը կա մեր 2 նախարարությունների միջեւ»,- նշեց Ղարիբաշվիլին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT