Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:
ՊԵԿ նախագահի հրամանով՝ Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ:
Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքները՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու:
Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ:
ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:
Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ:
Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապրիլից հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները
Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ
Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են
Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT